Add to favourites

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեխնիկական անվտանգության կանոններ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված վնասակար նյութերի սահմանաքանակների ցանկում ներառված նյութերի սահմանաքանակները գերազանցող պահեստները և պահեստարանները համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտ: Համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կանոնակարգով իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Տեխնիկական անվտանգության կանոններ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը շահագործման  գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրից:

     

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                  ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

  • Discussed

    15.12.2022 - 30.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4087

Print

Suggestions

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

19.12.2022

Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի՝ 1. 19-րդ կետի «իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել ««իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով», 2. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Պահեստի շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրումն իրականացնում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները կամ կազմակերպությունները, որոնց կողմից մշակված ծրագրերը և ուսումնական պլանները հաստատված են կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»:

See more