Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արման Բաբախանյան 25.01.2020 20:47:52 ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում նոր ծանրացնող հանգամանք նախատեսելը, այն է՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանալու քննարկվող հոդվածի 1-ին մասում սահմանված էական վնասի և Նախագծով առաջարկվող ծանր հետևանքի տարբերակման հարցում, երբ երկու հետևանքների համար էլ նախատեսվի մեղքի դիտավորյալ ձևը: Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ: Չի ընդունվել:
2 Արման Բաբախանյան 25.01.2020 20:52:24 Հարկ է նշել, որ նման ծանրացնող հանգամանք (դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը) բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը նմանվող ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում, որի 1-ին մասում ևս որպես հետևանք նախատեսված է էական վնասի առաջացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի գործող խմբագրությունում է: Վերոգրյալը վկայում է Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքի ընդունելի չլինելու մասին: Չի ընդունվել:
3 Արման Բաբախանյան 25.01.2020 20:58:36 Նախագծի հեղինակների կողմից որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, որի 1-ին մասում նախատեսված է որպես հետևանք էական վնասը, իսկ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք ծանր հետևանքների առաջացումը (2-րդ մասում «անզգուշությամբ» ձևակերպման բացակայությունը վկայում է, որ այդ հետևանքի նկատմամբ անձը ևս պետք է դրսևորի դիտավորություն): Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում նման ծանրացնող հանգամանքի առկայությունը խնդրահարույց է, որպիսի հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 265-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, այլ ոչ թե դիտավորությամբ (https://www.e-draft.am/projects/2115/about): Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ: ՉԻ ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: