Add to favourites

The draft has been accepted

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 18.12.2019 23:57:27 Հոդված 13-ի 4-րդ կետի 4 պարբերությունում ընդգրկել նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ուսումնական նյութեր՝ վիդեոդասեր ենթագրերով, որակյալ և ընթեռնելի դասախոսության նյութեր՝ հայերեն պատկերազարդ դասագրքեր, ինտերակտիվ վիդեո-դասընթացներ և էլեկտրոնային դասագրքեր։ Ընդունվել է ի գիտություն: Սույն օրենքի կարգավորման առարկա չէ և կարգավորվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով: Միաժամանակ, օրենքի նախագծի Հոդված 13-ը 4-րդ մաս (կետ) կամ 4-րդ պարբերություն չունի:
2 «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 18.12.2019 23:57:27 Հոդված 3-ում ավելացնել այն կետը, ըստ որի ներկայացված են խելամիտ հարմարեցումները՝ ապահովելով լրացուցիչ կարիքները․ իրավական ակտի դեպքում՝ խելամիտ հարմարեցումների ցուցակում ընդգրկել լսողական սարքի կամ կոխլեար իմպլանտ կրող անձանց համար օժանդակ կամ աջակցող տեխնոլոգիական լուծումներ՝ ուսումնական լսարանում, սենյակում, դահլիճում, ինչպես օրինակ՝ տարբեր տեսակի հեռավոր ձայնային ընդունիչներ։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: