Add to favourites

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 24.12.2019 17:35:16 Առաջին հայացքից՝ ենթադրաբար ինչ որ բարի նպատկներով գրված նախագիծ է՝ բանակի անվտանգություն, բան, զինվորների հեռախոսները գաղտնալսենք որ տեսնենք թուրքերի հետ ով է համագործակցում /կամ կարող է համագործակցել /․․․ Այդուհանդերձ, նախագծի բուն էությունը բացահայտվում է նախագծին կից <<Տեղեկանք-հիմնավորում>> բաժնում, որում մասնավորապես նշված է <<․․վերը նշված օպերատիվ հետախուզական միջոցառումն անհրաժեշտ է անցկացնել ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՆՁԸ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ, ԱՅԼ ՆԱԵւ ՄԻՆՉ ՆՄԱՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ>>․․․ Այս համատեքստում հարկ է հիշեցնել ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով: Իսկ <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ <<Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Բացի այդ՝ գաղտնալսման ժամկետը նույնպես սահմանափակված է առնվազն քրեական գործի քննության ժամկետով։ Մինչդեռ այս նախագծով ըստ էության առաջարկվում է <<ռազմական ոստիկանություն>> հաստատությանը թույլատրել շրջանցել օրենսդությամբ սահմանված՝ անձի հաղորդակցության գաղտնիությունը խախտելու իրավաչափության պարտադիր վավերապայմանները՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի առկայությունը և տվյալ անձի՝ այդ իսկ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ տրված լինելը))։ Հատկանշականն այն է, որ նման նախագիծ է ներկայացնում մի հաստատություն, որի տիպիկ ներկայացուցիչների վերաբերմունքը ժամկետային զինծառայողներին հեռու է քաղաքացիական կյանքին բնորոշ՝ <<քաղաքացի-ոստիկան>> փոխհարաբերությունների բովանդակությունից և ավելի շատ նույնացվում է <<քրեակատարողական հաստատության աշխատակից-պատիժ կրող կալանավոր>> բովանդակությանը՝ վերջինիս բնորոշ կամայականություններով և կոռուպցիոն դրսևորումներով։ Ժողովրդական լեզվով ասած՝ մի բան է, երբ անձն իր հոժար կամքով որոշում է ծառայել զինված ուժերում և կնքում է համապատասխան պայմանագիր (որում, օրինակ, կարող է պահանջվել զինծառայողի համաձայնությունն առ այն, որ իր հաղորդակցությունն ամբողջությամբ վերահսկվի համապատասխան իրավասու մարմինների կողմից), մեկ այլ իրավիճակ է, երբ <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի իմաստով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առհասարակ աղրես չունեցող ժամկետային զինծառայողի անձնական բնույթի հեռախոսազրույցները ծնողների, ընկերուհու, բանկի կամ ապահովագրական ընկերության հետ կամայականորեն գաղտնալսում է վստահություն չներշնչող հաստատության ինչ-որ տավարիշ մայոր․․ Ելնելով վերոգրյալից և միևնույն ժամանակ հաշվի առնելով զինվորական ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները, գտնում եմ, որ <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկություններին ծանոթանալու թույլտվություն չունեցող ժամկետային զինծառայողների հաղորդակցության գաղտնիությունը խախտելու իրավաչափության ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտադիր վավերապայմանների շրջանցումն անթույլատրելի է և հանդիսանում է մարդու իրավունքի կոպիտ խախտում։ Բացի այդ՝ կամայականությունների և կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ մնալու նպատակով գաղտնալսման իրավասութունը պետք մնա բացառապես ՀՀ ԱԱԾ տիրույթում։ Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, ապա նրանց հետ կնքվող պայմանագրի պայմաններում կարելի է ավելացնել կետ կամ պահանջվի զինծառայողի համաձայնությունն առ այն, որ իր հաղորդակցությունն ամբողջությամբ վերահսկվի համապատասխան իրավասու մարմինների կողմից՝ հստակ սահմանելով այդ համաձայնության գործողության ժամկետը։
2 Տիգրան Ստեփանյան 26.12.2019 16:18:54 Նման տրամաբանությամբ վաղն էլ ՃՈ-ն վարորդներին գաղտնալսելու իրավասություն տրամադրելու նախագիծ կգրի, պատճառաբանելով թե բա <<կանխարգելենք ՃԵԿ-ի հնարավոր խախտումները․․ և/կամ անվճար երթևեկությունը․․․>>), ՊԵԿ-ն էլ նման նախագիծ կբերի՝ <<գաղտնալսենք և պարզենք ով ինչքան փող ունի և ինչի չի կիսվում, կանխարգելենք հարկային իրավախախտումները․․>>, առողջապահության նախարարությունն էլ հետ չի մնա՝ նախագիծ կբերի կասի <<գաղտնալսենք որ պարզենք ով ինչով է հիվանդ որ կանխարգելենք հիվանդության տարածումը>>
3 Սամվել Պարզյան 24.12.2019 21:16:35 փաստորեն ավտորիտար պետություն ենք դառնում վերջնականապես՞, այսինքն այս առաջարկությամբ բոլորի հեռախոսահամրները կվերահսկվի, ովքեր ծառայության մեջ են, և էական չի այդ անձի հանդեպ կան հիմնավոր կասկած թե ոչ, ու ուր ենք գնում այսպես՞, դեպի վերջնական բռնապետություն
4 Վահագն Հակոբյան 26.12.2019 22:02:08 Նախ օրենքի փոփոխության նպատակը չի բխում նույն օրենքի պահանջներից: Հանցագործությունների կանխարգելման համար կարելի է ընտրել այնպիսի միջոցներ, որոնցով չի սահմանափակվի անձանց իրավունքները, այլապես՝ ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում. յուրաքանչյուր զինծառայողի վրա տեղադրեք մի ժուչոկ: Մի սահմանափակեք զինծառայողների առանց այն էլ սահմանափակ իրավունքները: Զինծառայողները որպես կանոն միմյանց հետ հաղորդակցվում են ներքին կապով և գաղտնալսում իրականացնելով գաղտնալսվելու են նաև զինծառայողի հարազատները և ընկերները: Նման փոփոխությունը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ դատարանները որպես կանոն բավարարում են նման բնույթի բոլոր միջնորդությունները՝ առանց բավարար հիմքերի: Անվտանգության նպատակով լավ կլինի վերահսկել ոչ թե բջջային հեռախոսներով իրականացվող անձնական բնույթի խոսակցությունները՝ այլ լարային և, հատկապես ռադիոկապը, քանի որ այն վերահսկում է նաև հակառակորդը: