Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

   

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր իրավական կարգավորում, որը հնարավորություն կտա համարժեք և համաչափ պատիժ նախատեսել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը, պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով  տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը:

  • Discussed

    14.01.2020 - 29.01.2020

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8544

Print

Suggestions

Արման Բաբախանյան

25.01.2020

Նախագծի հեղինակների կողմից որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, որի 1-ին մասում նախատեսված է որպես հետևանք էական վնասը, իսկ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք ծանր հետևանքների առաջացումը (2-րդ մասում «անզգուշությամբ» ձևակերպման բացակայությունը վկայում է, որ այդ հետևանքի նկատմամբ անձը ևս պետք է դրսևորի դիտավորություն): Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում նման ծանրացնող հանգամանքի առկայությունը խնդրահարույց է, որպիսի հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 265-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, այլ ոչ թե դիտավորությամբ (https://www.e-draft.am/projects/2115/about): Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

Արման Բաբախանյան

25.01.2020

Հարկ է նշել, որ նման ծանրացնող հանգամանք (դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը) բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը նմանվող ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում, որի 1-ին մասում ևս որպես հետևանք նախատեսված է էական վնասի առաջացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի գործող խմբագրությունում է: Վերոգրյալը վկայում է Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքի ընդունելի չլինելու մասին:

Արման Բաբախանյան

25.01.2020

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում նոր ծանրացնող հանգամանք նախատեսելը, այն է՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանալու քննարկվող հոդվածի 1-ին մասում սահմանված էական վնասի և Նախագծով առաջարկվող ծանր հետևանքի տարբերակման հարցում, երբ երկու հետևանքների համար էլ նախատեսվի մեղքի դիտավորյալ ձևը: Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

See more