Հիշել նախագիծը
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 19.12.2022 12:43:16 | Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի՝ 1. 19-րդ կետի «իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել ««իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով», 2. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Պահեստի շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրումն իրականացնում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները կամ կազմակերպությունները, որոնց կողմից մշակված ծրագրերը և ուսումնական պլանները հաստատված են կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»: |