Add to favourites
«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 17.10.2022 12:51:01 | Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետում սահմանված է, որ ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել ի թիվս այլով նաև բարոյական․․․և սեռային գիտակցության և մտածելակերպի զարգացմանը՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Այն կարող է հանգեցնել նախադպրոցական կրթական ծրագրերում հանրության մեջ արդեն իսկ ամրապնդված կարծրատիպերի վերարտադրմանը, աղջիկների և տղաների համար վարքագծի, սոցիալական դերի, բարոյականության մասին այնպիսի պատկերացումների փոխանցմանը, որոնք ստորադասում են կնոջը տղամարդուն: Սա հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 30-րդ հոդվածների, ՀՀ կողմից վավերացված ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման բոլոր ձևերի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի զ) կետի, ինչպես նաև Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին: Ուստի առաջարկում ենք Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետը փոփոխել, ջնջել «բարոյական» և «սեռային» բառերը կամ այլ կերպ փոփոխելով ապահովել, որպեսզի դրույթը համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին և չվերարտադրի գենդերային կարծրատիպեր: | ընդունվել է մասնակի |