Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարինե Մարգարյան 19.08.2020 12:29:35 Ֆինանսավորման նոր բանաձևում տարբեր առարկայական խմբակների համար որևէ գումար չի նախատեսվում: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
2 Նունե Մարգարյան 18.08.2020 12:37:27 Առաջարկում եմ վերականգնել մասնագիտական կրթության աջակցման գծով տնօրենի տեղակալի հաստիքը։ Կարծում եմ Դուք էլ քաջատեղյակ եք նրանց կատարած աշխատանքի ծավալին և կարևորությանը( հատկապես 1000 և ավելի աշակերտ ունեցող դպրոցներում): Ինչպես նաև վերանայել դասղեկների 10%ը, դարձնելով 20%։ Կանխավ շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ Առաջարկությունը չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։
3 Լիաննա Մինասյան 18.08.2020 13:06:54 12_24 դասարան ունեցոց դպրոցների ՄԿԱ գծով փոխտնօրենի 0,5դրույքաչափը վերանայել քանի որ այդ տիտանական աշխատանքի դիմաց չնչին է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
4 Gohar K 18.08.2020 13:46:21 Նախագծի հարգելի հեղինակներ, ձեր կողմից առաջարկվող նախագիծը ենթադրում է հանրապետության մաշտաբով հսկայական թվով գործազուրկներ, այսինքն, աշխատատեղ ստեղծելու փոխարեն դուք ավելացնում եք չաշխատողների, արդեն իսկ, հսկայական բանակը: Առաջարկում եմ դիտարկել 24 և ավելի դասարան ունեցող կամ 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների պարագայում ՄԿԱ գծով փոխտնօրենի և ԴԱԿ-ի հաստիքի պարտադիր լինելու հարցը, քանի որ անհնար է պատկերացնել դպրոցի ուսումնադաստիարակչական ողջ գործընթացը առանց այդ հաստիքների առկայության: Ակնկալում եմ նախագծի փոփոխություն կապված ՄԿԱ գծով փոխտնօրենի և ԴԱԿ-ի հաստիքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հսկայական թվով գործազուրկներ առաջանու պնդումը հիմնավոր չէ, իսկ ՄԿԱ գծով փոխտնօրենի և ԴԱԿ-ի հաստիքի պարտադիր լինելու առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
5 Լուսինե Սոխակյան 18.08.2020 14:10:08 Նախագծում մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրեն նախատեսվում է միայն մասնագիտական և հատուկ դպրոցներում, իսկ միջոցառումների կազմակերպիչ միայն մասնագիտացված դպրոցներում: Ստացվում է, որ հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցներում այս հաստիքները կրճատվում են: Ընդունելի է, որ փոքր թվով դասարաններ ու աշակերտներ ունեցող դպրոցներում այս հաստիքները չլինեն, որը չէի ասի մեծ թվով դասարաններ ու աշակերտներ ունեցող դպրոցների մասով: ՄԿԱ գծով փոխտնօրենի պարտականություններն այնքան բազմաբովանդակ են, որոնց մի մասը կիսում է ԴԱԿ-ի հետ: Առանց այս մասնագետների ուսումնադաստիարակչական գործընթացը պատկերացնել հնարավոր չէ: /Դաստիրակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիրակությունը: Ա. Սենտ-Էքզյուպերի/ Առաջարկում եմ հատկապես 24 և ավելի դասարանների, նաև երկհերթ դպրոցների դեպքում լինեն ՄԿԱ գծով փոխտնօրեն և միջոցառումների կազմակերպիչ: Շնորհակալություն: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Նաիրա Սարգսյան 18.08.2020 14:49:55 Համընդհանուր ներառման անցնելիս յուրաքանչյուր դպրոցում առանձնահատկություններ ունեցող սովորողների կողքին ամեն րոպե պետք է լինի հատուկ մանկավարժ, հոգեբան, սոց. մանկավարժ և լոգոպեդ: Հակառակ դեպքում համընդհանուր ներառումը կձախողի: Առաջարկը ընդունելի է։ Կկատարվի համապատասխան փոփոխություն։
7 Aznivik Garsevanyan 18.08.2020 15:04:37 Եթե կորոնա վիռուսը եղավ ես իմ երեխային չեմ թողնի գա դպրոց Ընդունվել է ի գիտություն
8 Aznivik Garsevanyan 18.08.2020 15:05:03 Չգնալ դպրոց Անհասկանալի կոչ է
9 Հասմիկ Սարգսյան 18.08.2020 15:14:34 12 Դասարանի շեմը շաաաաատ բարձր է՝ հատկապես մարզային ավագ դպրոցների համար: Ավագ դպրոցներն ունեն ընդամենը 3 դասարան՝ 10, 11 և 12: Լավագույն դեպքում, եթե յուրաքանչյուր դասարան ունենում է 3 հոսք, այդ դեպքում դասարանների թիվը հասնում է 9-ի: Առաջարկում եմ դասարանների շեմը իջեցնել 12-ից՝ 9-ի: Իստ տարեկան միջինը12-ի դասարանի դոպքում դպրոցը ստպված կլինի զրկվել շատ հաստիքներց, որոնք կենսական անհրաժեշտություն են ավագ դպրոցների համար: Ինչպես կարող է դպրոցը գործել առանց տնտեսվարի, գրադարանավարի, առանց ՄԿԱ-ի: Սա աբսուրդի է արդեն հասնում: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
10 Կարինե Հովակիմյան 18.08.2020 15:32:14 Հարգելի՛ հեղինակներ, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ հաստատված (հավելված N 4) ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում նախատեսված են և՛ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալի), և՛ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ), և՛ հոգեբանի, և՛ սոցիալական մանկավարժի հաստիքները, որոնց ծավալուն պարտականությունները նույնպես սահմանվել են նույն որոշմամբ։ Անհասկանալի է, թե ովքեր պիտի կատարեն այդ պարտականությունները, եթե ֆինանսավորման բանաձևում նախատեսված չեն այդ հաստիքները։ Առաջարկում եմ նախատեսել մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիքը մինչև 12 դասարան ունեցող դպրոցների համար նախատեսել 0,75 հաստիքային միավոր, 12 և ավելի դասարան ունեցող դպրոցների համար՝ 1 հաստիքային միավոր, ուսումնական աշխատանքի գծով տեղակալի հաստիքը 12-24 դասարան ունեցող դպրոցների համար նախատեսել 1 հաստիքային միավոր (պարտականությունների ողջ ծավալը հնարավոր չի լինի իրականացնել՝ դպրոցում գտնվելով և աշխատելով 4-6 ժամ, հատկապես, որ դասերի տևողությունը 7 ժամ է՝ 8․30-15․30), 24 և ավելի դասարաններ ունեցող դպրոցների համար՝ 1, 5 հաստիքային միավոր, իսկ գրադարանավարի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի հաստիքները նախատեսել 0,5 հաստիքային միավոր մինչև 12 դասարան ունեցող դպրոցների համար, 1 հաստիքային միավոր՝ 12-24 դասարաններ ունեցող դպրոցների համար, մնացած դեպքերում՝ այս համամասնությամբ։ Անհասկանալի է նաև, թե արդյո՞ ք ԱԴր-ի թիվը ձևավորելիս հաշվի է առնվում որոշ առարկաների՝ 20 և ավելի սովորողների դեպքում խմբերի բաժանվելու հանգամանքը (ուսպլանով նախատեսվում է), թե՞ դա անփոփոխ թիվ է՝ 1,55 դրույք, և այդ դեպքում ի՞նչ միջոցների հաշվին պետք է կատարվի այս դասաժամերի համար վճարումը։ Կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի այն հարցը, թե արդյո՞ք դպրոցը պիտի կազմի և հաստատման ներկայացնի նոր հաստիքացուցակ 2021թ․ֆինանսավորման այս բանաձևի կիրառման դեպքում, թե՞ հիմք կլինի 2020 թ․ սեպտեմբերին կազմած և հաստատված հաստիքացուցակը։ Ֆինանսավորման նոր բանաձևի կիրառման դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի նաև ՀՀ ԿԳ նախարարի 09․12․2013 թ․ թիվ 1366 Ա/Ք հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ոչ ուսուցչական՝ վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային նվազագույն հաստիքների ցանկը և մեթոդական ուղեցույցը, համաձայն որի՝ հաստատությունը, ֆինանսական միջոցների առկայության, այլ հաստիքների անհրաժեշտության պարագայում կարող է ինքնուրույն կազմել իր հաստիքացուցակը` պահպանելով ցանկով առաջարկվող նվազագույն հաստիքները: Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ 101-300 աշակերտ ունեցող դպրոցներ 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցներ Տնօրեն 1 Տնօրեն 1 Տնօրեն 1 Տնօրենի տեղակալ 1 Տնօրենի տեղակալ 2 Պահակ/Դռնապան 4 Պահակ/ Դռնապան 4 Պահակ/ Դռնապան 4 Հավաքարար 2 Հավաքարար 2 Հավաքարար 3 Օպերատոր 0.5 Օպերատոր 0.5 Օպերատոր 1.5 Հաշվապահ 0.5 Հաշվապահ 1 Հաշվապահ 1 Գրադարանավար 0.5 Գրադարանավար 1 Գրադարանավար 1 Լաբորանտ 0.5 Լաբորանտ 1.5 Լաբորանտ 2 Ընդամենը` 9, որից 1-ը՝ վարչական, 0.5-ը՝ հաշվապահ, 7.5-ը` ուսումնաօժանդակ Ընդամենը` 12, որից 2-ը վարչական, 1-ը՝ հաշվապահ, 9-ը` ուսումնաօժանդակ Ընդամենը` 15.5, որից 3-ը վարչական, 1-ը՝ հաշվապահ, 11.5-ը` ուսումնաօժանդակ Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ ԱԴր-ի թիվը ձևավորելիս հաշվի է առնվում խմբերի բաժանվելու հանգամանքը՝ եթե նախատեսվում է ուսպլանով, 3․ Առաջարկը ընդունելի է, նախագծով կնախատեսվել լրացուցիչ կարգավորումներ և/կամ անցումային դրույթներ։
11 Հովհաննես Ստեփանյան 18.08.2020 15:57:29 Ուսումնական Հաստատության հիմնադիր փաստաթուղթը՝ Կանոնադրությունը,հստակ սահմանում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի/ջոկատավար/պաշտոնային գործառույթները,իսկ այս նախագծով նախատեսված չէ ԴԱԿ-ի հաստիք.արդյոք նախագիծը չի հակասում Կանոնադրությանը։Առաջարկում եմ վերանայել և մինչև 12 դասարանի համար սահմանել 0.5,իսկ 12 և ավել դասարանների համար 1 հաստիքային միավոր։Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
12 Հովհաննես Ստեփանյան 18.08.2020 18:34:01 Խնդրում եմ հստակեցնել,թե ինչ է նշանակում փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով հաստիքը,այն դեպքում,երբ հանրակրթության բնագավառի օրենսդրությամբ նշված հաստիքի պաշտոնի նկարագիր և գործառույթներ առկա չեն։Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին և անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ
13 Հովհաննես Ստեփանյան 18.08.2020 18:53:56 Առաջարկում եմ տնտեսվարի հաստիքային միավորում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 0,5 հաստիքային միավոր մինչև 12 դասարանների դեպքում,0,75՝ 12 և ավել դասարանների դեպքում։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
14 Հովհաննես Ստեփանյան 25.08.2020 14:23:54 Կներեք,իսկ նախագծի լրամշակված տարբերակը երբ է տեղադրվելու։ Շնորհակալություն հարցի համար։ Լրամշակված նախագիծը կտեղադրվի 28․08․2020թ․-ից հետո
15 Ոսկինար Կարապետյան 18.08.2020 16:17:34 Նախ և առաջ ավագ դպրոցները պետք է ունենան այլ մոտեցում, որովհետև ավագ դպրոցների աշակերտների, հետևաբար և դասարանների թիվը հիմնականում չի գերազանցում 10-ը: Պետք է ավագ դպրոցների ֆինանսավորման եղանակը հիմնված լինի ոչ թե 12 և ավելի, այլ՝ 9-12 դասարանների առկայությամբ: Կան հաստիքներ, որոնք նախագծով չեն սահմանվում, այն է ՝ ՄԿԱ, որը շատ կարևոր հաստիք է բոլոր դպրոցների համար, գրադարանավար, տնտեսվար: Իսկ ինչ վերաբերում է ուսումնական գծով փոխտնօրենին, սա ուղղակի դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների խափանման շատ լավ տարբերակ է, քանի որ 0.5 դրույքով մի ամբողջ դպրոց հնարավոր չէ իրականացնել համապատասխան աշխատանք: Շնորհակալություն հարցերի համար։ 1․ Ավագ դպրոցների մասով սահմանված է լրացուցիչ գործակից։ 2․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
16 Ելմիրա Բաբայան 18.08.2020 16:24:28 Փաստորեն ոչ մասնագիտացված և հատուկ դպրոցներում պետք չէ փոխտնօրեն մասնագիտացված կրթության աջակցման գծով: Իսկ ո՞վ պետք է կատարի այդ հաստիքով աշխատող մանկավարժի պատրակությունները: Աբսուրդի է հասնում 12 և ավելի դասարանների առակայության դեպքում միայն որոշ հաստիքների առկայությունը, կամ 0.5 դրույքաչափով աշխատելու պայմանները: Նախագծի վավերացման փոխարեն, կարելի էր ուղղակի փակել դպրոցները: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Լուսինե Ղուկասյան 18.08.2020 16:34:54 Դասղեկության համար նախատեսվող լրավճարը, որը նախատեսել եք հաշվարկել ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին համարժեք, իջեցնելու փոխարեն բարձրացնել կամ գոնե թողնել նույնը` հաշվի առնելով դասղեկների, հատկապես տարրական դասարաններում, կատարած ահռելի աշխատանքը: Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։
18 Նունե Ադամյան 18.08.2020 16:58:21 Նոր կարգով տնտեսվարի 0.5 դրույք նախատեսվում է 12-24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 24 և ավելի դասարանների միջին թվի դեպքում նախատեսվում է 1.0դրույք փոխտնօրեն վարչատնտեսական աշխատանքների գծով: Ավելի ճիշտ կլինի տնտեսվարի 0.5դրույք նախատեսել մինչև 12 դասարանի, 1.0 դրույք մինչև 24 դասարանի համար: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
19 Նունե Ադամյան 18.08.2020 17:09:28 Մինչև 12 դասարան ունեցող դպրոցների գնումները կարող են համեմատաբար ավելի քիչ լինել 24 և ավելի դասարան ունեցող դպրոցների գնումներից, բայց ոչ այնքան քիչ որ հաշվի չառնվեն: Խոսքը գնում է 200-350 աշակերտ ունեցող դպրոցների մասին, որոնց գնումների փաթեթները կազմում են տարեկան մինչև 15 մեկ անձից գնումներ և գնանշման հարցումներ: Եթե անգամ նպատակահարմար չէ 0.25 դրույք ավելացնել, պետք է նախատեսել կամ համապատասխան աշխատողին հավելավճար /լիցենզիայի առկայության դեպքում/ կամ մասնագիտացված կազմակերպության կողմից ծառայության վճար Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում գնումների ծավալը շատ փոքր է, և հետևաբար, տնտեսապես արդարացված է գնումների համակարգումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը պատվիրակելը, այլ ոչ թէ գնումների համակարդողի առանձին հաստիք ունենալը։
20 Նունե Ադամյան 18.08.2020 17:14:44 Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարման համար զինղեկին որևէ վճար նախատեսվում է թե ոչ /ներկայումս այդ աշխատանքների համար զինղեկը վճարվում է 0.5 դրույք քաղպաշտպանության շտաբի պետի դրույքաչափով, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը: զին․ ղեկի աշխատավարձի մեշությունը սահմանվում է քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված լրավճար՝ համապատասխան զինվորական կոչման համար
21 Նունե Ադամյան 18.08.2020 17:25:20 Խնդրում եմ պարզաբանել՝ 1. Կազմակերպիչ` միջոցառումների /մասնագիտացված դպրոցների դեպքում/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,5 հաստիքային միավոր (միգուցե մինչև 12 դասարան 0.5 դրույք, 12-ից մինչև 24 դասարանը 1.0դրույք և 24-ից ավել դասարանների դեպքում 1.5 դրույք?) 2. Հանրակրթական դպրոցներում ՄԿԱ գծով փոխտնօրենի և կազմակերպիչի հաստիքների առկայությունը անհրաժեշտ է: 1․ Կազմակերպիչ` միջոցառումների /մասնագիտացված դպրոցների դեպքում/ - 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում 2․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
22 Նունե Ադամյան 18.08.2020 17:29:03 ՀԴԾ-ի հաշվարկի մեջ ներառված չեն դպրոցների կաթսայատների սպասարկման ծախսերի գումարները որոնք կոմունալ ծախսերի նման կրում են պարտադիր բնույթ: դպրոցների կաթսայատների սպասարկման ծախսերը կարելի է հոգալ ,,այլ կոմունալ ծախսեր,, կամ ,,այլ ծախսեր,, տողերով նախատեսվող գումարներով
23 Նունե Ադամյան 19.08.2020 11:44:38 Խնդրում եմ պարզաբանել երկարօրյայի համար նախատեսվող վարձատրությունը նախատեսված է բանաձևի մեջ թե ոչ? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
24 Նունե Ադամյան 23.08.2020 12:54:52 Խնդրում եմ պարզաբանել արտադասարանական խմբակների համար ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր բանաձևում Շնորհակալություն հարցի համար։ նախագծով լուծում է տրվում արտադասարանական խմբակների հարցին հետևյալ կերպ․ Խմբակավար /մասնագիտացված, ռազմամարզական և մարզական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/ - 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր տեսակի խբակի հաշվարկով /լիազոր մարմնի հատատած խմբակների ձևավորման կարգին համապատասխան/ Խմբակավար /մասնագիտացված, ռազմամարզական և մարզական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/ - 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր տեսակի խբակի հաշվարկով /լիազոր մարմնի հատատած խմբակների ձևավորման կարգին համապատասխան/
25 Մարիամ 18.08.2020 17:31:41 Առաջարկում եմ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն պաշտոնից ձևավորել 1․փոխտնօրեն ուսումնական գծով և 2․փոխտնօրեն դաստիարակչական գծով պաշտոններ, այսպես կլուծվի շատ դպրոցներում ՄԿԱ գծով փոխտնօրենի խնդիրը, առանց որի գրեթե անհնարին է պատկերացնել դպրոցական կյանքը։ Այգեպանի հաստիքը վերաբերվում է այգի կոչվածին ընդհանրապես, թե պտղատու այգի հստակեցում կա։ Ինձ համար անհասկանալի էր նաև, թե օրինակ քաղաքացիական ծառայության մասնագիտական կամ ղեկավար պաշտոնների համար աշխա- տավարձերի գործակիցները ինչ գումարների վրա են ավելանում/ նվազագույն աշխատավարձ, ֆիքսված աշխատավարձ․․․/։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ խոսքը վերաբերում է ցանկացած տիպի այգուն, 3․ գործակիցները կիրառվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի նկատմամբ