Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին 

<Հանրակրթության մասին>  ՀՀ օրենքում 2020 թվականին մարտի 6-ի  փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։ 

Նոր նախագծով առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։

Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ՝ այդ թվում. դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն;

Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:

Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝  հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

 

  • Discussed

    14.08.2020 - 29.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 104150

Print

Suggestions

Ինգա Վարդանյան

29.08.2020

Խնդրում եմ մեկնաբանեք Ձեր կողմից պատասխանած <<Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր: Դա նշանակում է, որ աշակերտների միջին թվի 10 տոկոսը բազմապատկում ենք 0,75 և ստանում ՈՒՕ-ի դրույքների թիվը?

Քիշմիշ Հակոբյան

28.08.2020

Այսօր մեծ է ՄԿԱ փոխտնօրենի դերը դպրոցում,որի միջոցով կարևոր և ամուր հիմքերի վրա է դրվում աշակերտ-դպրոց-ծնող կապը: Այն նպաստում է ԾԽ,ԱԽ,դասղեկների համագործակցությանը: Առաջարկում եմ 12-24 դասարանների դեպքում ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը թողնել մեկ դրույք: Շնորհակալություն

Սևադա Աղաջանյան

28.08.2020

ՈՒսումնական հաստատության նախնական զորակոչային պատրաստության, զինվորական ղեկավարների կողմից գործառույթների ամբողջական կատարման և համապատասխան վարձատրության նպատակով առաջնորդվել ՀՀ կառավարության N 532 որոշման և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանի պահանջներով՝պահպանելով հաստատված մեկ դրույքաչափը/ որոշման 5-րդ կետի ժա և ժբ ենթակետերով/:

See more