Add to favourites
Under development
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1148 - Agree
-
761 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էլմիրա Հակոբյան 22.08.2020 20:41:03 | Գտնում եմ, որ այս առաջարկը ճիշտ չէ, քանի որ. 1. ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 5-րդ հոդվածի ՝ «Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները» 1-ին կետի համաձայն. այն է ՝ Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական, սոցիալական զարգացմանը, նրա անձի՝ որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը: Այսինքն Ձեր առաջարկը՝ հիմանական և ավագ ուսումնական հաստատություններում միայն ուսումնական գծով տեղակալ լինելուն, հակասում է վերը նշված հոդվածի 1-ին կետին: 2. ՀՀ Կառավարության (N 1391-Ն,14/10/2010թ.)կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի համաձայն ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը. ա) համակարգում է մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները. բ) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը. գ) ապահովում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը: Կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար. դ) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը: Աջակցում է նաև դասարանական և դպրոցական աշակերտական խորհուրդների ձևավորմանը : ե) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը. զ) հսկում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը. Է) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ. ը) ուսումնական հաստատության, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում. թ) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար. ժ) N 525-Ն, 26.04.2018թ. Կառավարության որոշման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով. 3.1) մասնակցում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում. 3.2) աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում. Ղեկավարվելով վերը նշված հիմնավորումներով՝ ըստ Ձե’զ, հնարավոր է արդյոք ուսումնական հաստատությունում՝ հիմնական և ավագ, ունենալ ընդամենը մեկ փոխտնօրեն ուսումնադաստիարակչական գծով, որը և’ ֆիզիկապես, և’ մտավոր, և’ հոգեբանորեն ի վիճակի լինի իրականացնել ոչ միայն կառավարաության կոմղից հաստատված ի պաշտոնե իր գործառույթները, այլ նաև՝ ՄԿԱ-ի գծով փոխտնօրենի վերը նշված օրենքով սահմանված գործառույթները: | ընդունվել է ի գիտություն | |
2 | Էլմիրա Հակոբյան 22.08.2020 20:41:03 | Քանի-որ ՄԿԱ-ի գծով տեղակալ-ի հաստիքի անվանումը ընդգրկում է մասնագիտացված բառը,և եթե կարծում եք ,որ այս հաստիքը անհրաժեշտ է միայն մասնագիտացված և հատուկ դպրոցների համար,ապա փոխեք հաստիքի անվանումը,քանի-որ այն նախկինում անվանվում էր դաստիարակության գծով տեղակալ,և առանց այս հաստիքի հնարավոր չէ Ձեր կողմից ընդունված հանրակրթության պետական քաղաքականությունը իրականացնել և ունենալ հասարակության լիարժեք անդամ | Շնորհակալություն առաջարկության համար։ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ պաշտոնը նախատեսված էՀՀ կառավարության 26.04.2018թ. N 525-Ն որոշմամբ, և այն փոխելը դուրս է ներկայացված նախագծի կարգավորումների շրջանակներից | |
3 | Մելինե Մատինյան 23.08.2020 00:04:03 | Հարգելի հեղինակներ, ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը կրթական բարեփոխումներ կատարելու և կրթության որակը բարձրացնելու դժվարին գործում ։ Միայն կարծում եմ, անարդար է նույն ֆինանսավորման շեմի սահմանումը և՛ հիմնական, և՛ավագ , և՛, առավել ևս, միջնակարգ դպրոցների համար։ Չէ՞ որ հասկանալի պատճառներով այս դպրոցները չեն կարող հավասար քանակի դասարան ապահովել։ Առաջարկում եմ ավագ դպրոցի համար նվազագույն շեմը սահմանել 6 դասարան, հիմնական դպրոցների համար՝ 9, միջնակարգ դպրոցների համար՝12։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
4 | Հերմինե Խաչատրյան 23.08.2020 07:08:39 | Հարգելի՜ ՀՀ ԿԳՄՍՆ,կխնդրեի վերանայել դպրոցներում ԴԱԿ֊ի և ՄԿԱ գծով տ/տ հաստիքները կրճատման հարցը, որովհետև նրանք ունեն բավականին կարևոր և աշխատատար պարտականություններ:Առաջարկում եմ պահել այդ հաստիքներից գոնե մեկը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է բարփրացված խնդրին տրվել է լուծում Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
5 | Հերմինե Խաչատրյան 25.08.2020 21:25:22 | Հարգելի՜ ԿԳՍՄՆ, շնորհակալություն առաջարկներին արձագանքելու համար։Կցանկանայի վերանայեք դպրոցներում դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի`ԴԱԿ֊ի հաստիքին։Նա ղեկավարում է աշակերտական խորհուրդը, որն ունի օրենսդրությամբ սահմանված բավականին բարդ և ծավալուն պարտականություններ (աշխատանքներ),որոնք կապված են դպրոցում և՜դաստիարկության,և՜ ուսման հետ։Այդ օղակը կապ է հանդիսանում նաև ուսուցիչների և աշակերտների սերտ համագործակցության համար։ | խնդրում ենք ներկայացնել հիմնավոր առաջարկություն | |
6 | Խանում Ղազարյան 23.08.2020 13:33:57 | Դպրոցը դարձնում են փորձաքար,մի օր աշակերտ թվով ֆինանսավորում,հաջորդ օրը՝դասարան թվով,մյուս օրը՝չգիտեմ ինչով;Կարելի է իմանալ նման հաստիքակազմ հորինողը գաղափար ունի՞ դպրոցում կատարվող աշխատանքներից;23 դասարանի հետ աշխատող ուսումնական գծով փոխտնօրենը ինչքան դաս է վերահսկում,ինչքան մեթոդական աշխատանքներ է կատարում ու վերահսկում,ինչքան է դասացուցակի հետ աշխատում,ինչքան է գրավոր աշխատանքներով որակի ցուցիչներ ստուգում և այսպես լիքը աշխատանքներ ու կիսատ -պռատ դրույք;:Արդար չէ:Մի ձևաչափ մտածեք,որ ուսուցիչն ու դպրոցը սթրեսի մեջ չընկնեն,այլ հանգիստ աշխատեն: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
7 | Խանում Ղազարյան 23.08.2020 13:38:31 | Ինչպե՞ս եք պատկերացնում հանրակրթական դպրոցը առանց ՄԿԱ գծով փոխտնօրենի աշխատանքի:Այսինքն մենք տարանջատում ենք կրթության և դաստիարակության գործընթացը,եթե մեզ դաստիարակություն պետք չէ,ապա հանրակրթության նպատակից առանձնացրեք դաստիարակության բաժինը; | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
8 | Շողիկ Ստեփանյան 23.08.2020 13:46:02 | Բարև ձեզ: Հարգելիներս խնդրում եմ մի անտեսեք ավագ դպրոցների հաշվապահներին՝ քիչ թվով դասարանների պատճառով, ովքեր բացի աշխատանքային օրերից՝ շաբաթ և կիրակի օրերն էլ են կախված համակարգիչներից, որ հասցնեն ամեն անգամ նոր ծրագրերի ներդրման փոփոխությունների կատարմանը: Բացի դա նույնիսկ արձակուրդ չենք կարողանում հանգիստ գնալ: Եթե դուք ներկայացնում եք, որ մինչև 12 դասարան ունենալու դեպքում հաշվապահը քիչ պատասխանատվություն է կրում և թերծանրաբեռնված է լինելու, ես համամիտ չեմ այդ կարծիքին: Խնդրում եմ պարզաբանել, որ աշխատանքն է պակասեցվելու՝ միգուցե սոց.փաթեթը և ինչ-որ էլ.