Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արման Բաբախանյան 25.01.2020 20:47:52 | ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում նոր ծանրացնող հանգամանք նախատեսելը, այն է՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանալու քննարկվող հոդվածի 1-ին մասում սահմանված էական վնասի և Նախագծով առաջարկվող ծանր հետևանքի տարբերակման հարցում, երբ երկու հետևանքների համար էլ նախատեսվի մեղքի դիտավորյալ ձևը: Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ: | Չի ընդունվել: | Նախագծով առաջարկվող լրացումը հենց միտված է իրավական որոշակիություն մտցնելու գործող նորմում: Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում ոչ թե էական վնասի և ծանր հետևանքների տարբերակման հարցում, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ էական վնասից բացի, առաջացող առավել ծանր հետևանքներն այլ բովանդակություն ունենան, այլ՝ օրենսդրական բացի պատճառով հանցագործության որակման խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դիտավորությամբ է առաջացրել ծանր հետևանքներ: Այսինքն, գործող օրենքի ներկայիս կարգավորումը հնարավորություն չի տալիս ավելի խիստ պատասխանատվություն սահմանել դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար: |
2 | Արման Բաբախանյան 25.01.2020 20:52:24 | Հարկ է նշել, որ նման ծանրացնող հանգամանք (դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը) բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը նմանվող ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում, որի 1-ին մասում ևս որպես հետևանք նախատեսված է էական վնասի առաջացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի գործող խմբագրությունում է: Վերոգրյալը վկայում է Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքի ընդունելի չլինելու մասին: | Չի ընդունվել: | Տես սույն ամփոփաթերթի 1-ին կետը: |
3 | Արման Բաբախանյան 25.01.2020 20:58:36 | Նախագծի հեղինակների կողմից որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, որի 1-ին մասում նախատեսված է որպես հետևանք էական վնասը, իսկ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք ծանր հետևանքների առաջացումը (2-րդ մասում «անզգուշությամբ» ձևակերպման բացակայությունը վկայում է, որ այդ հետևանքի նկատմամբ անձը ևս պետք է դրսևորի դիտավորություն): Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում նման ծանրացնող հանգամանքի առկայությունը խնդրահարույց է, որպիսի հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 265-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, այլ ոչ թե դիտավորությամբ (https://www.e-draft.am/projects/2115/about): Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ: | ՉԻ ընդունվել: | Մի դեպքում նշվում է, որ որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում Նախագծի հեղինակների կողմից կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, մեկ այլ դեպքում նշվում է, որ 214-րդ հոդվածում առկա նման կարգավորումը խնդրահարույց է: Մինչդեռ, որպես ծանրացնող հանգամանք անզգուշությամբ կամ դիտավորությամբ ծանր հետևանքների առաջացմանը համանման կարգավորում առկա է օրինակ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածում: |