Add to favourites
Under development
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1148 - Agree
-
761 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հասմիկ Ղուկասյան 14.08.2020 14:30:11 | Շնորհակալություն սպասված նախագծի համար, ողջունելի է, որ վերջապես անցում է կատարվում աշակերտ թվով ֆինանսավորումից կարիքի վրա հիմնված ֆինանսավորման։ Առաջարկում եմ ուղղել բազմաթիվ տառասխալները՝ ամսեկան աշխատավարձ չէ այլ ամսական, ֆինանսավորումնը, հաշվարով, բարցր, ընտանինքների, հարմարեցման, դպրողի, բազմապատկելով xxx-ի և նման այլ տառասխալներ։ Բացի այդ ողջունելի է, որ հաշվարկների հիմքում հիմնականում կա հիմնավորում և գումարները փոխկապակցված են որոշակի մեծությունների հետ, կա տրամաբանություն։ Սակայն միևնույն ժամանակ կան գումարներ, որոնց հաշվարկման մոտեցումը պարզ չէ- օրինակ ինչով է պայմանավորված, որ ներառական հարմարեցումների համար տարեկան հատկացվում է 1099 հազ․ դրամ – ինչու՞ ոչ 1100 հազար դրամ և ինչու հենց այդ չափը։ Նմանապես հասկանալի չէ տրանսպորտային, գրասենյակային պարագաներ, այլ ծախսեր և այլն նման ծախսերի հաշվարկման մեխանիզմը։ Արդյո՞ք նախատեսվում է ֆինանսավորման ինդեքսավորում և արդյո՞ք հաշվի է առնված պարգևատրումների ու խրախուսումների հոդվածները, համացանցի և wifi անհրաժեշտությունը, լաբորատոր նյութերը, գրադարանի հագեցումը՝ գրքերի ձեռքբերումը, այդ թվում խոսող, համակարգիչների ձեռքբերումը և ինտերակտիվ գրատախտակների անհրաժեշտությունը։ Ցանկալի է նաև, որ տրվի մինչև 100, 100-500, 500-1000 և 1000 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար հաշվարկված միջին ֆինանսավորման սանդղակները՝ նվազագույնը և առավելագույնը։ Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկությունների համար։ 1․ Տառասխալներն ուղղվել են։ 2․ Հաշվարկի համար հիմք են հանդիսացել դպրոցների կողմից վերջին տարիներին իրականացված փաստացի ծախսումները։ 3․Նախագծով ֆինանսավորման ինդեքսավորում չի նախատեսվում, բացառությամբ աշխատավարձերի /ուսուցիչների աշխատավարձը հնարավոր է փոխել՝ մեծացնելով ՈՒՆա-ն, իսկ մյուս աշխատողներինը՝ բյուջեով նախատեսվող քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հաշվարկման հիմքում դրվող բազային աշխատավարձի փոփոխության դեպքում՝ կփոփոխվի/։ 4․Համացանցը դպրոցներին տրվում է անվճար, իսկ առաջարկվող այլ ծախսերը հնարավոր է իրականացնել /այլ ծախսեր/-ի համար նախատեսված գումարներով։ 5․ Մինչև 100, 100-500, 500-1000 և 1000 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար միջին ֆինանսավորման սանդղակները նախագծում ներառելը գտնում ենք ոչ նպատակահարմար, քանի որ հաշվարկման հիմք հանդիսանում է ոչ թե աշակերտների թիվը, այլ՝ դասարանների քանակը։ | |
2 | Սիրանուշ Մինասյան 14.08.2020 20:25:45 | Մինչև 12 դասրանը շատ բարձր շեմ եք վերձրել,շատ փոքր դպրոցներ աշխատատեղեր կկորցնեն:Ինչ վերաբերվում է լաբորանտին ընդհանրապես լաբորանտի հաստիքը պետք է տալ առարկայի ուսուցչին ,քանի որ իրականում ամեն ինչ անում է ուսուցիչը: | Առաջին առաջարկը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերվում է լաբորանտի հաստիքին, ապա բանաձևով նախատեսվում է ֆինանսավորում նաև հաստիքի համար, իսկ թե տվյալ աշխատանքը կիրականացվի ուսուցչի կողմից, թէ լաբորանտի՝ դրան լուծում տալը դպրոցի տնօրենի իրավասությունն է։ | |
