Add to favourites
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
-
5 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 30.03.2021 11:54:28 | Ներկայացված նախագծի գաղափարը ողջունելի է: Սակայն այս տեսքով այն ընդունելը առնված ՀՀ պետական միջոցների վատնում է: Ի սպառ բացակայում են նմանատիպ իրավական ակտերի ուսումնասիրությունը և վերլուծությունը: Օրինակ, Ժենևյան կոնվենցիան, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի և մի շարք Եվրոպական երկրների փորձերը, որոնք նոր չէ որ ունեն ոլորտ կարգավորող իրավական ակտեր և նորմեր: Բացակայում է իրավական ակտերի ազդեցության գնահատումը սոցիալական, առողջապահության, բնապահպանության, տնտեսության, ՓՄՁ, հանրային ֆինանսների ոլորտների վրա: Նման կարևորագույն իրավական ակտի հաստատումը առանց վերոգրյալ ուսումնասիրությունների առնվազն տարակուսանք է առաջացնում և ժամանակի վատնում մանրակրկիտ ըստ հոդվածների և դրույթների այն ուսումնասիրելու համար: Ի հավաստումն վերոգրյալի, միայն կատարելով ուսումնասիրություն Նախագծի 3-րդ հոդվածը՝ Օրենքի կիրառման ոլորտը, որտեղ բացակայում է սննդամթերքի արտադրություն և վերարտադրություն, ինժիներինգի ոլորտը, արդեն իսկ պարզ է, որ լուրջ վերանայելու և վերագնահատելու կարիք կա: Ոստի, առաջարկում և հորդորում եմ հանել շրջանառությունից այս նախագիծը, առնվազն նախկին ազդեցության գնահատման մեթոդոլոգիայի հիման վրա իրականացնել վերլուծություն և վերամշակված նախագիծը ներկայացնել հանրային քննարկմանը: | Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան և 2004 թվականին Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիան՝ «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունը, որոնցով ստանձնել է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ իրավական, վարչական ու այլ միջոցներ կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ և շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով վերոհիշյալը, Ինչպես նաև ԳՁՕ-ներ արտադրող ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության շուկայի հանդեպ, անհրաժեշտություն է առաջացել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման, որով կկանոնակարգվի հանրապետությունում ԳՁՕ-ների հետ կապված իրավահարաբերոթյունները, որն էլ օրենսդրական հիմք կստեղծի ԳՁՕ-ների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդու առողջության վրա կանխարգելման համար։ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցում չի նախատեսվում: |