ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ( ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 22-րդ կետերի պահանջները՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
- Սահմանել լիցենզավորման ենթակա՝
- նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային ( բացառությամբ միջազգային) կրթական ծրագրին ներկայացվող պահանջները և տևողությունը՝ համաձայն հավելված 1-ի.
- նախադպրոցական ծառայությանը ներկայացվող պահանջները և տևողությունը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված 1
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2022 թվականի
-ի N -Ն հրամանի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ( ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Բովանդակությանը ներկայացվող պահանջները
- Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային ( բացառությամբ միջազգային) ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր) կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ կրթական առանձին բովանդակային բաղադրիչների:
- Ծրագրի անբաժանելի մասն է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
- Ծրագրով կարող են նախատեսվել երեխայի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կամ դրանցից որևէ մեկի կիրառումը`
1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
2) խաղային գործունեության տեսակներ.
3) օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:
- Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել զարգացման նշված մեկ կամ մի քանի հիմնական բնագավառների (ուղղությունների)՝
1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.
2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.
3) շարժողական և ֆիզիկական զարգացում.
4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.
5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:
- Ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին.
2) կրթության աշխարհիկ բնույթը.
3) երեխաների և մեծահասակների փոխգործունեության անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը.
4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.
5) նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական զարգացման, իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:
- Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):
- Տևողությունը
- Ծրագրի տևողությունը կարող է սահմանվել՝
- առավելագույնը 4 ժամ.
- 5-ից 9 ժամ.
- 12 ժամ:
- Ծրագիրը կարող է իրականացվել հետևյալ պլանավորմամբ (պարբերականությամբ)՝
- շաբաթվա ընթացքում 1-2 անգամ.
- շաբաթվա ընթացքում 3-4 անգամ.
- շաբաթվա ընթացքում 5-6 անգամ.
- Ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:
- Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը
- Ծրագրին համապատասխան որակավորմամբ (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ) մասնագետ:
- Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:
- Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:
Հավելված 2
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2022 թվականի
-ի N -Ն հրամանի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Լիցենզավորման ենթակա նախադպրոցականծառայությունները (այսուհետ՝ ծառայություն) նախադպրոցական տարիքի երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ են, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով:
- Ծառայության տևողությունը կարող է սահմանվել՝
- մինչև 4 ժամ, եթե մատուցվում է միայն ծառայություն.
- Նախադպրոցական կրթական ծրագրի ողջ ընթացքում, եթե մատուցվում է այդ ծրագրի հետ համակցված:
- Նախադպրոցական ծառայության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերն են՝
- ծառայություն մատուցող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթությանև փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ` մատուցվող ծառայության ուղղվածությանը համապատասխան.
- համապատասխան նյութատեխնիկական հագեցվածության և տարածքի վերաբերյալ տեղեկանք.
- ծառայության իրականացման ժամանակացույց և պլան (Ձև 2):
Ձև 1
Տարիքային խումբ ------------------
Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների
|
Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով
|
1. --------------------------------- թեմատիկ պլանավորում
(Ծրագրային բաղադրիչի անվանումը)
|
|
Թեմա
|
|
Նպատակ
|
|
Վերջնարդյունք(ներ)
|
|
Մեթոդներ
|
|
|
|
|
|
------------------------------- թեմատիկ պլանավորում
(Ծրագրային բաղադրիչի անվանումը)
|
Ժամաքանակը ՝ շաբաթական կտրվածքով
|
1. Թեմա
|
|
Նպատակ
|
|
Վերջնարդյունք(ներ)
|
|
Մեթոդներ
|
|
|
|
|
|
|
|
Գրականության ցանկ
Ձև 2
Տարիքային խումբ ------------------
Ծառայության տեսակը՝
|
Տևողություն/քանակ՝ օրական կտրվածքով
|
1. Խնամք
|
|
2. Հսկողություն
|
|
3. Սննդի կազմակերպում
|
|
4. Տրանսպորտային ծառայություն, տեղափոխում
|
|
5. Այլ
|
|
|
|