3 | Սիրանուշ Մինասյան 15.08.2020 13:11:31 | 12 Դասարանի շեմը շատ բարձր է հատկապես մարզային ավագ դպրոցների և փոքր դպրոցների համար մենք կունենանք շատ աշխատատեղերի կորուստ իսկ գյուղական համայնքների համար դա շատ վատ կլինի: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
4 | Անուշ Համբարձումյան 15.08.2020 01:39:55 | Հարգելի ԿԳՄՍՆ, կարդալով նախագիծը բացահայտեցի ,որ դպրոցներին ավելի դժվար օրեր են սպասվում:Խնդրում եմ վերանայել նախագիծը և գործակիցների թիվը իջեցնել:Յուրաքանչյուր դպրոցում խիստ անհրաժեշտություն է փոխտնօրենների առկայությունը :Իրականում նրանց կատարված աշխատանքները ավելի շատ են ,քան երևում են: Մարզային դպրոցները մինչև 12 դասարաններից են կազմված: Այդ ծավալուն աշխատանքը չեն կարող կատարել 0,5 դրույքով : Հանրակրթական դպրոցներում ՄԿԱ փոխտնօրենի ավանդը մեծ է դաստիարակության բնագավառում: Համադպրոցական միջոցառումները կապող օղակ են դպրոցին և հայրենիքին : Մենք բոլորս քաջ գիտակցում ենք կրթությունը դաստիարակության հետ զուգահեռ է իրականացվում դպրոցում,առանց մեկը մյուսի անհնար է:Լիահույս եմ կընդունեք առաջարկս և Ձեր վերանայմամբ մեր դպրոցները ՄԿԱ փոխտնօրեն կունենան:Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
5 | Անուշ Համբարձումյան 15.08.2020 18:15:21 | Առաջարկում եմ հաստիքները կրճատելու փոխարեն վերահսկությունը մեծացնել դպրոցներում: Յուրաքանչյուր աշխատանքի գործունեություն հրապարակվի պատշաճ կերպով: Ուշադրություն դարձվի ԿՏԱԿ ում ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը: Այս պահին կան դպրոցներ ,որ հաշվետվությունները չեն հրապարակել 2018 թվականից: | Ընդունվել է ի գիտություն։ | |
6 | Արմեն Վարդանյան 15.08.2020 10:55:28 | Առաջարկում եմ 1.32 գործակիցը կիրառել նաև մինչև 36 դասարան ունեցող դպրոցների տնօրենների աշխատավարձը հաշվարկելիս քանի որ տնօրենները աշխատելով մինչև 1000 աշակերտի և համապատասխան թվով անձնակազմի հետ ստանում են չնչին աշխատավարձ իրենց կատարած ահռելի և շատ պատասխանատու աշխատանքի դիմաց: 1.32 գործակցի կիրառմամբ գոնե տնօրենի առձեռն աշխատավարձը կկազմի 205.000-215.000 դրամ կախված ծննդյան թվից: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
7 | Արմեն Վարդանյան 15.08.2020 10:55:28 | Առաջարկում եմ 0.5 հաստիքային միավոր հատկացնել մինչև 12 դասարան ունեցող դպրոցների տնտեսվարների և գրադարանավարների համար: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
8 | Արմեն Վարդանյան 23.08.2020 10:47:45 | Հարգելի ԿԳՄՍՆ ինչ խոսք ֆինանսավորման բանաձևի մի քանի կարևոր մաս լրամշակվեց և կարծես թե առաջին հայացքից կարող է լուծել դպրոցների ֆինանսական խնդիրները: Հարգելիներս գաղտնիք չէ, որ փոքր դպրոցներում մինչև 9 դասարան ունեցող դպրոցներ, տնտեսվարը աշխատելով նվազագույն աշխատավարձով կատարում է ,թե էլեկտրիկի աշխատանք , թե փականագործի և թե սեզոնային աշխատանք կատարող բանվորի: Հարգելիներս եթե մինչև 9 դասարան ունեցող դպրոցների հաստիքային ցուցակում չենք նախատեսում գոնե տնտեսվարի 0.5 հաստիքային միավորը, այս աշխատանքները, ով է կատարելու: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է բարփրացված խնդրին տրվել է լուծում Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 0,75 հաստիքային միավոր` մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/ | Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 0,75 հաստիքային միավոր` մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/, - 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/ |
9 | Արմեն Վարդանյան 24.08.2020 14:33:38 | Հարգելի ԿԳՍՄՆ շատ սնորհակալ ենք, որ մինչև 9 դասարան ունեցող դպչոցները ևս կարող են ունենալ 0.5 ական հաստիքային միավորներով ուսումնական աշխատանքի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալներ, որը ինչ խոսք շատ կարևոր է դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում: Առաջարկում եմ փոքր դպրոցներին հնարավորություն ընձեռել, որպեսզի համապատասխան տեղակալների հաստիքները միավորեն և ստանան ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ 1 հաստիքային միավորով և 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով՝ աշխատանքային օրենսգրքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար, քանի որ 0.5 հաստքային միավորով տնօրենի տեղակալը կունենա 4 ժամյա աշխատանքային գրաֆիկ: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
10 | Լուսինե Մարտիկյան 15.08.2020 12:49:00 | Հարգելի հեղինակներ, ես դասղեկի վարձատրության հետ կապված առաջարկում եմ փոփոխություն կատարել, հատկապես ավագ դպրոցում այդ աշխատանքը շատ ծանր և աշխատատար է, ուստի վարձատրությունը ոչ թե 10% -ի չափ , այլ առնվազն 20% -ի չափ է պետք սահմանել; Հարգանքներով Լ. Մարտիկյան | Չի ընդունվել։ Մինչ օրս դասղեկի վարձատրության գումարները տրամադրվել են դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից (10%-20%), և դպրոցների ֆինանսավորման բանաձևում նման ծախս նախատեսված չի եղել։ Առաջարկվող բանաձևով նախատեսվում է ոչ միայն դասղեկի, այլ նաև մեթեդ․ միավորման վարձատրության գումարներ տրամադրել դրույքի 10%-ի չափով, ինչը չի բացառում, որ դպրոցների հատկացված բյուջեների խնայողություններից դրանք ավելացվեն։ | |
11 | Լուսինե Գենջյան 15.08.2020 13:22:18 | Բարև Ձեզ Խնդրում եմ պարզաբանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալին վերաբերվող կետը հիմնական դպրոցների համար | Մասնագիտակցված կրթության աջակցման գծով փոխտնօրենի հաստիք նախատեսվում է մասնագիտացված և հատուկ դպրոցների համար։ | |
12 | Լուսինե Գենջյան 18.08.2020 19:38:32 | Առաջարկում եմ պահպանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի ևԴԱԿ հաստիքները,քանի որ ուսումնադաստիարակչական գործընթացը առանց այդ հաստրքների անհնարին է։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
13 | Արմինե Դալլաքյան 15.08.2020 13:49:01 | Բարեվ ձեզ: Նախագծում առաջարկում եմ դասարանների թիվը 12-ից դարձնել 9-ը,քանի որ հանրապետությունում գործող հիմնական դպրոցների մեծ մասը չունի այդքան դասարաններ: Եվ մյուսը, առաջարկում եմ դասարանների թիվը 35-ից իջեցնել 30-ի` դարձյալ պայմանավորված դպրոցների մեծ մասի աշակերտների թվով:Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
14 | Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 | Առաջարկում եմ հստակեցնել վարչական աշխատողների հստակ դրույքաչափերի վճարները։ | Առաջարկը չի ընդունվում, քանի որ վարչական աշխատողների ամսական աշխատավարձի մեծությունը հստակեցվել է՝ փոխկապակցելով քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխան մակարդակներին։ | |
15 | Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 | Հստակեցնել՝ ա․ ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․ 3-րդ կետը. Կոնկրետ ո՞ր դպրոցների համար է հաստիքը։ | Նախագծով դրանք հստակեցված են /խոսքը վերաբերվում է մասնագիտացված և հատուկ դպրոցներին/։ | |
16 | Լիլիթ Պետրոսյան 15.08.2020 14:56:14 | Հստակեցնել՝դ․ հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․ 3- րդ կետը | Նախագծով դրանք հստակեցված են /խոսքը վերաբերվում է մասնագիտացված և հատուկ դպրոցներին/։ | |
17 | Լիլիթ Պետրոսյան 18.08.2020 09:13:10 | Հանրակրթական դպրոցում վերականգնել մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
18 | Լիլիթ Պետրոսյան 18.08.2020 09:13:10 | Հաստիքների ձևավորման նվազագույն շեմը ՝ մինչև 24, նվազեցնել։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
19 | Նաիրա Դանիելյան 15.08.2020 15:11:08 | Առաջարկում եմ այգեպանի հաստիքի առկայությունը թույլատրել դպրոցամերձ տարածքի ցանկացած մակերեսի դեպքում: Չ'է որ փոքր այգին էլ խնամքի կարիք ունի: | Չի ընդունվել։ Նախագծով փորձ է արվում կանոնակարգել դպրոցներում տարվող աշխատավարձային և հաստիքային քաղաքականությունը։ | |
20 | Սուսաննա Ղազարյան 15.08.2020 19:30:17 | Հայաստանի բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, ինչը հնարավորություն է ընձեռում Երևանի որոշ վարչակատ տարածքներում գտնվող դպրոցներին ապահովել 24 և ավելի դասարաններ: Սակայն այդ նույնը հնարավոր չի ասել մյուս՝ քաղաքների և գյուղերի, դպրոցների մասին: Սակայն կա մի հսկայական << ԲԱՅՑ>>: Եթե աշակերտերի քանակը քիչ է,դա չի նշանակում, որ այդ դպրոցներում ոչ մի աշխատանք չի կատարվում, կամ էլ կատարվում է թերի: Իհարկե նման դասարանների քանակ կարելի է ստանալ, եթե դասարաններում պակասեցվեն աշակերտների քանակները( 10-15 աշակերտ ), ինչը կհանգեցնի ոչ միայն դասարանների քանակի մեծացմանը, այլ նաև ուսուցման որակ բարձրացմանը: | Նախագիծը միտված է աշխակերտ թվով ֆինանսավորումից դասարան թվով ֆինանսավորման անցնելուն, ինչը ֆինանսվորման առումով կչեզոքացնի մեծ և փոքր դպրոցների տարբերությունը։ Առաջարկը ավելի շատ վերաբերվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորմանը և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորմանը, ինչը սույն որոշման Նախագծի կարգավորման առարկա չէ։ | |
21 | Գայանե Վարդանյան 15.08.2020 22:05:43 | 1Նախագծում ամսաթվերը սխալ են գրված (Ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1 2020թ ի փոխարեն պիտի լինի 1 հունվարի2021 2 Մ .Մ միավորումների աշխատանքի դիմաց աշխատավարձի բարձրացումը 20տոկոս ը շատ բարձր է: 3 Դասղեկների աշխատանքը ավելի ծանրաբեռնված է կարելի էբարձրացնել 20 տոկոսով: 4 Փոխտնօրենների դրույքը չի կարելի կրճատել : 5 Ուղղագրությունն ու շարահյուսությունը կարելի է ստուգել ,նոր տեղադրել: | 1․Չի ընդունվել։ Համաձայն Նախագծի 3-րդ կետի՝ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: 2․Չի ընդունվել։ Համաձայն Նախագծի՝ մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին։ 3․Չի ընդունվել։ Առաջարկը հիմնավոր չէ։ 4․ Չի ընդունվել։ Պարզ չէ խոսքը վերաբերվում է հաստիքների քանակին, թէ՝ 1 դրույքի աշխատավարձին։ 5․ Ընդունվել է ի գիտություն։ | |
22 | Ira Sedrakyan 16.08.2020 21:24:47 | Ավագ դպրոցներից հանվել է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենի հաստիքը(եթե ճիշտ չենք հասկացել,լուսաբանեք խնդրեմ),որի կատարած ծանր ու տքնաջան աշխատանքը միայն հասկացողը կգնահատի:Հետաքրքիր է ,թե ով է դպրոցում այդ աշխատանքները կատարելու: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ | |
23 | Ira Sedrakyan 18.08.2020 22:54:30 | Գնահատելով և արժևորելով ուսուցչի աշխատանքի ողջ դժվարությունը՝ նվազեցրեք դրույքաչափը՝ հասցնելով 18 -ի,ինչի հետևանքով կլուծվեն բազմաթիվ հարցեր ,և որն ամենակարևորն է ,գոնե ուսուցիչներով չեք համալրի Հանրապետության մեծաթիվ գործազուրկների շարքերը: | Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից | |
24 | Անժելա Առակյան 17.08.2020 12:32:12 | Հարգելի ԿԳՄՍՆ Խնդրում եմ վերանայել նախագիծը: Մարզային դպրոցները մինչև 12 դասարաններից են կազմված: Այդ ծավալուն աշխատանքը չեն կարող կատարել 0,5 դրույքով:Անկախ դասարանների թվից հաշվապահն կատարում է նույն աշխատանքը և 0,5 դրույքի դեպքում աշխատանքի ինչ որակի կլինի:Անկախ դասարանների թվից համակարգչային օպերատորը,գործավարը և այլ հաստիքային աշխատողներ կատարում են նույն աշխատանքը:Աշխատանքը և պատասխանատվությունը 0,5 դրույքի և 1դրույքի դեպքում մնում է նույնը,որը արդար չէ:Առանց այն էլ մարզերում աշխատանք չկա, աշխատելով դպրոցում ստանում են նվազագույն աշխատավարձ և 0.5 դրուքի դեպքում չեն կարող հոգալ իրենց ընտանիքի կարիքները:Շնորհակալություն | Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ կապված դպրոցի մեծությունից՝ նշված աշխատողների և ծանրաբեռնվածությունն է տարբեր, և թէ՝ պատասխանատվությունը։ | |
25 | Անժելա Առակյան 23.08.2020 21:42:40 | Հարգելի նախագծի հեղինակներ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ներքոգրյալ մասնագիտական աշխատանքներ կատարողների դրույքների վերաբերյալ արված առաջարկություններին՝ 9-ից մինչև 18դասարաններ ունեցող դպրոցների պարագայում ,ի նկատի ունենանալով ժամանակի հաշվառումը ՝ըստ պաշտոնական պարտականությունների կատարման , ինչպես նաև ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի դրույթները 1. Ուս գծով տնօրենի տեղակալ-դասերի սկզբից մինչև ավարտը ,դասապրոցեսի կազմակերպում…վերահսկողություն … կրթական փաստաթղթերի և այլ գործառույթների պատասխանատու , որոնք նկարագրված են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(վերնագիրը խմբ. 10.11.11 N 1745-Ն) որոշման մեջ:Նման ծավալի աշխատանքը , վստահ եմ , 0.75 դրույքաչափով ծանրաբեռնված փոխտնօրենը կատարել չի կարող : Առաջարկում եմ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հաստիքը թողնել 1 լրիվ դրույք 9-ից և 18 դասարանների դեպքում: 2. Հաշվապահ- ֆինանսատնտեսական գործառույթներ աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում, նյութական և ֆինանսական պատասխանատու անձ… Առաջարկում եմ հաշվապահի հաստիքը թողնել 1 լրիվ դրույք մինչև 9-ը և ավելի դասարաններ ունենալու դեպքում / գնումների համակարգողի պարտականությունների համատեղ կատարելու դեպքում տալ լրավճար ,կամ սահմանել գործակից/ 3.ԵՎ շատ կարևոր՝ դպրոցի բուժքույր-մինչև 100 աշակերտ ունեցող -0.5միավոր ,101-ից մինչև 150 աշակերտ ունեցող -0.75միավոր,151-ից մինչև 300 աշակերտ ունեցող 1.0 միավոր…և այսպես շարունակ …ՀԱՎԱՏԱՑԵՔ ՝300 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԻՎԱՆԴ ՉԼԻՆԻ , ՍԱԿԱՅՆ 100 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ՝ 50-Ը ՀԻՎԱՆԴԱՆԱՆ, բացի դրանից բուժաշխատողը դպրոցում ունի նաև այլ գործառույթներ … Առաջարկում եմ նաև ջեռուցման ծախսերը հաշվի առնելիս չվերցնել 3 տարվա միջինը,քանի որ դպրոցները ֆինանսական միջոցների սղության պատճառով կատարում են ջեռուցման ծախսերի խնայողություն և հետևաբար չեն ապահովում նորմալ ջերմաստիճան:Հաշվի առնել դպրոցի շենքային պայմանները,ջեռուցվող մակերեսը և, որ մարզում է գտնվում տվյալ դպրոցը: Կանխավ շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի |