Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգումը։

  • Discussed

    26.03.2021 - 10.04.2021

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7223

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

30.03.2021

Ներկայացված նախագծի գաղափարը ողջունելի է: Սակայն այս տեսքով այն ընդունելը առնված ՀՀ պետական միջոցների վատնում է: Ի սպառ բացակայում են նմանատիպ իրավական ակտերի ուսումնասիրությունը և վերլուծությունը: Օրինակ, Ժենևյան կոնվենցիան, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի և մի շարք Եվրոպական երկրների փորձերը, որոնք նոր չէ որ ունեն ոլորտ կարգավորող իրավական ակտեր և նորմեր: Բացակայում է իրավական ակտերի ազդեցության գնահատումը սոցիալական, առողջապահության, բնապահպանության, տնտեսության, ՓՄՁ, հանրային ֆինանսների ոլորտների վրա: Նման կարևորագույն իրավական ակտի հաստատումը առանց վերոգրյալ ուսումնասիրությունների առնվազն տարակուսանք է առաջացնում և ժամանակի վատնում մանրակրկիտ ըստ հոդվածների և դրույթների այն ուսումնասիրելու համար: Ի հավաստումն վերոգրյալի, միայն կատարելով ուսումնասիրություն Նախագծի 3-րդ հոդվածը՝ Օրենքի կիրառման ոլորտը, որտեղ բացակայում է սննդամթերքի արտադրություն և վերարտադրություն, ինժիներինգի ոլորտը, արդեն իսկ պարզ է, որ լուրջ վերանայելու և վերագնահատելու կարիք կա: Ոստի, առաջարկում և հորդորում եմ հանել շրջանառությունից այս նախագիծը, առնվազն նախկին ազդեցության գնահատման մեթոդոլոգիայի հիման վրա իրականացնել վերլուծություն և վերամշակված նախագիծը ներկայացնել հանրային քննարկմանը:

See more