հաշվետվություն, կամ բանկային գործունեություն 0.5 դրույքի դեպքում, կամ հավասար չի կրելու վարչական պատասխանատվություն : Մի քանի ուսուցչի անուն ավել կամ պակաս տարֆիկացիայում հաշվարկ կատարելը, կամ ՊԵԿ-ում գրանցելը չի կարող թեթևացնել մեր գործը: Տարիներ շարունակ հաշվապահի աշխատանքը չի գնահատվել, մեր բարձրաձայնելուց հետո միայն վերջին 8-9 տարվա մեջ մի քիչ աշխատավարձերը կարգավորվեց: Հիմա նորից նույն վիճակում եք հայտնվում: Բոլորը գործից հետո գնում են տուն հանգստանալու, իսկ հաշվապահը գնում է տուն շարունակելու իր էլեկտրոնային գործերը: Ոչ ոք երբեք չի բարձրաձայնում հաշվապահի մասին, որովհետև միայն հաշվապահը գիտի իր գործի պատասխանատվությունները և էությունը: Խնդրում ենք չանտեսել մեզ, մեր աշխատանքը և առաջարկում ենք վերանայել այս հարցը: Ես երկար տարիների հաշվապահ եմ և անցել եմ այդ փոփոխուփյունների և դժվարությունների միջով: Թույլ մի տվեք դառնալ գործազուրկ այս դժվար պայմաններում: Կանխավ շնորհակալություն: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
9 | Նարինե Բալասանյան 23.08.2020 16:53:25 | Խնդրում եմ վերանայել ուսումնական գծով փոխտնօրենի 0,75 հաստիքը, քանի որ անկախ այն հանգամանքից թե դասարանների թիվը 21է, թե 24 փոխտնօրենը աշխատում է թե այդ դասարանի սովորողների և թե դասավանդող ուսուցիչների հետ, և իր ծանրաբեռնվածությունը մնում է նույնը։ Կարելի է հաշվի առնել ոչ միայն դասարանների թիվը, այլ նաև աշակերտների, քանի որ կարող է լինել 24 դասարան յուրաքանչյուրում 25 աշակերտ, և կարող է լինել 21 դասարան ՝յուրաքանչյուրում 35 աշակերտ։Կարելի է հաշվի առնել նաև , որ համըմդհանուր ներառական կրթության պայմաններում (Կոտայքի մարզ) ուսումնական գծով փոխտնօրենի վրա դրված են մեծ պարտականություններ և մեծ աշխատանք։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
10 | Հովհաննես Վարդանյան 24.08.2020 08:12:07 | ՈւՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է տվյալ տարվա համար, հետևաբար բոլոր դպրոցների համար այն հաստատուն է, եթե տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու տարբերության հարցը: | Շնորհակալություն հարցի համար։ նախագծով կարգավորվում է պետական պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը | |
11 | Էվելինա Գալստյան 24.08.2020 12:34:49 | Երբ գտնում եք, որ ուսումն. գծ. տն. տեղակալի աշխատանքը 0.5 դրույքով հնարավոր է, խնդրում եմ պատասխանել իմ հարցին՝ 0.5 դրույք ուսմասվարը իրավունք ունի՞ 14 ժ. պարապելու /այլ դպրոցում/: Ո՞ր ժամին է իրականացնելու իր 0.5 դրույք ուսմասվարի պարտականությունները: Ի՞նչ նպատակ է հետապնդել աշխատավարձի հաշվարկը կատարել քաղծառայության օրենքի համապատասխան և չնշել բազային միավորը: Եթե ամբողջ աշխատանքը թողնում եք տնօրենի վրա, արդյո՞ք տնօրենն ի վիճակի է կատարել սահմանված թվով դասալսումները, կատարել դրանց վերլուծությունը, կատարել ներքին գնահատում, վարել ուսուցիչների հաճախումների մատյանը, կազմել դասացուցակը և իրականացնել տարվա սկզբի և տարեվերջի ծանր աշխատանքը, փոխադրական քննությունները, թեմատիկ պլանների կատարումը, կատարողականը, մեթոդմիավորման աշխատանքները, իրականացնել գույքի ձեռքբերման, պահպանման, ստուգման աշխատանքները և այլն: Ո՞վ է փաստացի լինելու ուսուցման որակի պահպանման պատասխանատուն. ուսուցի՞չը: Տնօրենի բացակայության ժամանակ տնօրենի պարտականությունները ինչպե՞ս է իրականացնելու 0.5 դրույքով ուսումն. գծ. տն. տեղակալը: Արդյո՞ք 0.5 դրույքով կարելի է իրականացնել ուսումնական և դաստիարակչական աշխատանք, հատկապես՝ 2 ժամ ուսումնական, 2 ժամ դաստիարակչական: Դասացուցակի փոփոխության, արտակարգ և անկանխատեսելի իրավիճակներում հնարավո՞ր է արդյոք 0.5 դրույքով իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքներ: | Շնորհակալություն հարցերի համար։ 1․ կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով 2․ աշխատավարձի հաշվարկի հիմքում դրվել է քաղաքացիական ծառայողների վարձատրության համապատասխան սանդղակը՝ նկատի ունենալով միասնական մոտեցման կիրառման, ինչպես նաև հետագայում բազային աշխատավարձի ավելացմամբ նաև դպրոցների աշխատակիցների աշխատավարձի աճի հնարավորություններ 3․ բարձրացված հարցը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ | |
12 | Ռուզաննա Մադաթյան 24.08.2020 13:05:23 | Ես ՀՀ մարզի ավագ դպրոցի օպերատոր եմ և կցանկանայի ներկայացնել դպրոցի համակարգչային օպերատորի աշխատանքի և պարտականությունների բովանդակությունը: • Իմանալ դպրոցի ընդհանուր համակարգիչների քանակը • Պարզել համակարգիչների տեխնիկական և ծրագրային վիճակը • Կապ պահպանել դպրոցն ինտերնետով ապահովվող կազմակերպության հետ • Բացահայտել ուսուցիչների համակարգչային հմտությունների մակարդակը (օգնել, եթե որևէ հարցով դիմեն) • Անվտանգության նկատառումներից ելնելով, բացահայտել ուսուցանման/դասավանդման գործընթացում ուսուցիչների /աշակերտների կողմից կիրառվող կայքերը և էլեկտրոնային ռեսուրսները • Հետևել և ուսուցիչներին/աշակերտներին հիշեցնել համակարգիչների ճիշտ օգտագործման և խնամքով պահպանման մասին • Պատասխանել ԿԳՄՍՆ- կողմից ուղարկված գրություններին •Լրացնել Emis կոչվող կայքն ամբողջությամբ /որը, ինչպես և Դուք էլ տեղյակ եք, հսկայածավալ աշխատանք է/ • Լրացնել գնահատման և թեստավորման կայքը՝ /www.atc.am/ • <<Ոզնի>>, <<Մեղու>>, <<Կենգուրու>> համադպրոցական մրցույթների մեկնարկների ժամանակ լրացնել և ուղարկել աշակերտների տվյալները •Կառավարել Schoolsite.am դպրոցի կայքը •Ուսուցիչներին օգնել և պետք եղած դեպքում համացանցից նյութեր տրամադրել՝ պաստառների պատրաստման, միջոցառումների կազմակերպման կամ դասավանդման համար, պատրաստել և տրամադրել առաջադիմության կամ բացակայությունների թերթիկները, քննությունների շրջանում կազմել աշակերտների ցուցակները, ինչպես նաև այդ բոլորը լրացնել էլեկտրոնային տարբերակով, կատարել դպրոցի պատճենահանման և տպման աշխատանքները և այլն: Վերջում կցանկանայի հասկանալ, թե ո՞վ է կատարելու նշված աշխատանքները դպրոցում: Կամ հանրակրթության ոլորտում որևէ օրենք կամ նախագիծ առաջադրելիս գոնե հաշվի՞ եք առնում մարզային կամ գյուղական դպրոցները, թե՞ շեշտը դրված է միայն երևանյան դպրոցների վրա: Կամ, երբ նվազագույն շեմը սահմանվել մինչև 12, ինչպե՞ս պետք է լուծվի մարզային ավագ դպրոցների հարցը, եթե նշված դպրոցներում կարող են ձևավորվել հազիվ 8-9 դասարաններ: Հ. գ. Խնդրում եմ հարցերիս չպատասխանել՝ Շնորհակալություն, առաջարկը չի ընդունվել տարբերակով, հակառակ դեպքում՝ կոնկրետացնել ու՞մ կողմից և ինչու՞ չի ընդունվել: | Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագիծը լրամշակվել է․ Համակարգչային օպերատոր - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Համակարգչային օպերատոր - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
13 | Նաիրա Բաբայան 24.08.2020 15:45:38 | Հաստիքների ձևավորման համար շատ կարևոր է դասարանների թիվը։ Սուբյեկտիվ գործոնը՝ դասարանների ավել թիվ, ավել հաստիքներ, ավել ֆինանսական միջոցներ, ծախսեր, բացառելու համար։ Անհրաժեշտ է ունենալ դասարանների կազմավորմանը ներկայացվող նոր պահանջներ, նոր կարգ։ | Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի | |
14 | Նաիրա Բաբայան 24.08.2020 15:45:38 | Խնդրում ենք վերանայել մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի հաստիքի առկայության հարցը։ Իրոք կարիք կա վերանայելու ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքի անվանումը, միայն, որը չգիտես ինչու փոխարինեց դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, կազմակերպիչ անվանմանը։ Այդ հաստիքի բացակայությունը դպրոցներում կստեղծի խնդիրներ կրթական գործընթացի դաստիարակչական բաղադրիչի հետ կապված ։ Աշակերտների արտադասարանական կրթությունը , գեղագիտական սպորտային դաստիարակության կազմակերպումն ու վերահսկողությունը, ծնողների հետ տարվող աշխատանքները տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը ոչ միայն հետաքրքիր է դարձնում աշակերտների առօրյան, այլև թույլ է տալիս բացահայտել ցանկացած հնարավորություն ունեցող աշակերտի հետաքրքրություններն ու իրագործել դրանք։ Դպրոցը կարող է ընտրել և ունենալ կամ ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ կամ ԴԱԿ։ | Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի | |
15 | Հասմիկ Հակոբյան 24.08.2020 21:22:04 | Բարև Ձեզ: Ես խնդրում եմ մեկ անգամ ևս վերանայել ՍԴԱԿ_ի 0.5 հաստիքային միավորը 9 դասարան ունեցող դպրոցներում: Այսօր շատ են 9 դասարան ունեցող դպրոցները: Եվ ես և դուք շատ լավ գիտենք ՍԴԱԿ_ի կարևոր աշխատանքը ու նրա դերը աշակերտներին հուզող հարցերի, նրանց անհանգստությունների, աշակերտմերի միջև փոխհարաբերությունների և նրանց ու ուսուցիչների միջև առաջացող անհամաձայնությունների ժամանակ: Նա աշակերտների ավագ ընկերն է դպրոցում, ում մոտ բարձրաձայնում են իրենց մտահոգությունները: Վերանայեք և թույլ մի տվեք խաթարելու նրանց առողջ և օգտակար աշխատանքային հարաբերությունները: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
16 | Volodya Zaxaryan 24.08.2020 22:03:00 | 12 դասարանի շեմը շատ բարձր է նաև գյուղական փոքր միջնակարգ դպրոցների համար,կան դպրոցներ որտեղ դասարանների թիվը 7-ից կամ 6-ից էլ քիչ է,դասարաններ կան որտեղ աշակերտ չի սովորում,նախատեսվող կարգով այս դպրոցները զրկվում են մի շարք կարևոր հաստիքներից,ով է ?կատարելու ուսմասվարի աշխատանքը,տնտեսվարի աշխատանքը,բանվորի աշխատանքը և այլն։Առաջարկում եմ' դասարանների շեմը իջեցնել 6-ի որպեսզի փոքր դպրոցներն էլ ունենան կարևորագույն այդ հաստիքները։Առողջ եղեք | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
17 | Volodya Zaxaryan 24.08.2020 22:27:47 | 1.Ինչ է? նշանակում քաղաքացիական ծառայողների ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի 1-ին մակարդակ ,դա ինչ թիվ կամ գործակից է և ինչպես է հաշվարկվում,խնդրում եմ պարզաբանեք։2.Արդյոք?դասարանում մեկ կամ երկու աշակերտ լինելու դեպքում դասարանը համարվելու է մեկ ամբողջական դասարան,գործող կարգով այսպիսի դեպքերում դասարանը համարվում էր 0.5 կամ 0.25։Առաջարկում եմ անկախ դասարանում եղած աշակերտի թվից' դասարանը համարել մեկ դրույքով դասարան,այսինքն եթե ուսուցիչը պարապում է 18 ժամ թող վարձատրվի այդ 18 ժամի դիմաց,ոչ թէ 9 կամ 4.5 ժամ։Այս խնդիրը կա գրեթե բոլոր մարզերի գյուղական փոքրաթիվ դպրոցներում։Առողջ եղեք | Շնորհակալություն հարցերի համար։ 1․ կարգավորվում է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով․ 2․ դասարանների կազմավորումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերին համապատասխան, և եթե նշված կարգերով դասարանում կձևավորվի 1 կամ 2 աշակերտ, այն կհամարվի մեկ ամբողջական դասարան | |
18 | Volodya Zaxaryan 27.08.2020 22:45:56 | Հարգելի ԿԳՆ ֆինանսավորման նոր կարգով գյուղական բնակավայրերի դպրոցների վիճակը էլ ավելի է վատանալու,բոլորը խոսում են դասարանների շեմը 12-ից իջեցնել 9-ը,բայց սրանով 30,40,50 աշակերտ ունեցող դպրոցների խնդիրները չի լուծվում,իսկ ով է ասել որ քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցներին ուսմասվար,ԴԱԿ,կամ տնտեսվար անհրաժեշտ չէ,այս բոլորի աշխատանքը տնօրենն է կատարելու?նոր կարգով`եթե իհարկե չվերանայեք,նվազելու է այս փոքր դպրոցների ուսումնակրթական,ուսումնադաստիարակչական և ուսումնաօժանդակ աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:Բացի դրանից, պետությունը պետք է գիտակցի, որ նման հաստիքների կրճատման դեպքում գյուղերը աստիճանաբար դատարկվելու են,իսկ գյուղերի զարգացումը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն:Առաջարկում եմ դասարանների շեմը նվազեցնել մինչև 6 :Հուսամ, մինչև ֆինանսավորման նոր կարգին անցնելը այս ամենը հաշվի կառնեք և կնդունեք արդարացի որոշում:ԵՎ վերջում ասեմ որ կրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները մենք ընդունում ենք որպես ռեֆորմացիա,իսկ ռեֆորմացիայի արդյունքում մենք ակնկալում ենք որակյալ և մրցունակ կրթություն,գնահատված և ապահովված ուսուցիչ(այո նկատի ունեմ նաև նյութականը):ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ | Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի | |
19 | Volodya Zaxaryan 27.08.2020 23:23:20 | Հարգելի ԿԳՆ ուշադրություն դարձրեք նաև դպրոցների տնօրենների աշխատավարձին,որին տարիներ շարունակ ոչ -ոք ուշադրություն չի դարձրել, տարիներ շարունակ չի բարձրացել,առաջարկում ենք Ձեզ վերանայել նախագծով նախատեսված գօրծակիցը: | Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի | |
20 | Meri Saghatelyan 24.08.2020 23:12:33 | Հարգելի ԿԳՄՍՆ նախագծի հեղինակներ, ես կցանկայի ճշտել` ինչ սկզբունքներ են հաշվի առնվել սույն նախագիծը կազմելիս և, մասնավորապես, ինչու է որոշվել դպրոցներից կրճատել ԴԱԿ-ի հաստիքը, քանզի հաստիքի բացակայությունը դպրոցներում թերի կդաձնի կրթական գործընթացի դաստիարակչական բաղադրիչը։ Աշակերտների արտադասարանական կրթությունը , գեղագիտական, սպորտային դաստիարակության կազմակերպումն ու վերահսկողությունը, ծնողների հետ տարվող աշխատանքները, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը ոչ միայն հետաքրքիր է դարձնում աշակերտների առօրյան, այլև սերմանում է ազգային, հոգևոր, մշակութային արժեքներ: Հաստիքի կրճատման դեպքում արդյոք ով պետք է պատասխանատվություն կրի դպրոցում իրականացվող դաստիարակչական աշխատանքների, միջոցառումների կազմակերպման և, ընդհանրապես, ԴԱԿ-ի կատարած մյուս բոլոր գործերի համար: Հարկ է նշել, որ ամեն տարի դպրոցներին նախարարությունից ուղարկվում են միջոցառումների ցանկ, որի պատասխանատուն և կատարողը ԴԱԿ-ն է: Պետք է ենթադրել, որ հաստիքի կրճատման դեպքում դպրոցներում պետք է բացառվեն միջոցառումների կազմակերպումը: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
21 | Խաչիկ խաչումյան 25.08.2020 12:04:43 | Խնդրում եմ պարզաբանել: Ինչպես պետք է վարձատրվեն հնոցատուն չունեցող դպրոցներում /ջեռուցվում են վառելափայտով/ վառարան վառողները | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
22 | Խաչիկ խաչումյան 27.08.2020 11:31:39 | Ինչու պարգևատրման ֆոնդ չի նախատեսվում հանրակրթական դպրոցի աշխատողների համար: | Շնորհակալություն հարցի համար, հանրակրթական հաստատություններում պարգևատրումներն իրականացվում են խնայողությունների հաշվին | |
23 | Խաչիկ խաչումյան 27.08.2020 11:31:39 | Էլեկտրոմատակարարման, ջրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպառման ծախսերը հաշվարկել 2017,2018 և 2019 թվականների թաստացի ծախսածի միջինով | Շնորհակալություն առաջարկության համար, նախագծով նախատեսվում է․ էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/, բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/, այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/, աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին, | |
24 | Edu Am 25.08.2020 12:55:02 | Մեծ դպրոցներում առաջարկվող տարբերակները նորից չեն լուծում խնդիրները: Ինչու տարբերակված մոտեցում չկա այն դպրոցների վերաբերյալ, ովքեր ունեն 2200 աշակերտ: Նմանօրինակ դպրոցներում աշխատանքի որակը ուղղակի կախված է պարտականությունների բաշխումից: Իսկ 2 մասնագետը /ՈւԱ/ կարող են արդյոք 70 դասարնի պարագայում ապահովել կրթության որակի վերահսկումը, իրականացնել համապատասխան դասալսումներ, իսկ մենք հիմա գնում ենք համակարգային բարեփոխումների, չափորոշիչներ ենք փոխում –ովքեր են իրականացնելու այդ փոփոխությունների իրականացման վերահսկողությունը, որակի ապահովվումը: Նշված է, որ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում: Մեր դպրոցում կոմպլեկտավորվել է 68 դասարան (2200 աշակերտ, դասարանների միջին խտությունը 30-35 աշ. է): 68 դասարանի դեպքում էլ է տնօրենի ՈՒԱ-ի գծով տեղակալի 2 դրույք հասնում, խնդրում եմ վերանայել, քանի որ պարտականությունների ծավալը 1 անձի կտրվածքով բավական շատ է: Հաշվի չեն առնված նաև այն հանգամանքները, որ ՈՒԱ-ի գծով տեղակալների պարտականություններն ունեն իրենց առանձնահատկությունները, (Տարրական օղակ, միջին օղակ, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների): Այսինքն 54 դասարնն էլ 2 ՈւԱ-ի գծով տեղակալ, 70-դասարանն էլ 2 ՈւԱ – ի գծով տեղակալ - ինչ տրամաբանությամբ է սահմանվել այս մոտեցումը:Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
25 | Anna Sahakyan 25.08.2020 13:50:36 | Ես ՀՀ մարզի ավագ դպրոցի գործավար եմ: Ներկայացնեմ իմ պարտականությունները ավագ դպրոցում. դպրոցի ողջ թղթաբանության վարում՝ *աշակերտների և աշխատողների հրամանագրքեր, * աշակերտների և աշխատողների անձնական գործեր, *ելից և մտից մատյաններ, *դպրոցի արխիվի վարում, * նոր ընդունված աշխատողների և աշակերտների տվյալների հավաքագրում, *բաշխման և շարժի մատյանների և այլ ընթացիկ փաստաթղթերի վարում... Կարծում եմ, որ հանրակրթական դպրոցի ներքին խոհանոցին ծանոթ յուրաքանչյուր անհատ հասկանում է, թե որքան հսկայածավալ աշխատանք է կատարում գործավարը դպրոցում : Ամեն դեպքում դպրոցի դեմքը նաև ճիշտ ու գրագետ թղթաբանությունն է: Այսքանից հետո խնդրում եմ ասեք, թե վերոնշյալ աշխատանքները ո՞վ պետք է կատարի. տնօրե՞նը, այն դեպքում երբ համաձայն նոր փոփոխությունների՝ տնօրենը և´ ուսումնական և´ ՄԿԱ գծով փոխտնօրեն է , և ´ ԴԱԿ է, և´ տնտեսվար է, և´ գրադարանավար է, և´ համակարգչային օպերատոր է, և´ օժ. բանվոր: Եթե համաձայն Ձեր ներկայացրած նախագծի 0,5 դրույքով գործավարի հաստիքի համար նվազագույն շեմը սահմանվել է մինչև 9 դասարանը, հաշվի առե՞լ եք արդյոք, որ մարզերում, մանավանդ մարզերի ավագ դպրոցներում աշակերտ-թվի լուրջ խնդիր կա և կարող են ձևավորվել հազիվ 8-9 դասարան: Ինչու՞ եք հիմնվում երեվանյան դպրոցների դասարանների և աշակերտների թվաքանակի վրա: Կամ մեկ այլ հարցադրում. համաձայն նոր նախագծի՝ ՀՀ-ում աշխատանքից կզրկվեն հարյուրավոր մարդիկ : Պատասխանեք խնդրեմ. ո՞նց են ապրելու վերոնշյալ անհատները, երբ մեծ մասը վարկեր են վերցրել՝ հույսը դնելով իրենց ստաբիլ աշխատավարձերի վրա: Խնդրում եմ հաշվի առեք ՀՀ մարզերում տիրող իրավիճակը: խնդրում եմ հարցերիս տալ սպառիչ պատասխան:Շնորհակալություն: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի |