Add to favourites

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային և պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով:

 

  1. Ներկա իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասի՝ ռազմական ոստիկանությանը իրավունք է վերապահվել անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, իսկ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը վերը նշված միջոցառումների ցանկում չի եղել, ինչը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողներին արգելված է եղել օգտագործել բջջային հեռախոս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարի կողմից արդեն հաստատվել է ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը և որ վերը նշված օպերատիվ հետախուզական միջոցառումն անհրաժեշտ է անցկացնել ոչ միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ, այլ նաև մինչ նման կասկածների ի հայտ գալը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման և խափանման փուլերում, օրենքի նախագծի ընդունումը կհանգացնեի զինված ուժերի բարձր պատրաստականությանը և զինված ուժերում կատարվող հանցագործությունների նվազմանը:

Ներկա իրավիճակում, որը պայմանավորված է տարածքային բարդ իրավիճակով և ահագնացող սպառնալիքով, անհրաժեշտ է ժամանակին պատրաստ լինել հնարավոր հակաիրավական դրսևորումներին: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ հակաիրավական վարքագիծ ունեցող անձիք ավելի շատ ուժեր և միջոցներ են ներգրավում իրենց հանցավոր մտահաղացումները կյանքի կոչելու համար: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է ժամանակին և համաչափ արձագանքել վերոհիշյալ մարտահրավերներին:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման և խափանման գործընթացի արդյունավետության բարձրացումը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրավունք ունի իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Օրենքի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքները

 

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում անվտանգության ապահովման նպատակով արտաքին սպառնալիքների և արդի մարտահրավերների վերաբերյալ կանխարգելիչ բնույթի հետախուզական տեղեկությունների ձեռքբերման արդյունավետությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

          Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

          Օրենքի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

          Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

  • Discussed

    24.12.2019 - 17.01.2020

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10141

Print

Suggestions

Վահագն Հակոբյան

26.12.2019

Նախ օրենքի փոփոխության նպատակը չի բխում նույն օրենքի պահանջներից: Հանցագործությունների կանխարգելման համար կարելի է ընտրել այնպիսի միջոցներ, որոնցով չի սահմանափակվի անձանց իրավունքները, այլապես՝ ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում. յուրաքանչյուր զինծառայողի վրա տեղադրեք մի ժուչոկ: Մի սահմանափակեք զինծառայողների առանց այն էլ սահմանափակ իրավունքները: Զինծառայողները որպես կանոն միմյանց հետ հաղորդակցվում են ներքին կապով և գաղտնալսում իրականացնելով գաղտնալսվելու են նաև զինծառայողի հարազատները և ընկերները: Նման փոփոխությունը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ դատարանները որպես կանոն բավարարում են նման բնույթի բոլոր միջնորդությունները՝ առանց բավարար հիմքերի: Անվտանգության նպատակով լավ կլինի վերահսկել ոչ թե բջջային հեռախոսներով իրականացվող անձնական բնույթի խոսակցությունները՝ այլ լարային և, հատկապես ռադիոկապը, քանի որ այն վերահսկում է նաև հակառակորդը:

Տիգրան Ստեփանյան

26.12.2019

Նման տրամաբանությամբ վաղն էլ ՃՈ-ն վարորդներին գաղտնալսելու իրավասություն տրամադրելու նախագիծ կգրի, պատճառաբանելով թե բա <<կանխարգելենք ՃԵԿ-ի հնարավոր խախտումները․․ և/կամ անվճար երթևեկությունը․․․>>), ՊԵԿ-ն էլ նման նախագիծ կբերի՝ <<գաղտնալսենք և պարզենք ով ինչքան փող ունի և ինչի չի կիսվում, կանխարգելենք հարկային իրավախախտումները․․>>, առողջապահության նախարարությունն էլ հետ չի մնա՝ նախագիծ կբերի կասի <<գաղտնալսենք որ պարզենք ով ինչով է հիվանդ որ կանխարգելենք հիվանդության տարածումը>>

Սամվել Պարզյան

24.12.2019

փաստորեն ավտորիտար պետություն ենք դառնում վերջնականապես՞, այսինքն այս առաջարկությամբ բոլորի հեռախոսահամրները կվերահսկվի, ովքեր ծառայության մեջ են, և էական չի այդ անձի հանդեպ կան հիմնավոր կասկած թե ոչ, ու ուր ենք գնում այսպես՞, դեպի վերջնական բռնապետություն

See more