Add to favourites

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

<<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 2.1-ին մասում <<11-րդ,>> բառից հետո լրացնել <<12-րդ,>> բառը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում <<ոստիկանության>> բառից հետո լրացնել <<կամ ռազմական ոստիկանության>> բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    24.12.2019 - 17.01.2020

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10308

Print

Suggestions

Վահագն Հակոբյան

26.12.2019

Նախ օրենքի փոփոխության նպատակը չի բխում նույն օրենքի պահանջներից: Հանցագործությունների կանխարգելման համար կարելի է ընտրել այնպիսի միջոցներ, որոնցով չի սահմանափակվի անձանց իրավունքները, այլապես՝ ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում. յուրաքանչյուր զինծառայողի վրա տեղադրեք մի ժուչոկ: Մի սահմանափակեք զինծառայողների առանց այն էլ սահմանափակ իրավունքները: Զինծառայողները որպես կանոն միմյանց հետ հաղորդակցվում են ներքին կապով և գաղտնալսում իրականացնելով գաղտնալսվելու են նաև զինծառայողի հարազատները և ընկերները: Նման փոփոխությունը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ դատարանները որպես կանոն բավարարում են նման բնույթի բոլոր միջնորդությունները՝ առանց բավարար հիմքերի: Անվտանգության նպատակով լավ կլինի վերահսկել ոչ թե բջջային հեռախոսներով իրականացվող անձնական բնույթի խոսակցությունները՝ այլ լարային և, հատկապես ռադիոկապը, քանի որ այն վերահսկում է նաև հակառակորդը:

Տիգրան Ստեփանյան

26.12.2019

Նման տրամաբանությամբ վաղն էլ ՃՈ-ն վարորդներին գաղտնալսելու իրավասություն տրամադրելու նախագիծ կգրի, պատճառաբանելով թե բա <<կանխարգելենք ՃԵԿ-ի հնարավոր խախտումները․․ և/կամ անվճար երթևեկությունը․․․>>), ՊԵԿ-ն էլ նման նախագիծ կբերի՝ <<գաղտնալսենք և պարզենք ով ինչքան փող ունի և ինչի չի կիսվում, կանխարգելենք հարկային իրավախախտումները․․>>, առողջապահության նախարարությունն էլ հետ չի մնա՝ նախագիծ կբերի կասի <<գաղտնալսենք որ պարզենք ով ինչով է հիվանդ որ կանխարգելենք հիվանդության տարածումը>>

Սամվել Պարզյան

24.12.2019

փաստորեն ավտորիտար պետություն ենք դառնում վերջնականապես՞, այսինքն այս առաջարկությամբ բոլորի հեռախոսահամրները կվերահսկվի, ովքեր ծառայության մեջ են, և էական չի այդ անձի հանդեպ կան հիմնավոր կասկած թե ոչ, ու ուր ենք գնում այսպես՞, դեպի վերջնական բռնապետություն

See more