Add to favourites
Under development
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1148 - Agree
-
761 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թամարա Հակոբյան 18.08.2020 17:37:29 | Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս կարելի է հանրակրթական դպրոցները թողնել առանց ՄԿԱ փոխտնօրենների, երբ այսօրվա աշակերտը կարիք ունի ոչ միայն բարձր մակարդակով մատուցվող կրթության,այլև ՄԿԱ փոխտնօրենի կատարած ահռելի դաստիարակչական աշխատանքի։ Մեծ դպրոցներում ,որտեղ սովորում են 1000 և ավելի աշակերտներ, ո՞վ պետք է ապահովի հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը, զբաղվի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմամբ, աշխատանք տանի սովորողների վարքի կուլտուրայի,վարվեցողության նորմերի և կանոնների ապահովմամբ Համընդհանուր ներառական կրթության պայմաններում ՄԿԱ փոխտնօրենի պաշտոնային պարտականությունների մեջ է մտնում համագործակցությունը ԿԱՊԿՈՒ աշակերտների կրթություն ստանալու իրավունքի իրականացմանըև շատ այլ աշխատանքներ,առանց որի անհնար է ունենալ գրագետ ու դաստիարակված աշակերտ։ ՈՒստի առաջարկում եմ մինչև 1000 աշակերտ ունեցող դպրոցներին տրամադրել ՄԿԱ փոխտնօրենի 1 հաստիք ,իսկ 1000֊ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներին՝ 2 հաստիք։ Միայն այս դեպքում մենք կունենանք գրագետ,դաստիարակված և բանիմաց աշակերտ։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։ | |
2 | Թամարա Հակոբյան 19.08.2020 17:32:40 | Հարգելի՜ նախագծի հեղինակներ, իսկ մտածե՞լ եք, որ աշակերտին հարկավոր է ո՜չ միայն գիտելիք,այլև գեղագիտական ճաշակի ձևավորում, դպրոցում կազմակերպվող միջոցառումներ,աշխորհրդի աշխատանքների կազմակերպում և շատ ու շատ այլ ծավալուն աշպատանքներ։Մի պահ պատկերացրեք՝ 1300աշակերտ ունեցող դպրոցն առանց ՄԿԱ փոխտնօրենի, ԴԱԿ֊ի և ունի 1 ուսումնական գծով փոխտնօրեն,ինչ կլինի այդ դպրոցի վիճակը։ 1.Առաջարկում եմ քննարկման օրը թույլատրել մասնակցել գոնե մեծ դպրոցների տնօրեններին ։ 2. Անհրաժեշտ է մեծ դպրոցներն ունենան 2 ուսումնական գծով ,2 ՄԿԱ փոխտնօրեններ և 1 ԴԱԿ։ | 1․ քննարկումը կայանալու է 21․08․2020թ․-ին ժամը 11։00-ին ՀՀ ԿԳՍՄՆ-ի վարչական շենքում /9-րդ հարկի դահլիճ/ և խնդրում ենք շահագրգիռ կողմերին մասնակցել, հատուկ և մասնագիտացված դպրոցների տնօրենների հետ ևս կկազմակերպվի քննարկում 21․08․2020թ․-ին ժամը 15։00-ին ՀՀ ԿԳՍՄՆ-ի վարչական շենքում /8-րդ հարկի դահլիճ/ 2․ Վերոնշյալ քննարկումների ընթացքում լուխում կտրվի նաև 2-րդ հարցին | |
3 | Թամարա Հակոբյան 19.08.2020 17:41:12 | Նախակրթարաններ ունեցող դպրոցների տնօրենները պետք է վարձատրվեն այնպես, ինչպես չունեցող դպրոցները, մի՞թե դա արդար է ,չ՞է որ կան նախակրթարաններ ,որոնք ունեն 70֊100 սան և այդտեղ կան կատարելիք աշխատնքների մի ամբողջ փաթեթ, էլ չեմ խոսում դայակի հաստիքի մասին ,որն ուղղակի անհրաժեշտություն է։։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
4 | Anush Alaverdyan 18.08.2020 17:38:46 | Հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի,լոգոպեդի և սոց. մանկավարժի հաստիքները կարևոր և առաջնային նշանակություն ունեն բոլոր երեխաների համար, որովհետև նրանք աջակցություն են տրամադրում ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաներին, այլ բոլոր աշակերտներին, հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցներում, որոնք գտնվում են մշտապես վախի ,տագնապի մեջ։Եվ այդ մասնագետների կարիքը խիստ անհրաժեշտ է և նույնիսկ դրույքաչափեր ավելացնելու կարիք կա ,ոչ թե պակասեցնելու։ Խնդրում եմ վերանայել այս հարցը։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։ | |
5 | Կարինե Սարգսյան 18.08.2020 18:11:11 | Հանրակրթական դպրոցներում ՄԿԱ փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի ավանդը մեծ է դաստիարակության բնագավառում: Համակարգում է մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները,մասնակցում է մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրմանը և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացին,կազմակերպում և իրականացնում է ուսհաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված, ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղությամբ միջոցառումներ, նպաստում է հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքների իրականացմանը ,ապահովում է դպրոց-ընտանիք սերտ կապը : Համադպրոցական միջոցառումները կապող օղակ են դպրոցին և հայրենիքին: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք կրթությունը դաստիարակության հետ զուգահեռ է իրականացվում դպրոցում,առանց մեկը մյուսի անհնար է: Լիահույս եմ կընդունեք առաջարկս և Ձեր վերանայմամբ մեր դպրոցները ՄԿԱ փոխտնօրեն և ՍԴԱԿ կունենան: Շնորհակալություն: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։ | |
6 | Էլմիրա Հովհաննիսյան 18.08.2020 18:59:22 | Հարգելի՛ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես կարելի է մտածել անգամ , որ կրթական բարեփոխումների շրջանակներում կարելի է դպրոցների հաստիքացուցակից հանել ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը կամ հանրապետության մի շարք դպրոցներ, որոնք ունեն 1000 և ավելի աշակերտ, ունենան միայն 1 ուսումնական գծով փոխտնօրեն: Ուղղակի զարմանում եմ ինչպես պետք է 1 փոխտնօրենը իրականացնի և՛ ուսումնական, և՛ դաստիարակչական աշխատանքները այն դպրոցներում, որտեղ սովորում են 1000,1200,նույնիսկ 1500 աշակերտ : Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՄԿԱ փոխտնօրենի պաշտոնային պարտականություններին ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ 1. Պաշտոնային պարտականությունները՝ 1) կազմակերպում և իրականացնում է ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ. 2) համակարգում է մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները. 3) համագործակցում է գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով. 4) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը. 5) ապահովում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը: Կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար. 6) ուսումնական հաստատության, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում. 7) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար. 8) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը. 9) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ. 10) հսկում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը. 11) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը. 12) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը։ 2. Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝ 1) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները՝ ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր, բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գ. աշխատանքի անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները. 2) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա` ա. կազմակերպել սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը, բ. ապահովել սովորողի ընտանիքի հետ դպրոցի սերտ կապն ու համագործակցությունը, գ. կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, նպաստել սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության իրականացմանը, դ. աջակցել և ուղղորդել աշակերտական խորհուրդների աշխատանքը, ստեղծել պայմաններ հաստատության հասարակական վերահսկողության իրագործման համար: 3. Որակավորման պահանջները՝ 1) հանրակրթական ուսումնական հաստատության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և առնվազն հինգ տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ, վերջին յոթ տարվա ընթացքում: Չեմ խոսում այն մասին , որ դպրոցներում երկարօրյա պարապմունքների կազմակերպման և արդյունավետ անցկացման ողջ պատասխանատվությունը դրված է ՄԿԱ փոխտնօրենի վրա: Առաջարկում եմ ՝ վերականգնել ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը և գոնե մեծ դպրոցներում ուսումնական գծով փոխտնօրենների հաստիքը դարձնել 2, այդ դեպքում մենք կունենանք կրթված, դաստիարակված, հայրենասեր ու գրագետ սերունդ : | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
7 | Էլմիրա Հովհաննիսյան 18.08.2020 22:24:47 | Երկարօրյա ուսուցման ծրագրի կազմակերպման ընդհանուր դրույթների 7-րդ կետն Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման, խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը: Սա ճիշտ որոշում է , քանի որ դպրոցի կազմակերպչական աշխատանքների համար պատասխանատուն ՄԿԱ փոխտնօրենն է և առանց այդ հաստիքի ուղղակի կտապալվի դպրոցների կազմակերպչական աշխատանքները | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
8 | Էլմիրա Հովհաննիսյան 18.08.2020 22:24:47 | Հանրապետությունում կան մի քանի դպրոցներ, որոնք ունեն 1000-ից ավել աշակերտներ, մի՞թե հնարավոր չէ այդ դպրոցների համար կազմել այլ հաստիքացուցակ: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է 1 փոխտնօրենը կազմակերպել 1200 աշակերտ ունեցող դպրոցի ուսումնական , ուսումնադաստիարակչական,կազմակերպչական աշխատանքները՝ աշխատելով 0.75 կամ 1 դրույքաչափով , սա ուղղակի անհնար է և կնպաստի կրթության որակի նվազեցմանը : Առաջարկում եմ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել 1000և ավելի աշակերտ ունեցող դպրոցներին, քանզի մեզ անհրաժեշտ է կրթված, հայրենասեր և դաստիարակված սերունդ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
9 | Թադևոսյան Նաիրա 18.08.2020 19:17:02 | Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ դպրոցը բարեփոխելու ձեր ջանքերը և նախատեսվող փոփոխությունները մինչև իրականացնելը բաց հարթակում շահագրգիռ կողմերին քննարկելու հնարավորություն ընձեռելը։ Ինչ նպատակ է հետապնդում վերոնշյալ նախագիծը՝ << միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար>>։ Ի՞նչ եք կարծում․ արդարցվա՞ծ է միասնական մոտեցումը կրթության տարբեր մակարդակներ իրականացնող հիմնական, առանձին գործող ավագ, վարժարան, միջնակարգ դպրոցների համար այն դեպքում, երբ ֆինանսավորումն իրականացվում է դասարանների թվով ։ Անառարկելի է, որ վերոնշյալները չեն կարող ունենալ նույն թվով դասարաններ/ հատկապես մարզերում/։ Մասնավարապես ավագ դպրոցների պարագայում խնդրում եմ վերանայել դասակարգման ներքևի շեմը՝ 12-ը՝ հասկանալի պատճառներով այն սահմանելով գոնե 9-ը։ | Շնորհակալություն գնահատանքի և առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
10 | Թադևոսյան Նաիրա 19.08.2020 21:48:36 | Բարեփոխումների դրական արդյունքներց մեկն այն է,որ կրթությունն ու դաստիարակությունը դիտարկվում ու ընկալվում են մեկ անքակտելի ամբողջություն։ Այլ կերպ չի կարող լինել։ Անհատի դաստիարակությունը իրականացվում է ամեն քայլափոխի։ Դրան նպաստող հիմնական գործիքներից են արտադասարանական միջոցառումները,բացօթյա դասերը, արշավ-էքսկուրսիաները,հանդիպումները, միջդպրոցական համագործակցությունը և այլն․․․ Այս ամենի մեջ դեր ունի դպրոցական ողջ համայնքը,իհարկե, սակայն շարժիչը ՄԿԱ փոխտնօրենն է։ Խնդրում եմ՝ ևս մեկ անգամ թերթեք այս պաշտոնի անձնագիրը, և կհրաժարվեք տնօրենի՝ ՄԿԱ տեղակալի հաստիքը ավելորդ համարելու մտքից։ Դպրոցին ընդհանրապես, ավագ դպրոցին հատկապես այն խիստ անհրաժեշտ է ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
11 | Թադևոսյան Նաիրա 19.08.2020 21:49:25 | Հոգեբանի ներկայությունը արդեն վաղուց մեր իրականության մեջ բնական է ընկալվում ու գնալով պահանջված դառնում։ Խնդրում եմ քննարկել ավելո՞րդ է արդյոք վերջինիս ներկայությունը մի միջավայրում/ավագ դպրոց/, որտեղ ձևավորվում են նոր հարաբերություններ պատանիների շրջանում, որտեղ կա ինքնահաստատման , ինքնադրսևորման խնդիր, անծանոթ միջավայրին հարմարվելու դժվարություն, որտեղ սովորում են ԿԱՊԿՈՒ աշակերտներ։Նույնը կարող եմ ասել սոցմանկավարժի մասին։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
12 | Թադևոսյան Նաիրա 19.08.2020 21:50:23 | Այսօր դպրոցի համար չկա ավելի հին բան, քան նույն տեղում կանգնած մնալը։ Այսինքն՝ պետք է անընդհատ առաջ քայլ անել, հոգալ դպրոցի զարգացման մասին։ Դա կլինի գույքի ձեռքբերում, որևէ ծրագրի իրականացում, միջազգային գործընկերային կապերի հաստատում,վարպետության դասեր՝ հյուրընկալելով ժամանակի անվանի , ասելիք ունեցող մարդկանց,նոր մտահաղացումների իրականացում,լավագույն աշակերտների, մանկավարժների խրախուսում և այլն․․․Խնդրում եմ հաշվի առնել ասվածի կարևորությունը և նշել, թե միջոցներ նախատեսվա՞ծ են այս նպատակով․․․ | Շնորհակալություն հարցի համար։ քանի որ նշված խնդիրները տարբեր դպրոցների մոտ տարբեր է, նախագծով նախատեսվել է նաև այլ ծախսերի համար ֆինանսական միջոցների հատկացում։ Բացի այդ, ՀՀ պետական բյուջեով առկա են այլ ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղված են բարջրացված խնդիրներին լուծում տալու համար /օրինակ՝ ապահով դպրոց ծրագիրը, աշակերտների անվանական կրթաթոշակ միջոցառումը, լավագույն ուսուցիչ ծրագիրը, Արմատ լաբ․-երի միջոցառումը, ամառային հանգստի կազմակերպումը և ևս նմանատիպ տասնյակ միջոցառումներ/ | |
13 | Ասյա Հակոբյան 18.08.2020 19:40:36 | Հարգելիներս ուզում եմ հասկանալ , եթե կրճատվում են ՄԿԱ _ն և ԴԱԿ_ը, ո՞ վ է կատարելու իրենց աշխատանքները՝ դպրոցում կազմակերպվող միջոցառումները, սովորողների նկատմամբ վերահսկողությունը և նման շատ կարևոր աշխատանքներ։Եվ հաշվի առնելով կրթական փաստաթղթերի էլեկտրոնայնացումը՝ կրճատելով գործավարի հաստիքը, միայն օպերատո՞րը պետք է կատարի այդքան մեծ աշխատանքը։Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ նախագիծը լրամշակվել է, ըստ որի նախատեսվում է հետևյալ հաստիքները Տեսուչ` կադրերի գծով կամ Գործավար - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Համակարգչային օպերատոր - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 12-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | |
14 | Հասմիկ Մեսրոպյան 18.08.2020 19:46:47 | Սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը հանրակրթական դպրոցներում պահպանել՝ հաշվի առնելով հաստիքի պաշտոնային պարտականությունների կարևորությունն ուսումնադաստիարակչական գործընթացում; | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
15 | Զաբել Առակյան 18.08.2020 19:52:00 | Նախագծում առաջարկում եմ դասարանների թիվը 12-ից դարձնել 9-ը,քանի որ հանրապետությունում գործող հիմնական դպրոցների մեծ մասը չունի այդքան դասարաններ: Հաշվապահների դրույքները նույնպես վերանայեք.չէ որ բոլոր դպրոցները կատարում են նույն աշխատանքները ,աշխատում են նույն ծրագրերով և կազմում նույն հաշվետվությունները;Առանց այն էլ հաշվապահներն հասարակական կարգով կատարում են նաև գնումների համակարգողի աշխատանքը; Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
16 | Զաբել Առակյան 18.08.2020 19:52:01 | Նախագծում առաջարկում եմ դասարանների թիվը 12-ից դարձնել 9-ը,քանի որ հանրապետությունում գործող հիմնական դպրոցների մեծ մասը չունի այդքան դասարաններ: Հաշվապահների դրույքները նույնպես վերանայեք.չէ որ բոլոր դպրոցները կատարում են նույն աշխատանքները ,աշխատում են նույն ծրագրերով և կազմում նույն հաշվետվությունները;Առանց այն էլ հաշվապահներն հասարակական կարգով կատարում են նաև գնումների համակարգողի աշխատանքը; Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
17 | Ռոզա Մարտիրոսյան 18.08.2020 20:26:41 | Առաջարկում եմ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարցր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ նշումը կիրառել ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների և հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների համար,քանի որ 2019-2020 ուս տարվա ընթացքում բացի վերը թվարկված հաստիքներից մնացած բոլոր հաստիքների վարձատրությունը բարձրացել է | Շնորհակալություն առաջարկության համար։ ,,2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսական աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ,, դրույթը վերաբերում է բոլոր հաստիքներին | |
18 | Նոյեմզար Պողոսյան 18.08.2020 20:28:36 | Հարգելի՛ կառավարություն, խնդրում եմ վերանայել փոխտնօրենների հաստիքները մեծաքանակ աշակերտներ ունեցող դպրոցներում: Եթե տվյալ դպրոցն ունի 36-ից ավելի դասարաններ, 1300-ից ավելի աշակերտներ, ապա ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը հանել հանրակրթական դպրոցներից սխալ է, քանի որ նրանք հսկա աշխատանք են կատարում դասղեկների, աշակերտների, ծնողների հետ:Այսպիսի ծանրաբեռնվածություն ունեցող դպրոցներին պետք է 2 ուսումնական գծով փոխտնօրեն և 2 ՄԿԱ փոխտնօրեն: Խնդրում եմ վերանայել և ճիշտ որոշում կայացնել:Շնորհակալություն... | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
19 | Գևորգ Մովսիսյան 18.08.2020 20:52:44 | Ես որպես ծնող եմ դեմ ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը հանել հանրակրթական դպրոցներից:Մեր երեխաներին միջոցառումներ, գեղագիտական դաստիարակություն պետք չէ՞:Վերանայեք, խնդրում եմ, որովհետև1400աշակերտ ունեցող դպրոցին ընդամենը 1 փոխտնօրեն, ուղղակի հանցագործություն է: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
20 | Գևորգ Մովսիսյան 19.08.2020 21:08:24 | Հարգելի՛ նախարարություն, խնդրում եմ ԴԱԿ-ի հաստիքը վերականգնել, նախակրթարաններում դայակի հաստիքի կարիք կա, եթե հնարավոր է, ավելացրեք, իսկ մեծ դպրոցներում թողնել ընդամենը 1 փոխտնօրեն, ուղղակի աբսուրդ է: Ուշադիր հետևում եմ առաջարկություններին, գրեթե բոլորը դեմ եմ ՄԿԱ փոխտնօրենի հաստիքի կրճատմանը:Հետաքրքիր է՝ ո՞ր «խելոքը» քնեց- արթնացավ ու որոշեց, որ այդ հաստիքն ավելորդ է: Մի օր էլ կասեք դասղեկ պետք չի, որովհետև դպրոցն ունենա ընդամենը մեկ մեթոդմիավորման նախագահ, ծիծաղելի է...Վերանայեք նաև սա:Եթե դպրոցից գաղափար ունեք, կարծում եմ, կհասկանաք...Շնորհակալություն... | ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաևԴԱԿ-ի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Մյուս հարցերն ու պնդումները թողնվում են առանց մեկնաբանության Շնորհակալություն | |
21 | Գևորգ Մովսիսյան 20.08.2020 22:37:16 | Հարգելիներս, զարմացած եմ ձեր անհեթեթ նախագծից:Ինչու՞ եք խեղճ դասղեկների գումարը քչացնում:Իբրև անցած տարի բարձրացրեցիք ուսուցչի աղքատավարձը, զգացիք, որ շատ կլինի, հիմա էլ հետ ե՞ք պահում:Վերանայե՛ք դասղեկի վճարը, փոխտնօրենների, ԴԱԿ-ի հաստիքները, հոգեբանի, սոցմանկավարժի,լոգոպեդի հաստիքները, այլապես տուժում է երեխան, ցավոք... | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | |
22 | Գևորգ Մովսիսյան 20.08.2020 22:43:58 | Զարմանում եմ, մի գիշերվա մեջ էդ ինչպե՞ս կողմը գերազանցեց դեմին...Լավ եք աշխատում...Կուզեի իմանալ՝ ովքե՞ր են նախագծի հեղինակները, չափորոշիչ գրողնե՞րը:Բոլորին կրճատեք, լավ եք սկսել:Ամեն տարի այսքան կրճատումներից հետո դպրոցն էլ փակեք, պրծեք: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ նախագծով կրճատումներ չեն նախատեսվում | |
23 | Գևորգ Մովսիսյան 20.08.2020 22:53:20 | Զարգացած նաև զարգացող երկրներում պետությունը միլիոններ է ծախսում կրթության որակը բարելավելու, ԿԱՊԿՈւ երեխաներին կարևորելու համար, իսկ մենք ասում ենք մեզ պետք չեն հոգեբաններ, լոգոպեդներ, սոցմանկավարժներ, փոխտնօրեններ, ԴԱԿ-ի աշխատող, մեթոդմիավորման նախագահներ, դասղեկներ(դրույքաչափը նվազում է)… ու կարելի է շարունակել:Սթափվեք, նախագիծ «գրողներ», ընդամենը մեկ օր մնաց... | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ | |
24 | Լինա Սահակյան 18.08.2020 21:09:19 | Խնդրում եմ վերանայել մասնագիտական թիմի(հատուկ մանկավարժ,հոգեբան,սոցմանկավարժ) հաստիքների հարցը դպրոցում։Առանց այս մատնագետների հնարավոր չէ հատուկ կարիքներով երեխաների ներառումը դպրոցում։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։ | |
25 | Գոհար Արշակյան 18.08.2020 21:10:40 | Բարև ձեզ, այս նախագիծը կազմողները, վստահ եմ, գաղափար անգամ չունեն դպրոցում գրադարանի դերի և ծավալած գործունեության մասին: Չեմ թվարկի այն բոլոր գործերը, որ նա կատարում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, սակայն գրքի հետ մարդու կապվածությունը սկսվում է դպրոցից և գրադարանից: Եթե ձեզ պետք է չկարդացող և անգրագետ սերունդ, ապա , ոչինչ չեմ կարող ասել: Ինչպե՞ս կարելի է կրճատել գրադարանավարի դրույքը (69.000 դրամ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ |