Add to favourites

The draft has been accepted

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 05.12.2019 12:53:37 Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջարկների համառոտ բովանդակությունը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի առնչությամբ: 21-րդ դարում կրթական համակարգին ներկայացվող պահանջները չեն կարող բավարարել, եթե բարեփոխումների ընթացքում չառանձնացվի կրթողի՝ ուսուցչի, դասախոսի սոցիալական կարգավիճակը, հասարակական դերը և արժեքը: Պետական բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը և պարգևավճարները շեշտակի բարձրացնելուց առաջ, կառավարությունը պարտավոր էր դպրոցի ուսուցչին և ԲՈՒՀ-ի դասախոսին վարձատրել հասարակության առջև իր պատասխանատվության համապատասխան չափով: Ոստի առաջարկում ենք նախարարությանը՝ 1. Մշակել նոր ռազմավարություն, նրանում ներառել հայագիտական կրթության շարունակականությունը, սկսած նախակրթարանից մինչև բակալավրիատ և մագիստրատուրա: 2. Ձեռնամուխ լինել նոր պահանջներին համապատասխան դասագրքերի և մեթոդաբանական նյութերի մշակմանն ու հրատարակմանը 3. Ավագ դպրոցներում և ԲՈՒՀ-երում սահմանել հայագիտության ծրագրի դասակարգված /ըստ մասնագիտությունների/ պարտադիր ուսուցման բաղադրիչներ: 4. Հանրային քննարկուների արդյունքում ձեռքբերված մասնագիտական համաձայնությունը ամրագրել օրենքում: Ներկայացվող դիտարկումները բովանդակային առումով չեն վերաբերում օրենքի նախագծի դրույթներին և սույն օրենքի ուղղակիորեն կարգավորման առարկա չեն: Միաժամանակ, օրենքի նախագծով նախատեսվող կամ առաջարկվող հայագիտական կրթության կարգավորումների մասով նշենք հետևյալը. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունը օրենսդրական կարգավորման առարկա չէ, այլ բուհերի ամբիոնների և ֆակուլտետների՝ որպես կրթական ծրագրեր մշակող և իրականացնող մարմինների իրավասությունն է, բացի այդ՝ մշակված ծրագրերը քննարկվում և հաստատվում են բուհերի ակադեմիական խորհրդում (ընդ որում՝ ըստ նախագծի` բուհերին վերապահվող համապատասխան դրույթի կիրառումն նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից)։ Համաձայն օրենքի նախագծի դրույթների՝ բուհերը կրթական ծրագրերը պետք է կազմեն Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) և Որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) մակարդակների նկարագրիչների պահանջներին համապատասխան, նկատի ունենալով անհրաժեշտ (և՛ մասնագիտական, և՛ ոչ մասնագիտական) դասընթացների ներառումը տվյալ կրթական ծրագրում՝ կրթական ծրագրի համար ակնկալվող վերջնարդյունքների ապահովման նպատակով։ Որակավորումների ազգային շրջանակի (հաստատված ՀՀ կառավարության 31.03.2011թ.-ի N 332-Ն, իսկ նոր խմբագրությամբ՝ ՀՀ կառավարության 07.07.2016թ. N 714-Ն որոշումներով) պահանջներից է բխում նաև, որ բակալավրի կրթական աստիճանի ցանկացած կրթական ծրագրի շրջանավարտ պետք է ունենա տվյալ ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև անհրաժեշտ կարողունակություն՝ գիտակցելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ օրենքի նախագծում (բուհի հիմնական գործառույթների մասում) ներառված է նաև համապատասխան դրույթ, որի համաձայն՝ բուհը շահակիցների ներգրավմամբ մշակում և հաստատում է բարձրագույն կրթության կրթական ծրագրեր, ինչպես նաև մշակում և հրատարակում է համապատասխան ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն: Վերջինս բուհերին լիարժեք հնարավորություն է ընձեռում համապատասխան մասնագետների ընդգրկմամբ մշակելու և կազմելու (ըստ անհրաժեշտության՝ նաև հանրակրթական դասագրքերի մշակմանը ներգրավմամբ) համապատասխան երաշխավորվող մասնագիտական գրականություն, ուսումնական ձեռնարկներ և նյութեր՝ հասանելի տերմինաբանության (եզրաբանության) կիրառմամբ: Ինչ վերաբերում է հանրակրթության ոլորտին, ապա այդ ոլորտի բարեփոխումներին միտված նախարարությունը ներկայումս ձեռնարկել և իրականացնում է համալիր միջոցառումների ծրագիր՝ ուղղված հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի (այդ թվում՝ ներառելով նաև Հայոց լեզու, գրականության և Հայոց պատմության համապատասխան բնագավառները) վերանայմանը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում (այդ թվում՝ ավագ դպրոցում համապատասխան համընդանուր պարտադիր ուսուցման բաղադիչների) դասավանդման և դասավանդման որակի վերահսկողության գործընթացների արդյունավետության բարձրացմանը, որը կապահովի հանրակրթության համապատասխան որակ և որպես կրթական համակարգի բաղադրիչ մաս՝ շրջանավարտի պատրաստվածությունը, լիարժեք հիմք հանդիսանալով բուհական կրթության համար: Ավելին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված՝ օրենքի նախագծով սահմանվում են ընդհանուր միասնական պահանջներ ՀՀ քաղաքացիների համար, որոնք ուսումնառությունը շարունակելու են ՀՀ տարածքում գործող բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում: Մասնավորապես, համաձայն օրենքի նախագծի դրույթների՝ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի (ինչպես նաև ինտեգրված ծրագրով ուսումնառությամբ) ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բուհ ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննությունը և համապատասխան վկայագիրը լինելու է պարտադիր (ըստ նախագծի` հիշյալ դրույթը ևս ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից): Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայագիտական կրթության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը, որը նաև բուհի կարևոր առաքելություններից է:
2 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 1. Ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ' Նախագիծ) բացակայում են օգտագործված մի շարք եզրույթների սահանումները, օրինակ՝ «գիտահետազոտական աշխատանք», Նախագծի տեքստում օգտագործվում է նաև «գիտահետազոտական գործունեություն», և պարզ չէ՝ դրանք նույնական են, թե ոչ: Նախագծի 3-րդ՝ «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» հոդվածում, անհրաժեշտ է լրացնել օգտագործված, սակայն չմեկնաբանված եզրույթները, ինչպես նաև Նախագծի ողջ տեքստում խուսափել միևնույն իմաստն արտահայտող, սակայն տարբեր կերպ ձևակերպված հասկացություններից: Միևնույն ժամանակ Նախագծում բացակայում են այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են «Համալսարանը» կամ «Հեռավար կրթությունը»: Ընդունելի է մասնակի: Ինչ վերաբերում է «Համալսարան» հասկացության սահմանմանը, ապա վերջինս օրենքի նախագծում կիրառելի չէ և բուհերի ու գիտական կազմակերպությունների տարատեսակների (հիմք ընդունելով դրանց գործունեության ուղղվածությունը, բարձրագույն կրթության մակարդակներն ու ակադեմիական ոլորտները և այլ չափանիշներ) դասակարգման չափանիշները և պահանջները սահմանելու է Կառավարությունը: «Հեռավար կրթություն» հասկացության սահմանումը նախատեսված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով որպես «Հեռավար ուսուցում» (տես հարակից օրենքների նախագծերը), նկատի ունենալով տարբեր կրթական աստիճաններով հեռավար ուսուցմամբ առանձին դասընթացների յուրացման հնարավորության ընձեռումը ևս, այլ ոչ միայն բարձրագույն կրթություն ստանալիս: Օրենքի նախագծի տեքստում օգտագործվող «գիտահետազոտական գործունեություն» հասկացության նույնականությունից խուսափելու և միասնական մոտեցում ապահովելու նպատակով «Գիտահետազոտական աշխատանք» եզրույթը նախագծի համապատասխան դրույթներում կփոխարինվի համապատասխան ձևակերպմամբ:
3 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 2. Նախագծի 3-րդ հոդվածում բուհը սահմանվում է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բարձրագույն կրթության ծրագրեր և գիտահետազոտական գործունեություն իրականացնող կազմակերպություն, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ բուհը կարող է գիտահետազոտական գործունեություն չիրականացնել կամ չունենալ իրավաբանական անձի կարգավիճակ: Նույնը վերաբերում է նաև գիտական կազմակերպություններին: Այսպես՝ ինչու բացառել այն հանգամանքը, որ առևտրային կազմակերպությանը կարող է ունենալ առանձնացված ստորաբաժանում, որը կզբաղվի գիտահետազոտական գործունեությամբ: Ընդունելի չէ։ Բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման ընդհանուր տրամաբանությունից ելնելով՝ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները նպատակահարմար է ունենան առանձին իրավաբանական անձի կարգավիճակ: Ինչ վերաբերում է գիտահետազոտական գործունեության իրականացմանը, ապա ևս մեկ անգամ կքննարկվի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ընդհանուր համատեքստում:
4 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 3. Նախագծի 3-րդ հոդվածում համատեղ կրթական ծրագիրը սահմանվում է որպես «երկու կամ ավելի բուհերի համագործակցության պայմանագրի շրջանակում համատեղ իրականացվող կրթական ծրագիր»: Այստեղ ավելորդ է նշել պայմանագրի տեսակը, քանի որ նման պայմանագրի տեսակ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում: Ընդունվել է մասնակի: Միաժամանակ ներկայումս ևս բուհերի միջև ստորագրվում են երկկողմ պայմանագրեր, որը ենթադրում է պայմանագրի կողմեր հանդիսացող հաստատությունների միջև նախատեսվող համագործակցություն՝ կրթական և գիտահետազոտական գործունեության ոլորներում, ինչպես նաև միջազգայնացման, տեղեկատվական, նյութատեխնիկական և այլ ուղղություններով: Համապատասխան ձևակերպումն ուղղակիորեն չի սահմանում «համագործակցության պայմանագիր» ձև, որը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով որպես պայմանագրի ձև: Տե՛ս Օրենքի նախագծի Հոդված 11-ով նախատեսված համապատասխան դրույթները: Նշված դրույթը կշարադրվի նոր խմբագրությամբ։
5 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 4. Նախագծում բավական խճճված կերպով են օգտագործվում «դասախոս», «գիտական աշխատող», «ակադեմիական կազմ» հասկացությունները, ինչը թյուրըմբռնման տեղիք է տալիս այդ եզրույթների իմաստի և դրանց օգտագործման առումով: Առաջարկվում է հստակեցնել: Չի ընդունվել: Հստակեցված չէ, թե կոնկրետ որ դրույթներում առկա խճճվածության կամ թյուրըմբռնման մասին է խոսքը: Նախևառաջ «դասախոս» հասկացություն օրենքի նախագծի որևէ այլ հոդվածում ուղղակիորեն կիրառված չէ, իսկ եզրույթը նախատեսված է որպես ակադեմիական կազմում ընդգրկված պաշտոն, ինչպես նաև պրոֆեսորը, դոցենտը և ասիստենտը (տե՛ս Հոդված 36-ի 2-րդ և 10-րդ մասերը): Օրենքի նախագծով սահմանված «գիտական աշխատող» հասկացությունը նախագծում որպես այդպիսին կիրառվում է ըստ անհրաժեշտության, իսկ նշված հոդվածի 2-րդ մասում եզրույթը նախատեսված է որպես գիտական կազմում ընդգրկված պաշտոն (ըստ տարակարգերի):
6 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 5. Նախագծի ընդունմամբ էականորեն խեղաթյուրվում և խաթարվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը: Գիտությունների ազգային ակադեմիան հիմնարար ու կիրառական գիտությունը զարգացնող մարմնից, Կառավարության գիտական խորհրդատուից ձևափոխվում է մի կառույցի, որը պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին ընդամենը խորհրդատվություն պետք է տրամադրի, և որի կազմակերպական-իրավական ձևի և գործունեության առանձնահատ-կությունները հետագայում պետք է սահմանի Կառավարությունը: Ավելին՝ Նախածի ընդունմամբ, երբ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը ուժը կորցրած կճանաչվի, պարզ չի լինի, թե ով պետք է իրականացնի ԳԱԱ գործառույթները, և ինչ ճակատագիր է սպասվում ակադեմիական համակարգում գործող գիտական կազմակերպություններին: Հարևան Վրաստանի փորձը՝ փոխել Գիտությունների ակադեմիայի կարգավիճակը, դրական արդյունքի չի հանգեցրել: Այն խաթարել է գիտահետազոտական ինստիտուտների բնականոն գործունեությունը և, մեղմ ասած, չի նպաստել գիտության զարգացմանը: Ընդունվել է ի գիտություն: Բերված փաստարկները հիմնավոր չեն: Ներկայացված մտահոգությունները լրացուցիչ կքննարկվեն բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման տրամաբանության ընդհանուր համատեքստում:
7 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 6. Նախագծում խոսք չկա այժմ գործող գիտական երկրորդ աստիճանի՝ գիտությունների դոկտորի վերաբերյալ: Արդյո՞ք վերացվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը, և հետևաբար առաջանում է այն տրամաբանական պարզ հարցը, թե ի՞նչ կարգավիճակ են ձեռք բերելու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները, արդյո՞ք նույնանալու են դոկտորի գիտական աստիճան ունեցողների հետ, և ինչպիսի՞ հարաբերակցություն է գործելու վերջիններիս միջև: Առաջարկում ենք պահպանել երկրորդ գիտական աստիճանը և այն ամրագրել օրենքով: Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը խթանում է գիտնականի ստեղծագործական զարգացումը, գիտության առաջընթացը: Ավելացնենք նաև, որ հակառակ պարագայում հայ գիտնականների համար, որոնք կարող են համագործակցության ծրագրեր իրականացնել կամ ազատորեն աշխատել ԵԱՏՄ տարածքի այլ երկրների բուհերում և գիտական կազմակերպություններում, անհամապատասխանություն կառաջանա: Մասնավորապես ՌԴ-ում, որի հետ մեր գիտնականներն ու կազմակերպությունները ամենասերտ կապերն ունեն, առկա է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգ: Ավելին՝ եվրոպական բազմաթիվ երկրներում ևս կարող ենք հանդիպել գիտական երկրորդ աստիճանի ձեռքբերմանը շատ նման հաբիլիտացիայի գործընթացին, որը գիտնականների համար լրացուցիչ առավելություններ է նախատեսում, նպաստում է նրանց ստեղծագործական աճին: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կանոնակարգվում և հստակեցվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության և գիտության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների (այդ թվում՝ կրթական ծրագիր, բարձրագույն կրթության աստիճան, գիտական աստիճան, որակավորում և այլն) սահմանումները և անհրաժեշտ դրույթները, ինչը համադրելի և ըմբռնելի կդարձնի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգի նկարագրությունը ազգային և միջազգային մակարդակներում: Մասնավորապես ներկայիս օրենսդրությամբ (այդ թվում՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով) կիրառվող հետբուհական կրթության՝ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների (ասպիրանտական կրթությունն որպես բարձրագույն կրթական 3-րդ մակարդակ) հետ համապատասխանեցմամբ, որը հնարավորություն կընձեռնի որակյալ գիտական հետազոտություն-ների և աստիճան շնորհելու չափանիշներ ու որակի չափորոշիչներ սահմանելու համար: Հարկ ենք համարում նշել, որ «գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում առաջացնում է թյուրըմբռնում՝ որակավորման արդեն իսկ ձեռք բերված լինելու ուղղությամբ: «Գիտությունների թեկնածուն» այժմ փաստացի PհD-ն չէ՝ նաև բովանդակային առումով, քանի որ որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճանում շնորհվող որակավորում և գիտական աստիճան PհD-ի գիտական աստիճանն այլ կրթական և գիտական բովանդակություն է ենթադրում: «Դոկտոր» որակավորումն իր գիտահետազոտական գործընթացով նախատեսվում է, որ կազմված է լինելու 30% կրթական բաղադրիչից ոչ ավելին, իսկ մնացածը՝ հետազոտական: Ինչ վերաբերում է ներկայիս «գիտությունների դոկտորին», ապա այն ամբողջովին գիտական աստիճան է, որը չի պարունակում կրթական բաղադրիչ և չի բնութագրվում կրթական վերջնարդյունքներով. այն շնորհվում է «գիտությունների թեկնածուի» աստիճան ունեցող անձին` համապատասխան ոլորտում իր կողմից իրականացրած ակնառու (նշանավոր) բացահայտումների, նորարարությունների և նորամուծությունների արդյունքում: Հիշյալով պայմանավորված՝ օրենքի նախագծով նախատեսվել է «գիտությունների թեկնածու» գիտական աստիճանն որպես այդպիսին «Դոկտոր (PhD)» որակավորմանը համապատասխանեցնելու՝ միջազգային որակավորման ճանաչելիության ապահովելու նպատակով և այդ որակավորումը, որը ձեռք է բերվում ուսումնառության հաջող ավարտին՝ կրթական որակավորում է, իսկ երրորդ աստիճանի որակավորման շնորհման կարգի հաստատումը սահմանվելու է համապատասխան ենթաօրենսդրական ակտով: Հարկ է նշել, որ այս փոփոխության արդյունքում ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհվող «գիտության թեկնածուի» և «գիտության դոկտորի» գիտական աստիճանները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, սակայն «գիտության թեկնածուի» գիտական աստիճանն իրավականորեն հավասարեցվում է «Դոկտոր (PhD)» որակավորմանը (ուսումնառության գործընթացի կազմակերպումն օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել 2022 թ.-ի սեպտեմբերի 1-ից): Ավելին, օրենքի նախագծով հստակ ամրագրված է, որ դոկտորական ուսուցման արդյունքում (կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի 180 կրեդիտ) ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար, իսկ ուսուցումն ամփոփվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, և ուսուցումն ավարտած ու ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է «Դոկտոր (PhD)» գիտական աստիճան: Առհասարակ նշենք, որ օրենքը չի կարող ամենայն մանրամասնությամբ կարգավորել դոկտորական ծրագրի բովանդակությունը, մասնավորապես, հաբիլիտացված դոկտորի կամ որևէ այլ հնարավոր աստիճանի/կոչման հետ կապված հարցերը: Դրանք ենթաօրենսդրական ակտերով կարգավորվող հարցեր են: Որակավորումների տեսանկյունից խնդիրը կարգավորվում է Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) 8-րդ մակարդակում ձեռք բերվող վերջնարդյունքների միջոցով՝ բարձրացնելով ակնկալվող գիտելիքների, հմտությունների և կարողունակության շեմը (տես՝ ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը): Ելնելով վերոշարադրյալից նշենք, որ օրենքի նախագծով ամրագրվում է Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան ասպիրանտական կրթության ոլորտը բարեփոխելու ու վերջինովս պայմանավորված բուհերի ասպիրանտական կրթական ծրագրերը վերանայելու ու համապատասխանեցնելու Զալցբուրգյան սկզբունքներին և նորարարական դոկտորական (ասպիրանտական) դասընթացների պահանջներին:
8 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 7. Նախագծի 7-րդ գլխի 38-րդ հոդվածի 10-րդ մասով օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի օրենքը՝ բացառությամբ գիտությունների թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասի: Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը շարունակելու է գործել մինչ 2022 թվականի հունվարի 1-ը: Այստեղից էլ առաջ է գալիս այլ իրավական ակտերի հետ հարաբերակցության և օրենքի բացի ստեղծման խնդիրն այն պարզ տրամաբանությամբ, որ ՀՀ օրենսդրական համակարգում գործում են մի շարք իրավական ակտեր, որտեղ ամրագրված են նշված կատեգորիայի անձանց համար որոշակի արտոնություններ, օրինակ՝ պաշտոնի նշանակման, պարզեցված կարգով ուսումնառության, հավելավճարների և այլն (ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենք, ՀՀ օրենքը դատախազության մասին): Տե՛ս նախորդ պատասխանը: Միաժամանակ նշենք, որ ոչ միայն այդ, այլ նաև մի քանի օրենքներում ևս ամրագրված են համապատասխան գիտական աստիճան ունեցող անձանց համար որոշակի արտոնություններ, սակայն կա՛մ գիտության թեկնածուի, կա՛մ գիտության դոկտորի գիտական աստիճան ունենալու (որոշ դեպքերում նաև անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային կամ գիտական գործունեության ստաժի առկայությամբ) պահանջի ամրագրմամբ: Ինչ վերաբերում է միայն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի Հոդված 132-ի մաս 2-ի 3-րդ կետով ներկայացվող իրավագիտության դոկտորի գիտական աստիճան ունենալու պահանջին, ապա այն հետագայում ունի լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն, նկատի ունենալով նաև, որ ՀՀ-ում ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհվում են «գիտության դոկտորի» գիտական աստիճաններ և դրանք պահպանում են իրենց իրավաբանական ուժը:
9 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 8. Նախագծի ընդունմամբ սահմանափակվում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում գիտական կազմակերպությունների ինքնուրույն ներգրավումը: Այսպես` 7-րդ հոդվածում նախատեսված է, որ գիտական կազմակերպությունը բուհի հետ համատեղ ապահովում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության իրականացումը, մինչդեռ երկրորդ մակարդակից ուսանողն ընդգրկվում է հետազոտական աշխատանքներում: Առաջարկում ենք բարձրագույն կրթության արդեն երկրորդ մակարդակից, հետազոտական բաղադրիչն ուժեղացնելու նկատառմամբ նախատեսել բուհ-գիտական կազմակերպություն համագործակցություն, խրախուսել բուհերի մասնագիտական ամբիոնների գործունեությունը գիտական կազմակերպություններում, ինչպես դա առկա է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պարագայում: Իսկ բարձրագույն կրթության երրորդ մակարդակում գիտական կազմակերպություններին հնարավորություն տալ ինքնուրույն իրականացնել մասնագիտական կադրերի պատրաստումը: Ընդունելի չէ: Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ: Բացի այդ, անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտական կազմակերպությունների և բուհերի աստիճանական ինտեգրման համար՝ ներկայիս ԳԱԱ համակարգում գործող և գերատեսչական գիտական կազմակերպություններին հնարավորություն տալու ինքնուրույն գործելու, միավորվելու գիտական ցանցերում կամ ընդգրկվելու բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ։
10 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 9. Նախագծում մի շարք հոդվածներով բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը (ակադեմիական ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն և այլն) հռչակված են որպես անբեկանելի արժեքներ: Սակայն մի շարք կետերով ուղղակի կամ անուղղակի սահմանափակվում են այդ արժեքները: Այսպես՝ ա) Հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորումը և ռեկտորի նշանակումը փաստացի վերապահված են «համապատասխան լիազոր մարմնին» (խորհրդի 12 անդամներից 6-ին առաջադրում է համապատասխան նախարարը և այլն. - հոդվ. 26): Բրգաձև կառավարման այս համակարգում ոտնահարվում են բուհական ինքնավարությունը և կառավարման ազատությունը, բուհը ակնհայտորեն կախվածության մեջ է գտնվում լիազոր մարմնից: Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ԲՈՒՀ-երի կառավարման խոր¬հուրդների ապաքաղաքականացումը՝ զրկելով քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցության ղեկավար մարմինների անդամներին բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից: Ավելին, լիազոր մարմնի կողմից բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկվող խորհրդի 12-ի անդամներից 6-ը լինելու են գործարարների, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ և անընդունելի ենք համարում նման մոտեցումը, որ հիշյալ ոլորտի ներկայացուցիչները հակված են լինելու բուհի ինքնավարության և ինքնակառավարման գործառույթի իրացմանը խոչընդոտելուն: Օրենքի նախագծով ներկայացված համամասնությունը կարող է ապահովել բուհի կառավարման խորհրդում հավասարակշռությունը, որոշումների օբյեկտիվությունը և խուսափել որևէ կողմի ձայների մեծամասնությամբ պարտադրված որոշումներից և պետական կառավարման մարմինների միջամտությունից։ Կառավարման խորհրդի անդամների թվաքանակի (12 անդամ) մասով նշենք, որ միջազգային մակարդակում միտումը բուհերի կառավարման մարմինների անդամների քանակի նվազեցումն է և կառավարման խորհրդի համապատասխան գործառույթների իրականացմամբ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ բուհի խնդիրների լուծումն է, որը ըստ էության չպետք է պայմանավորված լինի կառավարման խորհրդի անդամների քանակով: Բացի այդ, խորհրդի անդամների նման համամասնության դեպքում խորհրդում կլինեն բուհը ներկայացնող և բուհի խնդիրներին քաջատեղյակ բավարար թվով աշխատակիցներ (այդ թվում՝ բուհի առանձնահատկություններից և ոլորտային ուղղվածությունից ելնելով՝ ակադեմիական խորհրդի կողմից սահմանված կարգով բուհի հետ համագործակցող կազմակերպություն-ներից առաջադրված 1 ներկայացուցիչ), որոնք կարող են որոշումներ կայացնելիս տրամադրել օգտակար տեղեկատվություն, արդյունավետորեն մասնակցել հարցերի քննարկմանը: Կառավարման խորհրդում ուսանողների ներկայացվածության մասով նշենք, որ ուսանողական համապատասխան մարմինների կողմից ընտրված ուսանողության 1 ներկայացուցիչը ևս կարող է խորհրդում բարձրաձայնել ու ներկայացնել ուսանողության մտահոգությունները, առավել ևս, որ կառավարման խորհրդի լիազորությունների մեջ են մտնում հիմնականում վարչական ու ֆինանսական բնույթի մի շարք հարցերի քննարկումը և հաստատումը (բուհի տարեկան բյուջեն, տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանցում մասնակցելու, խոշոր գործարքներ կատարելու, կառուցվածքային միավորներ և հիմնարկներ ստեղծելու ու դրանց կանոնադրությունները հաստատելու, հաստիքացուցակը ու կառուցվածքը հաստատելու, բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին և այլն):
11 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 10. Հայաստանի Հանրապետության՝ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, նկատի ունենալով մարդկային ռեսուրսների հույժ կարևորությունը, երկրի երկարատև սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևորում է բարձրագույն մասնագիտական կրթության մատչելիության բարձրացումը: Երևանի կոմյունիկեով նույնպես ամրագրված է բարձրագույն կրթության հասանելիության ապահովման հնարավորության ընդլայնումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Հեռավար ուսուցումը ապահովում է որակյալ, զանգվածային և անհատականացված կրթություն, որը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն իրականացնում է տարիներ շարունակ: Եթե 10-15 տարի առաջ հեռավար ուսուցում ստանում էր ոչ ավել, քան 50 մլն մարդ, ապա այսօր ավելի քան 100 մլն մարդ իր բարձրագույն կրթությունը ստանում է հեռավար ձևով: Եվ այս թիվը տարեցտարի աճում է մեծ տեմպերով՝ հեռավար կրթությունը դարձնելով ապագայի ամենատարածված կրթության ձևը: Մեր խորին համոզմամբ սույն օրենքը պիտի նպաստի Հայաստանում հեռավար կրթության զարգացմանը: Այս առումով առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածում ավելացնել. «Կառավարությունը հաստատում է հեռավար կրթության իրականացման լիցենզավորման կարգը և թույլատրելի մասնագիտությունների ցանկը»: Միաժամանակ անհրաժեշտություն կա նախագծում առանձին հոդված նախատեսել, որը կներկայացնի ու կկարգավորի հեռավար բարձրագույն կրթության առանձնահատկությունները: Չի ընդունվել: Ելնելով օրենքի նախագծի ընդհանուր տրամաբանությունից և ընդհանուր կարգավորումներից՝ հիմնական կրթական ծրագրերը` ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, որը հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) և կուտակել անհրաժեշտ կրեդիտներ՝ պայմանավորված իրենց ընդունակություններով և զբաղվածության աստիճանով, ինչպես նաև ֆինանսական հնարավորություններով: Բարձրագույն կրթությունն լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կազմակերպելիս հեռավար ուսուցումն որպես կիրառելի ուսուցման մեթոդ հնարավորինս կարող է օգտագործվել ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների ակտիվ կիրառմամբ ու ներդրմամբ, ապահովելով նաև դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը:
12 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 09.12.2019 15:31:04 11. Հիմնավորված չէ նաև նույն օրենքի շրջանակներում և բարձրագույն կրթության և գիտության բնագավառներին վերաբերող օրենսդրական կարգավորումների միավորումը: Նախագիծը հիմնականում կարգավորում է բարձրագույն կրթության բնագավառի իրավահարաբերությունները՝ ստվերում թողնելով գիտության բնագավառը: Ցանկալի է ունենալ «Բարձրագույն կրթության մասին» և «Գիտության մասին» առանձին օրենքներ, ինչպես դա առկա է բոլոր ԱՊՀ երկրներում: Չի ընդունվել: Բարձրագույն կրթության համակարգերի զարգացման տրամաբանությունը առաջ է քաշել միասնական օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն, նկատի ունենալով նաև, որ բուհերում իրականացվող հետազոտական աշխատանքներին առնչվող խնդիրները գործնականում կարգավորվում են գիտահետազոտական գործունեության մասին օրենսդրական նորմերով։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրներն ունեն համակարգային բնույթ, բացի այդ՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ ընդհանուր օրինագծի առկայությունն անհրաժեշտ լիազորություններ և օրենսդրական հիմքեր է ստեղծում բարձրագույն կրթության ու գիտության բարեփոխումների ռազմավարության ու նորարարությունների խթանման, բուհ-հետազոտություն-տնտեսություն կապի ամրապնդման ու կարգավորող չափանիշների ներդրման, ինչպես նաև երկու համակարգերի մոտեցումների ու բաղադրիչների միասնականացման համար (առավել մանրամասն՝ տես օրենքի նախագծի հիմնավորումը):
13 Amur Margaryan 10.12.2019 20:08:14 Քանի որ ՀՀ-ն առաջնահերթություն է հայտարարել բարձր տեխնոլոգիաները և գիտատար արդյունաբերությունը, ապա անհրաժեշտ է գիտության բյուջեյում նախատեսել լուրջ միջոցներ նորագույն տեխնիկա ձեռք բերելու համար։ Զարգացած երկրներում նման ֆոնդերը համարժեք են աշխատավարձների ֆոնդերին։ Մեր դեպքում այն էապես պիտի գերազանցի աշխատավարձի ֆոնդը, որպեսզի հնրավոր լինի լրացնել երեսուն տարվա բացերը։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացվող դիտարկումները բովանդակային առումով չեն վերաբերում օրենքի նախագծի դրույթներին և սույն օրենքի ուղղակիորեն կարգավորման առարկա չեն: Միաժամանակ, նախատեսվող նոր մոտեցումներն ու առանցքային դրույթներն օրենքի նախագծում ընդգրկվել են, ելնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունից և ընդհանուր միասնական սկզբունքներից, որոնք միտված են նաև գիտության համակարգի զարգացման հայեցակարգի ձևավորման շրջանակներում համակարգի բարեփոխումների իրականացմանը և գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ու գիտատար արդյունաբերության զարգացման խրախուսմանը:
14 Amur Margaryan 10.12.2019 20:08:14 Քանի որ ՀՀ-ն առաջնահերթություն է հայտարարել բարձր տեխնոլոգիաները և գիտատար արդյունաբերությունը, ապա անհրաժեշտ է գիտության բյուջեյում նախատեսել լուրջ միջոցներ նորագույն տեխնիկա ձեռք բերելու համար։ Զարգացած երկրներում նման ֆոնդերը համարժեք են աշխատավարձների ֆոնդերին։ Մեր դեպքում այն էապես պիտի գերազանցի աշխատավարձի ֆոնդը, որպեսզի հնրավոր լինի լրացնել երեսուն տարվա բացերը։ Առաջարկը կրկնվում է։
15 vano Yeghiazaryan 11.12.2019 16:13:09 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Ընդունվել է մասնակի: Օրենքի նախագծով նախատեսվող կամ առաջարկվող հայագիտական կրթության կարգավորումների մասով առաջարկում ենք նայել «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» օգտատիրոջ առաջարկներին տրված պատասխանը: Միաժամանակ նշենք, որ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ևս տրված են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ (տե՛ս հարակից օրենքների նախագծերը): Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում օտար լեզուներով առանձին դասընթացների կամ դասընթացների առանձին թեմաների, ուսումնական մոդուլների և կրթական ծրագրերի դասավանդման հնարավորության ընձեռումը բարձրագույն կրթության միջազգայնացման կարևոր նախապայ-ման է: Օտար լեզուներով առանձին կրթական ծրագրերի և դասընթացների (ուսումնական մոդուլների) մշակումը և ներդնումը հնարավորություն կտա բարձրագույն կրթությունը հասանելի դարձնել ինչպես օտարերկրյա ուսանողներին, այնպես էլ՝ կնպաստի կրթության գրավչությանը տեղացի ուսանողների համար: Ավելին, նոր լուծումներ պարունակող, ճկուն իրավական դաշտի առկայությունը և ենթաօրենսդրական կարգավորումների ապահովումը կնպաստի միջազգային չափայնության ներդրմանը կրթական ծրագրերում և հետազոտություններում: Դրանով իսկ, այն կաջակցի բարձրագույն կրթության համակարգի շարունակական և կայուն զարգացմանը՝ հնարավորություն ընձեռնելով ստեղծելու միջմշակութային հաղորդակցության, փորձի և գաղափարների փոխանակման համար նպաստավոր միջավայր և հարթակ։ Նշենք նաև, որ միջազգային պայմանագրերը չեն կարող ամենայն մանրամասնությամբ նախատեսել և սահմանել օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերին ներկայացվող անհրաժեշտ պահանջներն ու պայմանները և ունի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն: Օրենքի նախագծի Հոդված 9, մաս 5, 1-ին նախադասությունը կվերախմբագրվի. «Բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է»:
16 vano Yeghiazaryan 11.12.2019 16:13:31 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդը (առաջարկը կրկնվում է):
17 vano Yeghiazaryan 11.12.2019 16:13:31 Հոդված 17, մաս 8. Նախագծում` «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընդունելության համար ներկայացվող ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից չունեն ավարտական գնահատական, կարող են դրա փոխարեն քննություն հանձնել օտար լեզվից՝ Կառավարության կողմից սահմանված ընդունելության կարգի համաձայն»: Սա հակասում է հոդված 17-ի 7-րդ մասին, այն է` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության վկայագիրը պարտադիր է»: Ուստի առաջարկում ենք հանել 8-րդ մասը, քանի որ իրավական ակտի մասերը չպետք է հակասեն իրար` համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի: Ընդունելի է մասնակի: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար «Հայոց լեզու» առարկայի փոխարեն օտար լեզվից քննություն կարող են հանձնել միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ և «Հայոց լեզու» առարկայից չունեն ավարտական գնահատական: Նշենք նաև, որ ներկայումս ևս առկա է համանման օրենսդրական կարգավորում: «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները» բառերը կփոխարինվի «Այն անձինք» բառերով:
18 vano Yeghiazaryan 11.12.2019 16:13:50 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
19 vano Yeghiazaryan 11.12.2019 16:13:50 Հոդված 25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան բարձրագույն գիտական կոչումներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է, որի հիմնական գործառույթը գիտության զարգացման և գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին խորհրդատվության տրամադրումն է: 2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպական-իրավական ձևի և գործունեության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը: Սույն շարադրանքն առաջարկում եմ հանել, քանի որ ակադեմիայի մասին օրենք կա, և կարիք չկա ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` այն փոխարինելով ակադեմիայի մասին այս ճապաղ շարադրանքով: Ընդունվել է ի գիտություն: Բերված փաստարկները հիմնավոր չեն: Ներկայացված մտահոգությունները լրացուցիչ կքննարկվեն բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման տրամաբանության ընդհանուր համատեքստում:
20 vano Yeghiazaryan 11.12.2019 16:14:19 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
21 vano Yeghiazaryan 11.12.2019 16:14:19 Հոդված 26. Բուհի կառավարման խորհրդի ձևավորումը Նախագծում` «2. Կառավարման խորհուրդը բաղկացած է 12 անդամից: 3. Կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) 1-ը՝ ուսանողության ներկայացուցիչներից, որին առաջադրում է բուհի ուսանողական խորհուրդը, 2) 4-ը՝ բուհի հիմնական ակադեմիական կազմից, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, 3) 1-ը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպություններից, որոնց ներկայացուցչին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից և ոլորտային ուղղվածությունից, 4) 6-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից»։ Ինչպես տեսնում ենք, առաջարկված նախագծում ուսանողությանը տրվում է 1 տեղ, իսկ կառավարությանը` 6 տեղ: Սա բուհի շահառուների նկատմամբ անհավասար ու անարդարացի վերաբերմունք է: Այդ դեպքում պետությունը պետք է պարտավորվի նույն համամասնությամբ վճարել բուհին, իրականում բուհին փող տալիս է հիմնականում ուսանողը, հետևաբար պետք է բուհը կառավարի նախ և առաջ ուսանողը, ոչ թե չնչին գումար վճարող պետությունը` ի դեմս օրվա կառավարության, ինչն առաջարկված է նախագծում: Նախագծի այս ձևաչափը չի բխում բուհական ինքնավարությունից, ինչը ըստ օրինագծի 4-րդ հոդվածի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է («բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը» (հոդված 4, մաս 1, կետ 2), նաև «բուհերի և գիտական կազմակերպությունների հետ պետական մարմինների և մասնավոր գործընկերների համագործակցության ամրապնդումը՝ բուհի և գիտական կազմակերպության ինքնավարության սկզբունքի պահպանմամբ» (հոդված 4, մաս 1, կետ 10): Նախագծի այս ձևաչափը նախարարությունից կախվածության մշակման փորձ է: Ավելին` հոդված 27-ի 4-րդ մասով նախագծում առաջարկվում է. «Կառավարման խորհրդի նախագահ կարող է լինել միայն բուհի հետ համագործակցող կազմակերպությունից կամ լիազոր մարմնի կողմից նշանակված անդամը», որով ամեն ինչ ասված է, մինչդեռ գործող օրենքում իրավացիորեն սահմանափակվում էր միայն ուսանողի` կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու իրավունքը, իսկ խորհրդի մյուս բոլոր անդամները` այդ թվում նաև բուհերից ներկայացված անդամները կարող էին ընտրվել խորհրդի նախագահ։ Առաջարկում եմ` բուհերի ինքնավարությունը պահպանելու նպատակով կառավարման խորհուրդներում շահառու ճանաչել 33.3 տոկոս ՀՀ կառավարությանը` լիազոր մարմնի հետ միասին, 33.3 տոկոս բուհի աշխատակիցներին և 33.3 տոկոս ուսանողությանը: Միաժամանակ բուհական ինքնավարության սկզբունքից ելնելով` կառավարման խորհդի անդամների քանակն առաջարկում եմ սահմանել բուհերի կանոնադրությամբ` հաշվի առնելով տվյալ բուհի առանձնահատկությունը: Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) և Կրթական քաղաքացիական նախաձեռնություն (5-րդ առաջարկ) օգտատերերի նույնաբովանդակ առաջարկներին տրված պատասխանները:
22 vano Yeghiazaryan 11.12.2019 16:14:40 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
23 vano Yeghiazaryan 11.12.2019 16:14:40 Հոդված 27. Մաս 7, կետ 6-րդ «7. Կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝ «հանդիսանում է տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ». ամոթ է նման լեզվական մակարդակով բարձրագույն կրթության օրենքի նախագիծ գրելը. առաջարկում եմ շարադրել գրական հայերեն, այն է` «տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է»: Ընդունելի է: Օրենքի նախագծի Հոդված 27, մաս 7, 6-րդ կետը կվերախմբագրվի:
24 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:14 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
25 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:14 Հոդված 31. Բուհի ռեկտորը «2. Բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և՝ 1) բուհում դասավանդման և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ, 2) գիտական և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ, 3) բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ»: Բուհը գիտակրթական հաստատություն է, և պետք է ղեկավարի կայացած գիտնականը, ոչ թե պատեհապաշտությամբ գիտական աստիճան ստացած և, ինչպես սիրում են այժմ կրկնել, «ՀԻՆ» Հայաստանում վարչական պաշտոն զբաղեցրած անարժան մեկը: Առաջարկում եմ պահպանել բուհական ինքնավարության սկզբունքը, և այս շարադրանքը փոխարինել հետևյալ արտահայտությամբ. «Բուհի ռեկտոր կարող է ընտրվել բուհի կանոնադրությամբ սահմանված պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Միաժամանակ հաշվի առնելով այսօր բուհերում ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ օրենքով սահմանել ռեկտորի թափուր պաշտոնի` պաշտոնակատարով փոխարինման առավելագույն ժամկետ` 3 ամիս: Նույն հոդվածի 8-րդ մասի 15 կետով ռեկտորը. «15) ակադեմիական խորհրդին է ներկայացնում բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը», մինչդեռ ռեկտորը հաշվետու է իրեն ընտրող կառավարման խորհրդին, ինչը չի սահմանված օրենքի նախագծում, ուստի առաջարկում եմ «ակադեմիական» բառը փոխարինել «կառավարման» բառով. «15) կառավարման խորհրդին է ներկայացնում բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը»: Կառավարման խորհրդի նիստը դռնբաց է և կարող են մասնակցել նաև ակադեմիական խորհրդի անդամներն ու բուհի բոլոր շահառուները: Ընդունելի չէ: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների տնօրենների պաշտոններ զբաղեցնող անձանց համար օրենքով սահմանվում են ընդհանուր միասնական պահանջներ ու չափանիշներ, ժամկետներ: Ակադեմիական խորհուրդը ևս համարվում է բուհի կառավարման մարմին և ռեկտորը բուհի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնում է նաև ակադեմիական խորհրդին, իսկ կառավարման խորհրդին՝ քննարկելու և սահմանված կարգով որոշում ընդունելու համար (տե՛ս Հոդված 29, մաս 1, կետ 5 և 6):