ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

1.

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների և այդ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները:

          Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները բնության մեջ պատահական տրամախաչումների արդյունքում կարող են տարածել ներմուծված կամ փոփոխված գեները՝ սպառնալով տեղական և վայրի բուսատեսակների կենսաբազմազանության գենետիկական ինֆորմացիայի պահպանմանը:

   Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան և 2004 թվականին  Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիան՝ «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունը, որոնցով ստանձնել է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ իրավական, վարչական ու այլ միջոցներ կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ և շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը։

          Վերոհիշյալը հաստատում է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:      

2․

 Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով /այսուհետ` նախագիծ/ առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

6.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից և նախարարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի N1390-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են առողջապահության, բնապահպանության նախարարությունների, հասարակական կազմակերպությւնների («Հանուն մարդկային կայուն զարգացման», «Տապան Էկո-ակումբ»,  «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Հայաստանի անտառներ»), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի,       Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ:

7.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգումը։

8.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների»,  «Պետական տուրքի մասին»  օրենսգիրքի, «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհարժեշտություն  է առաջանում:

 

2.

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների»,  «Պետական տուրքի մասին»  օրենսգիրքի, «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհարժեշտություն  է առաջանում:


 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    26.03.2021 - 10.04.2021

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7229

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

30.03.2021

Ներկայացված նախագծի գաղափարը ողջունելի է: Սակայն այս տեսքով այն ընդունելը առնված ՀՀ պետական միջոցների վատնում է: Ի սպառ բացակայում են նմանատիպ իրավական ակտերի ուսումնասիրությունը և վերլուծությունը: Օրինակ, Ժենևյան կոնվենցիան, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի և մի շարք Եվրոպական երկրների փորձերը, որոնք նոր չէ որ ունեն ոլորտ կարգավորող իրավական ակտեր և նորմեր: Բացակայում է իրավական ակտերի ազդեցության գնահատումը սոցիալական, առողջապահության, բնապահպանության, տնտեսության, ՓՄՁ, հանրային ֆինանսների ոլորտների վրա: Նման կարևորագույն իրավական ակտի հաստատումը առանց վերոգրյալ ուսումնասիրությունների առնվազն տարակուսանք է առաջացնում և ժամանակի վատնում մանրակրկիտ ըստ հոդվածների և դրույթների այն ուսումնասիրելու համար: Ի հավաստումն վերոգրյալի, միայն կատարելով ուսումնասիրություն Նախագծի 3-րդ հոդվածը՝ Օրենքի կիրառման ոլորտը, որտեղ բացակայում է սննդամթերքի արտադրություն և վերարտադրություն, ինժիներինգի ոլորտը, արդեն իսկ պարզ է, որ լուրջ վերանայելու և վերագնահատելու կարիք կա: Ոստի, առաջարկում և հորդորում եմ հանել շրջանառությունից այս նախագիծը, առնվազն նախկին ազդեցության գնահատման մեթոդոլոգիայի հիման վրա իրականացնել վերլուծություն և վերամշակված նախագիծը ներկայացնել հանրային քննարկմանը:

See more