Add to favourites

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ( ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 22-րդ կետերի պահանջները՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

  1. Սահմանել լիցենզավորման ենթակա՝
  • նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային ( բացառությամբ միջազգային) կրթական ծրագրին ներկայացվող պահանջները և տևողությունը՝ համաձայն հավելված 1-ի.
  • նախադպրոցական ծառայությանը ներկայացվող պահանջները և տևողությունը՝ համաձայն հավելված 2-ի:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված 1

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թվականի

  N  -Ն հրամանի

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ( ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  1. Բովանդակությանը ներկայացվող պահանջները

 

  1. Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային ( բացառությամբ միջազգային) ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր) կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ կրթական առանձին բովանդակային բաղադրիչների:
  2. Ծրագրի անբաժանելի մասն է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
  3. Ծրագրով կարող են նախատեսվել երեխայի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կամ դրանցից որևէ մեկի կիրառումը`

1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

2) խաղային գործունեության տեսակներ.

3) օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

  1. Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել զարգացման նշված մեկ կամ մի քանի հիմնական բնագավառների (ուղղությունների)՝

1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.

2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.

3) շարժողական և ֆիզիկական զարգացում.

4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.

5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:

  1. Ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին.

2) կրթության աշխարհիկ բնույթը.

3) երեխաների և մեծահասակների փոխգործունեության անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը.

4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.

5) նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական զարգացման, իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

  1. Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):

 

  1. Տևողությունը

 

  1. Ծրագրի տևողությունը կարող է սահմանվել՝
  • առավելագույնը 4 ժամ.
  • 5-ից 9 ժամ.
  • 12 ժամ:
  1. Ծրագիրը կարող է իրականացվել հետևյալ պլանավորմամբ (պարբերականությամբ)՝
  • շաբաթվա ընթացքում 1-2 անգամ.
  • շաբաթվա ընթացքում 3-4 անգամ.
  • շաբաթվա ընթացքում 5-6 անգամ.
  • Ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

 

  1. Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը

 

  1. Ծրագրին համապատասխան որակավորմամբ (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ) մասնագետ:
  2. Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:
  3. Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թվականի

  N  -Ն հրամանի

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Լիցենզավորման ենթակա նախադպրոցականծառայությունները (այսուհետ՝ ծառայություն) նախադպրոցական տարիքի երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ են, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով:
  2. Ծառայության տևողությունը կարող է սահմանվել՝
  • մինչև 4 ժամ, եթե մատուցվում է միայն ծառայություն.
  • Նախադպրոցական կրթական ծրագրի ողջ ընթացքում, եթե մատուցվում է այդ ծրագրի հետ համակցված:
  1. Նախադպրոցական ծառայության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերն են՝
  • ծառայություն մատուցող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթությանև փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ` մատուցվող ծառայության ուղղվածությանը համապատասխան.
  • համապատասխան նյութատեխնիկական հագեցվածության և տարածքի վերաբերյալ տեղեկանք.
  • ծառայության իրականացման ժամանակացույց և պլան (Ձև 2):

 

                                                                                        

 

          

 

 

                                                                                                       

                                                                                                             Ձև 1

 

Տարիքային խումբ                    ------------------

Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների

Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով

 

1.     --------------------------------- թեմատիկ պլանավորում

          (Ծրագրային բաղադրիչի անվանումը)

 

Թեմա

 

Նպատակ

 

Վերջնարդյունք(ներ)

 

Մեթոդներ

 

 

 

 

 

 


 

 

 

-------------------------------    թեմատիկ պլանավորում

(Ծրագրային բաղադրիչի անվանումը)

Ժամաքանակը ՝  շաբաթական կտրվածքով

1.     Թեմա

 

Նպատակ

 

Վերջնարդյունք(ներ)

 

Մեթոդներ

 

 

 

 

 

 

 

 

                                            Գրականության ցանկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                         Ձև  2

 

 

 

Տարիքային խումբ                    ------------------

 

Ծառայության տեսակը՝

Տևողություն/քանակ՝ օրական կտրվածքով

1.     Խնամք

 

2.    Հսկողություն

 

3.    Սննդի կազմակերպում

 

4.    Տրանսպորտային ծառայություն, տեղափոխում

 

     5.  Այլ

 

 

 

 

  • Discussed

    06.10.2022 - 21.10.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3715

Print

Suggestions

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

17.10.2022

Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետում սահմանված է, որ ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել ի թիվս այլով նաև բարոյական․․․և սեռային գիտակցության և մտածելակերպի զարգացմանը՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Այն կարող է հանգեցնել նախադպրոցական կրթական ծրագրերում հանրության մեջ արդեն իսկ ամրապնդված կարծրատիպերի վերարտադրմանը, աղջիկների և տղաների համար վարքագծի, սոցիալական դերի, բարոյականության մասին այնպիսի պատկերացումների փոխանցմանը, որոնք ստորադասում են կնոջը տղամարդուն: Սա հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 30-րդ հոդվածների, ՀՀ կողմից վավերացված ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման բոլոր ձևերի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի զ) կետի, ինչպես նաև Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին: Ուստի առաջարկում ենք Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետը փոփոխել, ջնջել «բարոյական» և «սեռային» բառերը կամ այլ կերպ փոփոխելով ապահովել, որպեսզի դրույթը համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին և չվերարտադրի գենդերային կարծրատիպեր:

See more