Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լաուրա Նիկոյան 20.08.2020 17:24:26 Հարգելի նախագծի հեղինակներ, քանի որ Երևան քաղաքի և մարզերի դպրոցների մեծամասնությունը չեն ապահովում 12 դասարանի շեմը, ուստի, առաջարկում եմ` շեմը դարձնել մինչև 9 դասարան։Ինչպես նաև մի շարք հաստիքների կրճատման պատճառով ( գործավար, տնտեսվար, գնումներ համակարգող) ծանրաբեռնվածությունը ընկնում է գլխավոր հաշվապահի վրա: Խնդրում ենք վերանայել և հաշվի առնել: Ունեմ նաև մեկ հարց, ինչու գլխավոր հաշվապահը (տնօրենի տեղակալ ֆինանսական գծով) չի մտնում վարչական հաստիքների մեջ? Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
2 Մերի Տաշչյան 20.08.2020 17:48:58 Պարտականությունների այն շղթան, որը հոգեբանն իրականացնում է դպրոցում՝աշխատելով երեխաների,նրանց ծնողների և ուսուցիչների հետ, ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում,ՏՄԱԿ֊ի կողմից հնարավոր չէ իրականացնել։Դպրոցի հոգեբանը միայն ԿԱՊԿՈւ երեխաներին աջակցելու համար չի զբաղեցնում այդ դրույքը։Խնդրում եմ մեկ անգամ ևս կարդացեք հոգեբանի պարտականությունները դպրոցում և հասակացեք,որ հոգեբանի հաստիքի կրճատումը մեծ հարված է ապագա սերնդին։Աջակցող թիմի դերը մեծ է դպրոցում։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
3 Սյուզաննա Մալումյան 20.08.2020 18:25:14 Բարև Ձեզ, հիմնական դպրոցներից հանել ՄԿԱ-ի, ԴԱԿ -ի հաստիքները, կնշանակի գլխատել դպրոցը:ՄԿԱ գծով տեղակալը դպրոցում իրականացնում է բազմաթիվ գրված և չգրված պարտականություններ:ՄԿԱ գծով տեղակալը զբաղվում է այն բոլոր առաջացած խնդիրներով,երբ ուսումնական գծով տեղակալը զբաղված է լինում դասացուցակի, դասալսման և այլ խնդիրներով և ֆիզիկապես ի վիճակի չի լինում զբաղվելու այդ հարցերով:Ինչպե՞ս կարելի է մարզային հիմնական դպրոցներից ,որտեղ սովորում են 500 և ավելի աշակերտներ,որոնց 50 տոկոսից ավելին սոցանապահով ընտանիքներից են,որտեղ սովորում են ԿԱՊԿՈՒ աշակերտներ, նախկին գիշերօթիկի սաներ, մանկատան երեխաներ, հանել ՄԿԱ տեղակալի հաստիքը. Չէ՞ որ հենց ՄԿԱ գծով տնօրենի տեղակալն է զբաղվում այդ երեխաների, նրանց ընտանիքների հետ կապված հարցերով:Ընդ որում այդ հարցերով զբաղվում է դպրոցում, տանը, աշախատում է օրեր շարունակ,որպեսզի չխեղվի երեխաների ճակատագրեր: Խնդրում եմ վերանայել և հիմնական դպրոցներում ավելացնել ՄԿԱ տնօրենի տեղակալի հաստիքը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաև ԴԱԿ վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
4 Սյուզաննա Մալումյան 26.08.2020 20:26:12 Խնդրում եմ վերանայել ՄԿԱ ծով փոխտնօրենի 0,5 հաստիքային միավոր մինչև 12 դաս., 0,75 հաստիքային միավոր 12 մինչև 24 դասարանների,1 հաստիքային միավոր 24 և ավելի դաս. տաեկան միջին թվի դեպքում հաստիքը և դարձնել ՈՒԱ գծով փոխտնօրենի հաստիքաչափի նման,որն է 0,5 հաստիքային միվոր մինչև 9 դաս., 0,75 հաստիքային միավոր 12 մինչև 18 դասարանների,1 հաստիքային միավոր 18 մինչև 24 դաս. տաեկան միջին թվի դեպքում,քանի որ շատ - շատ են ՄԿԱ գծով փոխտնօրենի պաշտոնային պարտականությունները, որոնց ավելացել է նաև երկարօրյա կրթության կազմակերպման պարտականությունները,որոնք իրականացվում են դասերից հետո,չմոռանանք նաև,որ ՏՄԱԿ-ի մասնագետները իրենց ծառայությունները նույնպես իրականացնում են դասերից հետո,դասերից հետո են իրականացվում խմբակների աշխատանքը:Այս բոլորի պատասխանատուն ՄԿԱ գծով տնօրենի տեղակալն է:ՈՒստի անարդարացի է ունենալ 0,75 հաստիքային միավորով ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ 18 դասարաններ ունեցող մարզային դպրոցներում,որտեղ յուրաքանչյուր դասարանում սովորում են 30-35 աշակերտ,իսկ դպրոցում 500-ից ավելի աշակերտ: Մինչև ժամը քանիսը պետք է դպրոցում մնա 0,75 հաստիքային միավոր ունեցող փոխտնօրենը ,և ով պետք է իրականացնի վերը նված աշխատանքների իրականացման աշխատանքները: Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի
5 Նունուֆար Մարտիրոսյան 20.08.2020 19:33:29 Հարգելինե՛րս,ինձ շատ է մտահոգում դպրոցում մասնագիտական թիմի՝լոգոպեդի,հոգեբանի աշխատանքին կարևորություն չտալու միտումը։ՏՄԱԿ_ի մասնագետները չեն կարող կատարել այն աշխատանքը,որը կատարում է դպրոցի մասնագիտական խումբը։Մասնագիտական աջակցություն աշակերտները,ծնողները ստանում են անընդհատ ողջ աշխատանքային օրվա ընթացքում։ՏՄԱԿ_ի մասնագետների աջակցությունը շաբաթական 1_2անգամ է և միայն ԿԱՊԿՈԻ երեխաների հետ։Սակայն դպրոցի մասնագիտական թիմի աշխատանքը չի սահմանափակվում միայն ԿԱՊԿՈԻ աշակերտների հետ։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Սաթենիկ Թորոսյան 20.08.2020 20:48:57 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, կարդալով նախագիծը շատ հիասթափված եմ։Խոսքս վերաբերվում է ԲՄԹ թիմին։Հատուկ դպրոցները փակեցիք, որպեսզի ԿԱՊԿՈւ երեխաները հաճախեն հանրակրթական դպրոցներ, ինտեգրվեն հասարակությանը և իրենց իսկ հաճախած դպրոցներում ստանան մասնագիտական, անհատական աջակցություն։Այժմ ի՞նչ է ստացվում։Առաջին հերթին ոտնահարվում են նույն այդ երեխաների իրավունքը`զրկելով նրանց մասնագիտական աջակցությունից , երկրորդ հերթին խախտվում է հենց մասնագետների իրավունքը ։Դուք նրանց զրկում եք իրենց սիրած գործից, այդպիսով ավելացնելով գործազուրկների թիվը։Առաջարկում եմ վերանայել նախագիծը։ Շնորհակալություն առաջարկության համար․ այն կքքնարկվի
7 Լիլիթ Նահապետյան 20.08.2020 21:04:59 Խոսքս ուղղում եմ նախագծի հեղինակներին: Ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի դրականի, որ ամբողջանա ԲԱՐԵՓՈԽՈՒՄ բառով: Հեղափոխությունից մեծ ակնկալիքներով և ինքս լինելով  պետականամետ, երբ ծանոթացա նախագծի հետ, մեղմ ասած հիասթափություն ապրեցի: Իմ առաջին դիտարկումը վերաբերում է ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքին՝ իր ամբողջ գործառույթներով. դասղեկների հետ աշխատանք (ԴՄՄ), առարկայական մ/մ-երի հետ տարվող աշխատանք (դաստիարակչական աշխատանքների և կրթական աջակցության մասով), աշակերտական և ծնողական խորհուրդներ՝ իրենց արձանագրությունների մատյաններով, միջոցառումներ, այդ թվում համադպրոցական, կարգապահական և կազմակերպչական հարցեր, չթվարկեմ ամբողջը... բազում հանձնարարականներ, որ լինում են ընթացքում: Կատարել եք գնահատում? Ներկայացրե'ք փաստարկներ ու վերլուծություններ ինչ հիմքով եք մարդկանց դարձնում գործազուրկ: Գերակշռող մասը միջին և ավելի տարիք ունեցողներ են. առաջարկելու եք այլընտրանք? Այս ամենը հաշվի առնելով՝ 1. առաջարկում եմ փաստաթղթի լրամշակման ընթացքում բոլոր տիպի դպրոցներին տրամադրել ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիք, 2. դրույքների տրամադրման շեմը 12-ից նվազեցնել 9-ը և հաշվարկը շարունակել համապատասխանաբար: Հուսով եմ ականջալուր կլինեք: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․
8 Լիլիթ Նահապետյան 20.08.2020 22:52:49 Դուք նշել եք, որ դասարանների թվով ֆինանսավորումը լուծելու է այն խնդիրները, որոնք չէին լուծվում աշակերտների թվով ֆինանսավորման դեպքում: Մենք նույնպես լիահույս էինք, որ երբ վերանա աշակերտ թվով ֆինանսավորումը, դպրոցում շատ խնդիրներ կլուծվեն, մի բան էլ հաստիքներ կավելանան: Ներկայացնեմ մի շարք հաստիքների օրինակով ինչ է սպասվում ըստ այս բանաձևի: Այս պահին մեր դպրոցում ուսումնական գծով փոխտնօրենը 1 դրույք ունի, ՄԿԱ-ն՝ 1 դրույք, ՍԴԱԿ-ը՝ 1 դրույք, տեխնիկ-օպերատորը՝ 1 դրույք, գործավարը՝ 1 դրույք, հաշվապահը՝ 1 դրույք, տնտեսվարը՝ 1 դրույք, հիմա համեմատենք, թե ինչ է սպասվում ըստ առաջարկվածի, ընդամենը՝ 0,5 դրույքով ուսումնա-դաստիարակչական փոխտնօրեն (ի դեպ ըստ պաշտոնների նկարագրի նման պաշտոն չկա օրենքով ), 0,5 դրույքով տեխնիկ-օպերատոր ( հաշվի չեք առել նրա հսկայածավալ աշխատանքը նաև ԿՏԱԿ-ի հարթակում, նույնիսկ աշխատել են արձակուրդի ընթացքում, 1 դրույքը պետք է լինի նվազագույնը), 0,5-ով հաշվապահ: Որն է լուծումը հարգելիներս? Խնդրում եմ հարգե'լ դպրոցին տարիներով նվիրված անձանց և նրանց աշխատանքը, մտահոգ լինել և վերանայե'լ հաստիքները: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․
9 Լիլիթ Նահապետյան 21.08.2020 00:44:23 Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը՝ ՍԴԱԿ-ը, բացի իր պաշտոնական պարտականությունները կատարելուց աշխատանքի ընթացքում առնչվում է դպրոցի բոլոր օղակների հետ: Հատկապես ուզում եմ առանձնացնել աշխատանքը աշակերտության հետ, ինչպես նաև ձևավորված մասնագիտացված հանձնախմբերի հետ (ուսումնադաստիարակչական, մշակութային, ռազմահայրենասիրական, կարգապահական, սոցիալ-առողջապահական, տեղեկատվական): Առաջարկում եմ բոլոր տիպի դպրոցներին տրամադրել վերոնշյալ հաստիքը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
10 Լիլիթ Նահապետյան 24.08.2020 19:09:45 Հարգելի' հեղինակներ, ճիշտ է, ընդառաջ առաջարկություններին փաստաթղթում կատարել եք լրամշակումներ, բայց իրապես և իրավապես չեք գտնում, որ դպրոցներին անկախ դասարանների թվից պետք է  տրվեն բոլոր անհրաժեշտ հաստիքները? Իրավունքի խախտում չէ արդյոք մարդը աշխատի 8 ժամ, բայց վարձատրվի 0,5 դրույք, ընդամենը 2 փոխտնօրեն են կազմակերպելու, կոորդինացնելու, վերահսկելու դպրոցի ներքին աշխատանքները, ինչ նկատառումներով չեք տրամադրում 1 դրույք վարձատրություն, եթե դպրոցում (հիմնական) առկա են 9 դասարան?  Անհավասար մոտեցում եք ցուցաբերում անգամ ՄԿԱ գծով փոխտնօրենին 0, 75 դրույք տրամադրելու հարցում՝ սահմանելով շեմը 12 դասարան: Մեկ հարց ևս՝ եթե դասարանների տարեկան թվաբանական միջինը կազմի 11, 6 հաշվվելու է 12 դասարան? Շնորհակալություն հարցերի համար։ 0,5 դրույքով աշխատանքը ենթադրում է վճարում աշխատած համապատասխան ժամերի, այլ ոչ թէ 8 ժամի համար, իսկ մյուս առաջարկները կքնարկվեն
11 Լուսինե Ազիզյան 20.08.2020 21:32:29 Շնորհակալություն քննարկման հնարավորության համար։ Հուսով եմ՝ նախագծի հեղինակները պատկերացնում են դպրոցում ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի գործառույթների ծավալը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Պետք է նկատի ունենալ, որ մեծ դպրոցների դեպքում, տարրական և միջին դպրոցներում որակյալ աշխատանքների ապահովումը, մանավանդ, երբ նախատեսվում է ՄԿԱ և ԴԱԿ պարտականությունները մեկտեղել, դառնում է ոչ իրատեսական։ Ուստի, հավանություն տալով նախագծում կատարված շատ փոփոխությունների, առաջարկում եմ վերանայել ուսումնական գծով տեղակալին տրամադրվող դրույքաչափը՝ 12-24 դասարանների դեպքում դարձնելով 1, իսկ 24 և ավելի դասարանների դեպքում՝ 1,5 միավոր։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
12 Լուսինե Ազիզյան 24.08.2020 20:48:04 Ուրախալի է, որ բազմաթիվ դիտարկումներն ընդունվել են և հիմք ծառայել լրամշակման։ Խնդրում եմ վերանայել ուսումնական գծով փոխտնօրենի հաստիքային միավորը։ Կարծում եմ, խնդրին միասնական մոտեցում ցուցաբերելու հետ մեկտեղ, պետք է դպրոցներին հնարավորություն տալ համապատասխան հաստիքների ընտրության(ըստ կարիքների)։ Դպրոցը կարող է հաշվի առնել նաև շենքային պայմանները, մեծ դպրոցների դեպքում ոչ միայն դասարանների թիվը, այլև տարրական և միջին դպրոցի համար նախատեսված մասնաշենքերի առկայությունը։ Հավատացեք, շատ տարբերվում է տարրական և միջին դպրոցում իրականացվող աշխատանքների բնույթը. դասացուցակ կազմելուց մինչև թեմատիկ պլանավորման կատարման վերահսկողություն, մեթոդական օգնության առանձնահատկություններից մինչև դասալսումների վերլուծություն, դպրոցի տարբեր օղակների հետ համագործակցությունից մինչև ուսուցիչ-աշակերտ-ծնող կապի ապահովում, ներքին գնահատումից մինչև ուսուցողական միջոցառումների կազմակերպում։ Այս առումով անհրաժեշտություն է երկու ուս. գծով փոխտնօրենի առկայությունը դպրոցում։ Տեղյակ եմ, որ դասարանների շեմը իջեցվել է 9-ի, բայց 18-36 միջակայքը շատ մեծ է։ Առաջարկում եմ համամասնորեն ավելացնել, եթե մինչև 9 դասարանին տրվում է 0,5 հաստիքային միավոր, ապա 9-18դասարանի դեպքում սահմանել 1 միավոր, 18-27 դասարանին՝ 1,5 միավոր, 27-36 դասարանին՝ 2 միավոր և այլն։ Ուզում եմ հավատալ, որ կարևորվում է մեր աշխատանքն ու նվիրումը հայ դպրոցին, և այս փոփոխությունները կատարվում են որպես ԲԱՐԵՓՈԽՈՒՄ՝ ի նպաստ նաև ՀՀ հպարտ քաղաքացիներիս։ Կանխավ շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի, կնախատեսվեն նաև որոշ դրույթներ դպրոցներին ընտրություն կատարելու հնարավորություններ տալու մասով
13 Hripsime Sargsyan 20.08.2020 22:28:36 Հարգելի ԿԳՄՍՆ խնդրում եմ վերանայել նախագիծը։ Ինչպե՞ս կարելի է մտածել անգամ, որ կրթական բարեփոխումների շրջանակներում դպրոցների հաստիքացուցակից կարելի է հանել նեղ մասնագետների (լոգոպեդ, հոգեբան,հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ) հաստիքները,գաղափար անգամ չունենալով դպրոցում աշխատող նեղ մասնագետների դերի և ծավալուն գործունեության կարևորության մասին։ Ինչպե՞ս կարելի է նեղ մասնագետների (հոգեբան,լոգոպեդ,հատուկ մանկավարժ,սոցիալական մանկավարժ) հաստիքները փոխարինել ուսուցչի օգնականի հաստիքով։ Այսօր դպրոցներում ուոսոցչի օգնական աշխատում է ցանկացած մեկը, ով ունի մանկավարժական կրթություն և չի կարող համապատասխան աջակցություն ցուցաբերել ԿԱՊԿՈՒ ամակերտներին, քանի որ չունի նեղ մասնագետի որակավորում(հոգեբան,լոգոպեդ,հատուկ մանկավարժ,սոցիալական մանկավարժ)։ ՏՄԱԿ-ի մասնագետները առանց խորը ճանաչելու երեխային ինչպե՞ս կարող են աջակցել երեխային,նաև շաբաթական 20-45 րոպե աշխատելով երեխայի հետ չեն կարող ունենալ դրական առաջընթաց։Ստացվում է,որ ՏՄԱԿ-ի կողմից մատուցվող աջակցությունները չեն կարող փոխարինել դպրոցում աշխատող նեղ մասնագետների (լոգոպեդ,հոգեբան, սոցիալական մանկավարժ,հատուկ մանկավարժ)կողմից տրամադրվող ամենժամյա աջակցությանը։Քանի որ դպրոցում աշխատիղ նեղ մասնագետները(լոգոպեդ,հոգեբան, սոցիալական մանկավարժ,հատուկ մանկավարժ) ավելի մոտ են կանգնած այդ երեխաներին և նրանք ավելի լավ գիտեն այդ երեխայի կարիքները։ Ոչ միայն ԿԱՊԿՈՒ, այլ նաև բոլոր աշակերտներն են զգում նեղ մասնագետների կարիքները։ Դպրոցում աշխատող նեղ մասնագետների (լոգոպեդ,հոգեբան, սոցիալական մանկավարժ,հատուկ մանկավարժ) առկայության դեպքում շատ խնդիրներ կարող են բացահայտվել երեխաների մոտ։ Այս նախագիծը ընդունելով դուք դրդում եք,որ ծնողը իր երեխային տանի վճարովի ծառայություն մատուցող մասնագետների մոտ,ինչի հնարավորությունը ոչ բոլորը ունեն։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
14 Լիաննա Բալագոզյան 20.08.2020 22:34:13 Բարև Ձեզ,ինչպես հասկացա նախագիծը շատ բարդություններ ,դժվարություններ և անհարմարություններ կբերի դպրոցներին։ Ավագ դպրոցներում շատ մեծ է և՛ փոխտնօրենների,և՛ ԴԱԿ-երի աշխատանքները։ Դաստիարակչական և կազմակերպչական ահռելի աշխատանքներ են կատարվում,ուստի առանց այդ հաստիքների անհնար է պատկերացնել ուսումնադաստիարակչական ողջ գործընթացը։ Առաջարկում եմ վերանայել ՄԿԱ գծով փոխտնօրենի և ԴԱԿ -ի հաստիքների վերաբերյալ որոշումները ։ Խնդրում եմ նկատի ունեցեք,որ մարզերի ավագ դպրոցներում դասարանների քանակը քիչ է։ Ես կարծում եմ՝ հաշվապահի,գրադարանավարի, գործավարի, օպերատորի, տնտեսվարի կատարած աշխատանքների ծավալն ու պատասխանատվությունը կապ չունի դասարանների քանակի հետ։ Ուստի առաջարկում եմ դասարանների թվի շեմն իջեցնել։ Նախապես շնորհակալություն: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
15 Lala Mirzoyan 20.08.2020 22:53:56 Դպրոցների ֆինանսավորման նոր նախագծով 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ աշխատողներն արդյոք կունենան հնարավորություն ՝ օգտվելու սոցիալական ապահովության պետական աջակցությունից : Կարծում եմ ՝ այս հանգամանքին անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել : Շնորհակալություն հարցի համար։ Բարձրացված հարցը դուրս է ներկայացված նախագծի կարգավորումների շրջանակներից
16 Lala Mirzoyan 25.08.2020 08:56:18 Նախագծի հարգելի հեղինակներ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բարձրացված հարցերին արձագանքելու , դրանք մի մասին նաև լուծում տալու կամ գոնե տարբերակներ որոնելու համար : Ուզում եմ ևս մեկ անհգամ մտահոգությունս հայտնել ՝կապված դասղեկական աշխատանքի գնահատման և վարձատրության հետ : Կարծում եմ ՝ նպատակահարմար կլինի սահմանել ոչ թե դասարանում աշակերտների քանակը որպես շեմ , այլ դասարանը ՝ որպես միավոր և սահմանել ՈՒՆԱ 20 տոկոս լրավճար : Դրանից հետո միայն արդեն ըստ դասարաններում աշակերտների խտության ՝լրավճար : Կարծում եմ ՝ ավելի քան ակնհայտ է , որ դասղեկական աշխատանքը խիստ կարևոր է , այն իր բոլոր դրսևորումներով միտված է բազմակողմանի քաղաքացու ձևավորմանը , դասղեկը կապող օղակ է մի կողմից աշակերտի , մյուս կողմից ՝դպրոցի , ընտանիքի , հասարակության , կրթության մյուս օղակների , պետության և այլ կառույցների միջև : Խնդիր կարող է առաջանալ նաև շատ փոքր դպրոցներում , որտեղ , ցավոք սրտի , լինում են նաև համակազմ դասարաններ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
17 Lala Mirzoyan 25.08.2020 09:07:56 Կարծում եմ ՝ կարիք կա վերանայելու նաև մեթոդմիավորման նախագահների վարձատրության շեմը : Բոլորս գիտենք , որ այդ օղակը կարգավորում է միաժամանակ մի քանի առարկաների ուսուցիչների մեթոդական օժանդակության հարցը ՝ համագործակցելով ուսումնական և դաստիարակչական գծով փոխտնօրենների հետ : Մեկ մեթոդմիավորման մեջ ներառվում են , օրինակ , պատմություն , հասարակագիտություն , աշխարհագրություն , ՀԵՊ , կավելանա նաև Ես և իմ հայրենիքը , կամ այլ օրինակ ՝ մաթեմատիկա , ֆիզիկա , ինֆորմատիկա : Հաշվի առնելով աշխատանքի բազմաբովանդակ լինելը , ծանրաբեռնվածխությունն ու ուսուցիչների առջև ամեն օր դրվող նոր պահանջները , որոնք արդարացիորեն նաև ժամանակի հրամայականն են , առաջարկում եմ մեթոդմիավորման նախագահների համար սահմանել ՈՒՆԱ առնվազն 20 տոկոս վարձատրություն : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
18 Մարինե Միքայելյան 21.08.2020 00:50:30 Ես զարմանում եմ օպերատորների աշխատանքը ամենաշատն է, իսկ ամենաքիչը պիտի օպերատորները վարձատրվեն, էլ չեմ խոսում մնացած հաստիքների մասին։ Չնայած մեր աշխատանքի դիմաց շատ քիչ ենք ստանում, հիմա էլ հաստիք են կրճատում։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Համակարգչային օպերատոր - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք
19 Սեդա Ղումաշյան 21.08.2020 03:22:22 Լոռու մարզը առաջիններից էր, որ անցավ համընդհանուր ներառման, Վանաձորի ՏՄԱԿ-ը դեռեւ մինչեւ օրենքի նախագծի ի հայտ գալի համալրվել եւ այսօր էլ շարունակում է համալրել իր աշխատակազմը նորավարտ, կամ դեռեւս մասնագիտական կրթիւթյուն ստացող մասնագետներով։ Ինքս 10 տարի աշխատել եմ՝ հիմք դնելով մարզում ներառական կրթության զարգացմանը, պատրաստակամությամբ աջահցել եւ կիսվել փորձով բոլոր դպրոցների ԲՄ թիմերի հետ, որտեղ նոր է սկսվել ներառական կրթության իրականացումը։ Այսօր ստացվում է, որ հունվար ամսին, երբ օրենքը կմտնի իւժի մեջ, ՏՄԱԿ-ն արդեն հագեցած կլինի մասնագեսներով եւ փաստացի կհայտնվենք գործազուրկի կարգավիճակում։ նախագծի մշակմանը զուգահեռ չի կասեցվելզուգահեռաբար թե’ ՏՄԱԿների, թե’դպրոցների մասնագետներով համալրվելու գործընթացը՝ մինչեւ առկա մասնագիտական ռեսուրսների վերաբաշխման կազմակերպումը։ Այլ մարզերում կարծում եմ այս խնդիրն այդչափ սուր չէ, քանի որ ՏՄԱԿ-ները դեռեւ կազմավորման փուլում են, իսկ մեր մարզում ստեղծված եւ ծավալվող իրավիճակը չհաշվարկված քաղաքականության հետեւանք է։ Խնդրում եմ հաշվի առնել այս հանգամանքը և ապահովել առկա, տասնյակ տարիների ներառական կրթության իրականացման փորձ ունեցող մասնագետների՝ մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունն ու իրավունքը։ Շնորհակալություն առաջարկությունների համար։
20 Սեդա Ղումաշյան 22.08.2020 00:31:28 Ոչ մասնագետների համար նշեմ, որ ներառական կրթությունը միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող սովորողների համար չէ, խոսքի, ինտելեկտի ծանր եւ խորը խանգարումներով երեխան դպրոցում պետք է գտնվի մշտական նեղ մասնագիտական վերահակողության ներքո, վաղ մանկական աուտիզմ ունեցող երեխան չի կարող ներկա լինել ողջ դասապրոցեսին, եթե ունի շփման, հաղորդակցման դժվարություններ, երբեմն՝ բացակայություն, առանց հատուկ մանկավարժի կամ հոգեբանի, սոց մանկավարժի մշտական աջակցության. լսողության ծանր ու խորը խանգարում ունեցող երեխան չի կարող հաճախել դպրոց, որտեղ իրեն կհասկանա եւ կօգնի հաղորդակցվել միայն շաբաթական 2 օր այցելող հատուկ մանկավարժը... ես հատոկ մանկավարժ եմ, լոգոպեդ, սիրում եւ արժեվորում եմ իմ մասնագիտությունը որի մեջ հմտանալու համար ստացել եմ 2 բարձրագույն կրթություն եւ անհամար, այդ թվում նաեւ միջազգային վերապատրաստումներ, ուզում եմ աշխատել՝ կատարելով իմ գործառույթները… եթե դուք նախատեսում եք, որ հատուկ մանկավարժը կարող է շարունակել աշխատանքը որպես ուաուցչի օգնական /ինքս դրան կտրականապես դեմ եմ, քանի որ դա չէ իմ առաքելությունը, որին 10 տարի հետեւել եմ/ ապա ինչու եք կարծում, որ նույն աշխատանքը կատարող ՏՄԱԿ ների մանագետները պետք է վարձատրվեն ուսուզչի դրույքաչափի 130% իսկ ուսուցչի օգնականը, ով ունի առնվազն նույն կրթությունը ու կատարում ա ոչ պակաս, ինչու չէ նաեւ ավելի բարդ աշխատանք, վարձատրվում է 80%... ես չեմ շարունակելու աշխատանքս որպես ուսուցչի օգնական, սակայն ցավ եմ ապրում կոլեգաներիս համար՝ ում ուսերին թողնելու եմ ներառականության ապահովման ողջ բեռը ԲՄ թիմի լուծարումից հետո, ցավ եմ ապրում որ պետք է կիսատ թողնեմ սկսածս ու սիրածս աշխատանքը, քանի որ, ամենայն հավանականությամբ, ՏՄԱԿ արդեն ունի բավարար թվով մասնագետներ.... ՀԳ խնդրում եմ հաշվի առնել նշածս հանգամանքները՝ օրենքի նախագիծը ավարտական տեսքի հասցնելուց եւ հաստատելուց առաջ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
21 Սոնա Դավթյան 21.08.2020 08:48:36 Հոգեբանի առկայությունը դպրոցում կարևոր նշանակություն ունի։ ՏՄԱԿ -ի աշխատակիցը 20-40 րոպե աշխատելով, ժամանակ առ ժամանակ այցելելով ի՞նչ արդյունք պիտի ստանա՝ ոչ մի, այնինչ մենք պիտի օգնենք երեխեքին ոտքի կանգնել ու դա հնարավոր է անել միայն օրական 1- ժամից ավել երեխու հետ աշխատելով միայն: Ստացվում է, որ ծնողին ասում ենք, որ երեխուն տանի մասնավոր պարապմունքների քանի որ դպրոցում հոգեբան չկա, ու քանի որ 90 տոկոսը ֆինանսապես դրա հնարավորությունը չունի։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք
22 Սևադա Աղաջանյան 21.08.2020 09:33:00 Առաջարկում եմ` <<Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ>> -ի 5-րդ կետում /Զինղեկին վերաբերվող/ զինղեկի հաստիքային միավորը սահմանել՝ 1,0: Հիմնավորում՝ Նախազորակոչային պատրաստությունը իրականացվում է ոչ միայն Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցմամբ, այլ նաև անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Երբ աչքի տակով անց ես կացնում <<Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի՝ զինվորական ղեկավարի պաշտոնական պարտականությունները>>, << Զինապարտության մասին >> ՀՀ օրենքով սահմանված <<ՈՒսումնական հատատության նախազորակոչային պատրաստության հիմնական խնդիրներն>> ու <<ՈՒսումնական հաստատության նախազորակոչային պատրաստության աշխատանքների ստուգման պահանջները>> պարզ է դառնում, որ 0,5 հաստիքային միավորով հնարավոր չէ հասնել դրանց լիակատար ու ամբողջական կատարման: Ուսումնական հաստատությունները, որտեղ <<ՆԶՊ և ԱԿ>> առարկայի դասաժամերը շատ են կարելի է սահմանել գործակիցներ զինվորական ղեկավարների դրամական բավարարումը ավելացնելու համար: Չենք մոռանում, որ Արցախյան ազատամարտում , 2016թ. քառօրյա պատերազմում հաղթանակներ ը կերտել են նախկին Խորհրդային միության և ՀՀ նորանկախ պետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությամբ դաստիարակված պատանիները… Այն, ինչն արդյունավետ է ու գործով ապացուցված պետք է պահպանել: Շնորհակալություն առաջարկությունների համար, այն կքննարկվի
23 Սևադա Աղաջանյան 21.08.2020 09:42:54 Անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության , նախազորակոչային պատրաստության մասին պետք չէ հիշել միայն մարտական գործողությունների ժամանակ: Շնորհակալություն առաջարկությունների համար։
24 Սևադա Աղաջանյան 23.08.2020 11:28:08 Զինղեկի համար հաստիքի քանակը որոշում եք՝ <<0,5 հաստիքային միավոր` մինչև 5 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 5 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում>>, այսինքն հաշվի եք առնում դասարանների քանակը, բայց հաշվի չեք առնում այն իրողությունը, որ որոշ դպրոցներ ունեն մինչև 5 միավոր դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թիվ, բայց աշակերտների թվաքանակով գերազանցում են 5 և ավելի դասաարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թիվ ունեցող որոշ դպրոցների նշված կատեգորիայի դասարանների աշակերտների թվաքանակին... Այսինքն առաջնայինը համարել եք դասարանների, այլ ոչ թե աշակերտների թվաքանկը: Կարծում եմ նման մոտեցումը ճիշտ չէ նման կարևոր նախագծի համար: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում
25 Սևադա Աղաջանյան 28.08.2020 21:26:25 ՈՒսումնական հաստատության նախնական զորակոչային պատրաստության, զինվորական ղեկավարների կողմից գործառույթների ամբողջական կատարման և համապատասխան վարձատրության նպատակով առաջնորդվել ՀՀ կառավարության N 532 որոշման և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանի պահանջներով՝պահպանելով հաստատված մեկ դրույքաչափը/ որոշման 5-րդ կետի ժա և ժբ ենթակետերով/: Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի