ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1 . Օրենքի կարգավորման առարկան
- 1. Սույն օրենքը՝ հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածը և ապագա սերունդների շահերը, կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, ներկրման, փորձարկման, պահման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի և կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի որակի և անվտանգության պաշտպանությանն ու կենսաանվտանգության հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) գենետիկորեն ձևափոխված (գենաինժեներային, տրանսգեն) օրգանիզմներ (այսուհետ` ԳՁՕ)` օրգանիզմ կամ օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, բջջային (միաբջիջ կամ բազմաբջիջ) կազմավորում, որոնք ընդունակ են վերարտադրվելու կամ ժառանգական գենետիկական նյութ փոխանցելու, տարբեր են բնական օրգանիզմներից, ստացված են գենետիկական ինժեներիայի մեթոդների կիրառմամբ, և/կամ պարունակում են գենաինժեներային նյութ, այդ թվում գեներ, դրանց առանձին հատվածներ կամ գեների համակցություններ։
2) ԳՁՕ գործածություն՝ ԳՁՕ հետազոտություն, ստացում, փորձարկում, պահպանում, օգտագործում, ներկրում, տեղափոխում, ոչնչացում կամ վնասազերծում ցանկացած ձևով՝ ներառյալ դրանց հետ կապված արտահանումը և տարանցիկ փոխադրումը,
3) ԳՁՕ-ների գործածության հետ կապված կենսաանվտանգություն՝ միջոցառումների ամբողջություն, ինչը երաշխավորում է ԳՁՕ-ների ցանկացած անբարենպաստ ազդեցության բացառումը շրջակա միջավայրի, մարդու կյանքի ու առողջության և կենսաբազմազանության վրա,
4) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին,
5) մեկուսացված համակարգ` փակ, արտաքին միջավայրի հետ շփումը բացառող և բացառապես գիտական նպատակով օգտագործվող հատուկ կառույց,
6) տեղափոխում` ԳՁՕ-ների տարանցիկ փոխադրումը մեկ պետությունից մեկ այլ պետություն:
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է գյուղատնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում՝ ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետ կապված՝ ցանկացած տեսակի ԳՁՕ-ների հետազոտության, ստացման, փորձարկման, պահման, օգտագործման, ներկրման, տեղափոխման, իրացման, ոչնչացման կամ վնասազերծման գործընթացների վրա:
- Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէներ, մակաբույծ որդեր, կենսաբանական ծագում ունեցող թույներ և մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղագործական պատրաստուկներ, ինչպես նաև գիտական նպատակով կիրառման դեպքում:
Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները
- Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, սննդամթերքի անվտանգության վրա:
- Սույն օրենքի խնդիրներն են`
1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված շրջակա միջավայրի, մարդու առողջության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելումը:
2) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հասարակության իրազեկման ապահովումը:
Հոդված 5. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները
1.Կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են՝
1) նախազգուշականությունը՝ ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունն է` մարդու առողջությանը սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, եթե վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմնավորումը բավարար չէ կամ անորոշ է,
2) կանխարգելումը՝ ուղղված է մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասից պաշտպանության ապահովմանն ու կանխմանը,
3) հրապարակայնություն՝ ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ,
4) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ որոշումների կայացման գործում հասարակության մասնակցությունը,
5) ԳՁՕ-ների գործածության հետ կապված յուրաքանչյուր նախատեսվող գործունեության, որպես կենսաբանական վտանգներ ներկայացնող ներուժ, դիտարկումը,
6) Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ մեկուսացված համակարգի, հանդիսանում է ԳՁՕ-ների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք:
Հոդված 6. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման առանձնահատկությունները
- Գիտահետազոտական աշխատանքների համար ԳՁՕ-ների գործածությունն իրականացվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման հիման վրա՝ մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների պահպանմամբ:
- Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածությունը, այդ թվում` ներմուծումը, արտահանումը հանդիսանում են ծանուցման ենթակա գործունեության տեսակներ:
Հոդված 7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը (մոնիթորինգ)
- Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ ԳՁՕ-ների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգերի մշտադիտարկում:
- Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների օգտագործման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, կենսաանվտանգության ապահովման նորմերը, մեթոդաբանությունը սահմանում է լիազոր մարմինը:
- Մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր ԳՁՕ-ի և դրա գործածության նկատմամբ` գիտականորեն հիմնավորվածության և թափանցիկության ապահովմամբ, հաշվի առնելով սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացվում է ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի կողմից, որի կազմը հաստատում է լիազոր մարմնը:
ԳԼՈՒԽ 2
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը
- ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունն է`
1) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին, սննդամթերքի որակին և անվտանգությանը սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը:
2) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրավական ակտերի ընդունումը,
3) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների սահմանումը,
4) բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը,
5) մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգի սահմանումը,
6) բացառապես գիտահետազոտական նպատակներով ԳՁՕ-ների գործածության աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման կարգի սահմանումը։
Հոդված 9. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի լիազորությունը
- ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմնի լիազորությունն է՝
1) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, սննդամթերքի որակի և անվտանգության պաշտպանության ու մշտադիտարկման պետական ծրագրերի մշակումը.
2) հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացում՝ զանգվածային լրատվության միջոցներով։
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ԳՁՕ-ների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը:
4) թափանցիկության ապահովման նպատակով՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հրապարակումը՝ զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:
ԳԼՈՒԽ 3
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ԳՁՕ-ների գործածությունը և պատասխանատվությունը
- ԳՁՕ-ների գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2․ ԳՁՕ-ների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:
- Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը տեղեկացնում է ԳՁՕ-ների կամ դրանց համակցությունների գործածության հետևանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
ԳԼՈՒԽ 4
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ
Հոդված 11. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը
- ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
- Պետական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմնից պահանջել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Գաղտնիք չի համարվում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի գործածության և կենսաանվտանգության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը՝
1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկատվությունների),
2) ԳՁՕ-ի ընդհանուր բնութագիրը,
3) գործածության նպատակը և վայրը,
4) կիրառվող մեկուսացման միջոցները,
5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը և մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը,
6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,
7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
Հոդված 12․ Հասարակությանը տրամադրվող տեղեկատվությունը
- Լիազոր մարմինը ԳՁՕ-ների գործածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հասարակությանը տրամադրում է տեղեկատվություն`
1) մշտադիտարկման արդյունքների մասին,
2) ծանուցման գործունեության իրականացման մասին,
3) արտակարգ իրավիճակի մասին,
4) հանրության իրազեկման համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
- Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին` տեղեկատվության տրամադրման և հասարակական լսումների կազմակերպման միջոցով։
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. Օրենքը ուժի մեջ մտնելը
1․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր 110.3-րդ և 110.4 -րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 110.3. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը
- գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետազոտությունը, ստացումը, փորձարկումը, պահպանումը, օգտագործումը, ներկրումը, տեղափոխումը, ոչնչացումը կամ վնասազերծումը ցանկացած ձևով՝ ներառյալ դրանց հետ կապված արտահանումը և տարանցիկ փոխադրումը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
«ՀՈԴՎԱԾ 110.4. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը
1․ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները խախտելը, կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2․ գիտահետազոտական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունն առանց ծանուցման իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 238․1-րդ հոդվածում «և 110» բառերը փոխարինել «110, 110.3 և 110.4» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկի չափով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-231-Ն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում հանել «կամ գենային ինժեներիայի վերափոխման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Սերմերի մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետում «սննդամթերքում» բառից առաջ լրացնել «ներմուծվող» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 4-րդ հավելվածի 6-րդ գլխի՝
1) վերնագրում «ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ (ԱԽՏԱՀԱՐՄԱՆ)» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ» բառերը,
2) 54-րդ կետում «մոլախոտերի սերմերի» բառերից հետո լրացնել «կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի» բառերը փոխարինել «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաuտանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22-Ն օրենքի 1-ին հոդվածի 17-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել։
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Կերի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 6-ի ՀՕ-141-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնելհետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3.Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարաբերությունները կարգավորվում են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ բաժնում լրացնել նոր 11-րդ կետ. «
11.
|
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածություն
|
ԿՄ
|
Ա
|
|
»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: