Add to favourites
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
394 - Agree
-
319 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ 17.12.2019 17:35:22 | Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակը՝ որպես ՀՀ-ում մեծահասակների շարունակական կրթության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություն, ունի դիտարկում օրենքի նախագծում շարունակական (ցկյանս) կրթության մեխանիզմների ներկայացման կապակցությամբ։ Օրենքի նախագծում «բարձրագույն կրթության շարունակականությունը» դիտարկվում է որպես Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության սկզբունք (հոդված 4, 1-ին կետի 9-րդ ենթակետ), միևնույն ժամանակ նախագծի հոդված 5-ի (Բուհի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բուհի հիմնական գործառույթներ շարքում առանձնացվում է նաև կրթական գործընթացի շարունակականության ապահովումը։ Սակայն հստակորեն ներկայացված չեն, թե ինչ մեխանիզմներով բուհերը կարող են իրագործել այդ գործառույթները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք. 1. Օրենքի նախագծով սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների հենքի վրա շարունակական կրթության կենտրոններ ստեղծելուն նպաստող մեխանիզմներ, որոնց միջոցով բուհերը կարող են իրենց կողմից մշակված ռեսուրսները (այդ թվում՝ գիտելիքը) հանրամատչելի դարձնել հասարակության ավելի լայն շերտերի համար՝ այդ կերպ ստանձնելով նաև սոցիալական պատասխանատվություն հասարակության հանդեպ։ Միևնույն ժամանակ, նախատեսել նշված մեխանիզմների կիրառման պահանջներ։ Որպես օրինակ կարող է դիտարկվել Հայաստանում Ամերիկյան համալսարանի հենքի վրա ստեղծված շարունակական կրթության կենտրոնը։ 2. Օրենքի նախագծում ընդգծել/սահմանել «շարունակական կրթություն», «ցկյանս կրթություն» հասկացությունները` այդ կերպ ստեղծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից հասարակության լայն շերտերի հետ հանրամատչելի աշխատանքներ իրականացնելու նախապայմաններ։ | Առաջարկը կրկնվում է։ | |
2 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 1. Նախագծի 3-րդ հոդվածի 32-րդ կետում սահմանվում է «ակադեմիական ազատություն» եզրը, որը թերի է մի քանի առումներով: Նախ, այս սահմանման մեջ ներառված չէ ուսանողների՝ ակադեմիական ազատության իրավունքը: Բացի այդ, սահմանման մեջ ակադեմիական ազատությունը չի դասվում որպես իրավունք, ինչը հակասում է մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված նույն եզրի սահմանմանը: Ուստի, առաջարկում ենք «ակադեմիական ազատություն» եզրի սահմանումը վերախմբագրել հետևյալ շարադրությամբ` հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Բարձրագույն կրթության պրոֆեսորադասախոսական կազմի կարգավիճակի մասին առաջարկությունների փաստաթուղթը (http://bit.do/fmbqW). «Ակադեմիական ազատություն՝ ակադեմիական կազմի, գիտական աշխատողների և ուսանողների հիմնարար իրավունքն է՝ կրթելու և ուսուցանելու, գիտահետազոտական գործունեություն իրականացնելու, հետազոտական աշխատանքները հրապարակելու առանց ինստիտուցիոնալ որևէ սահմանափակման, գրաքննման, հետապնդման կամ այլ պատժամիջոցների կիրառման»: | Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի հիշյալ եզրույթի վերաբերյալ ներկայացված այլ առաջարկների ընդհանուր համատեքստում: Միաժամանակ նշենք, որ օրենքի նախագծի մի շարք այլ հոդվածներում փաստացի խոսվում է նաև ուսանողների ակադեմիական ազատության մասին: | |
3 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 2. Ողջունելի են 4-րդ հոդվածում ամրագրված բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, մասնավորապես, 4.1. ենթակետով ամրագրված բարձրագույն կրթության իրավահավասարության ապահովման և խտրականության բացառման սկզբունքը և 4.3. ենթակետով ամրագրված բարձրագույն կրթության մատչելիության սկզբունքը: Սակայն, Նախագծում առաջարկված չեն այս սկզբունքների ապահովման համար լիարժեք գործողություններ: Առաջարկում ենք լրամշակել նախագծի համապատասխան հոդվածները: Մասնավորապես, 4-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության ուղղություններին համապատասխան ավելացնել հետևյալ երկու ենթակետերը. 2.22. Պետությունը սահմանում և մշակում է սակավ ներկայացված խմբերի՝ բարձրագույն կրթության մեջ ներգրավված լինելու հենանիշեր: 2.23. Պետությունն աջակցում է պետական/հանրային բուհերին՝ ձևավորելու իրենց ինստիտուցիոնալ ռազմավարությամբ նախատեսվող այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն բարձրագույն կրթություն ներգրավելու սակավ ներկայացված, խոցելի և սոցիալապես անապահով խմբերին՝ պետության կողմից սահմանված հենանիշերին համապատասխան: | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը սույն օրենքի կարգավորման առարկա չէ: | |
4 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 3. 26-րդ հոդվածում ամրագրվում է բուհի կառավարման խորհրդի ձևավորման կարգը: Առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները. Ա. 26-րդ հոդվածի 2-րդ կետում կառավարման խորհրդի անդամների քանակը սահմանել 12-ից մինչև 16՝ Նախագծով առաջարկվող 12-ի փոխարեն (հաշվի առնելով ՀՀ-ում գործող պետական բուհերի առանձնահատկությունները և չափերը): Բ. 4.1. ենթակետում ավելացնել ուսանողության ներկայացուցիչների թիվը՝ այն հասցնելով կառավարման խորհրդի ընդհանուր անդամների թվի առնվազն 20 տոկոսին: գ/ 4.4. ենթակետում լիազոր մարմնի կողմից առաջարկվող ներկայացուցիչների թիվը նվազեցնել մինչև 4-ը: Այդ կերպ կառավարման խորհրդի ներքին և արտաքին անդամների ներգրավման մեխանիզմներում կապահովվի բուհի ինքնավարությունը և լիազոր մարմնի կողմից առաջարկվող անդամների օպտիմալ ներգրավվածությունը: | Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: | |
5 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 4. 26-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրված՝ լիազոր մարմնի կողմից կառավարման խորհրդի կազմի հաստատումը ստեղծում է շահերի բախում, քանի որ նույն հոդվածի 4.4 ենթակետով կառավարման խորհրդի անդամների 50 տոկոսն առաջարկվում է լիազոր մարմնի կողմից: Առաջարկում ենք նվազեցնել լիազոր մարմնի կողմից առաջարկվող անդամների թիվը (տես՝ վերևում արված առաջարկությունը): Առաջարկում ենք վերանայել կառավարման խորհրդի կազմի հաստատման իրավասությունը լիազոր մարմնին վերապահելու դրույթը: | Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: | |
6 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 5. Առաջարկում ենք վերանայել և վերափոխել ներկա Նախագծում կառավարման խորհրդի ձևավորման և ընտրության մեխանիզմները: Առաջարկում ենք նախագծում ավելացնել կառավարման խորհրդի ձևավորման նոր մեխանիզմ, որով կսահմանվեն կառավարման խորհուրդներում ներքին և արտաքին անդամների ընտրության չափանիշներ՝ հիմնված նրանց փորձառության, բարձրագույն կրթության ոլորտի իմացության, սոցիալական հեղինակության, ինչպես նաև հաստատության առանձնահատկությունների վրա: Որպես փորձնական տարբերակ՝ առաջարկում ենք բաց մրցութային հիմունքներով կառավարման խորհրդի արտաքին անդամների ընտրության ձևաչափը: | Ընդունվել է ի գիտություն: Կառավարման խորհրդի անդամների ընտրության չափանիշների սահմանման հարցը ևս մեկ անգամ կքննարկվի հիշյալ դրույթի վերաբերյալ ներկայացված առաջարկների ընդհանուր համատեքստում: | |
7 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 6. 32-րդ հոդվածում ամրագրվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի ֆինանսավորման նոր ձևաչափ: Մասնավորապես, 2.1 ենթակետով նախատեսվում է պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրման նոր կարգ: Հաշվի առնելով նոր կարգով նախատեսվող փոփոխությունները և «money follows student» մեխանիզմի ներդրումը՝ առաջարկում ենք Նախագծի հիմնավորման մեջ առանձին կետով անդրադառնալ այս մեխանիզմի ներդրման ռիսկերին: Բացի այդ, Նախագծում ընդհանրապես նշված չէ, թե ի՞նչ կառույց է իրականացնելու պետական կրթաթոշակների տրամադրումն ուսանողներին, արդյո՞ք ստեղծվելու է նոր կառույց՝ այս գործառույթն իրականացնելու համար: Առաջարկում ենք վերախմբագրել 32-րդ հոդվածի 2-րդ կետը՝ ավելացնելով վերոնշյալ հարցերի պատասխաները: | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկն օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս է։ | |
8 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 7. 16-րդ հոդվածում ամրագրվում են բուհի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ընթացակարգերը: Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները ենթադրում են ֆինանսական մեծ ռեսուրս բուհերի համար: Արդյո՞ք հաշվարկված է, թե ինչ հավելյալ ֆինանսական հետևանք է ունենալու կրթական ծրագրերի հավատարմագրումը բուհերի համար: Արդյո՞ք կրթական ծրագրերի հավատարմագրման հետ կապված ֆինանսական բեռը չի հանգեցնի բուհերում ուսման վարձերի բարձրացմանը: Առաջարկում ենք Նախագծի հիմնավորման մեջ առանձին կետով անդրադառնալ այս հարցերին նույնպես: | Տե՛ս Հանրային քաղաքականության ինստիտուտի (առաջարկ 8) պատասխանը։ | |
9 | Հանրային քաղաքականության ինստիտուտ 18.12.2019 10:58:21 | 8. 16-րդ հոդվածում նախատեսված է, որ ծրագրային հավատարմագրումը դառնում է բուհերի համար պարտադիր: 16-րդ հոդվածի առաջին կետով նշվում է, որ բուհի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումն իրականացվում է որակի գնահատման կամ հավաստման ազգային կամ միջազգային կառույցների կողմից: Պարտադիր ծրագրային հավատարմագրման ներմուծման համար Նախագծի հիմնավորման մեջ արված չէ ՀՀ Որակի ապահովման ազգային կետրրոնի փորձագիտական ռեսուրսի գնահատում: Առաջարկում ենք առանձին կետով անդրադառնալ նաև այս հարցին: | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկն օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս է։ Միաժամանակ նշենք, որ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների համար նախատեսված են համապատասխան ժամկետներ: | |
10 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 1. Օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) ակադեմիական բարեավարքության սահմանումը լիարժեք և համապարփակ չէ: Այն պետք է հավասարապես վերաբերվի և ներառի կրթության ոլորտի ներքին և արտաքին շահակիցներին ու շահառուներին: Առաջարկվում է Նախագծում ակադեմիական բարեվարքության ներկայացված սահմանումն ընդլայնել և ձևակերպել հետևյալ կերպ. «Ակադեմիական բարեվարքությունն նորմերի, սկզբունքների և չափանիշների ամբողջություն է, որը կոչված է բարձրագույն կրթական համակարգի շահառուներին և շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառավարման լիազոր մարմնին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, գիտաշխատողներին, բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական աշխատակազմին և կառավարման մարմիններին, բուհերի հետ համագործակցող կազմակերպություններին և գործատուներին կրթական միջավայրում ապահովելու յուրաքանչյուրի գործունեության արդյունավետ իրականացումն առանց շահերի բախման և կոռուպցիայի մեջ ներգրավվման»: | Ընդունելի չէ: Օրենքի նախագծով տրված սահմանումն հստակ և առավել ներառական է: Ներկայացված առաջարկը հիմնավորված և հստակ չէ: | |
11 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 2. Ըստ Նախագծի՝ բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 12 հոգուց: Միջազգային միտումի համաձայն՝ նկատվում է բուհերի կառավարման խորհուրդների կազմերի թվաքանակը նվազեցում: Այս միտումը սկսվել է դեռևս նախորդ տասնամյակում, որը պայմանավորված է կառավարման միասնական մոդելից անցում դեպի կառավարման կորպորատիվ մոդելի: Նոր օրենքի նախագծի համաձայն՝ հանրային բուհերի խորհրդի կազմի թիվը ևս կտրուկ նվազում է՝ 20-32-ից իջեցվելով 12-ի, սակայն հասկանալի չէ և ոչ էլ փաստարկված կամ հիմնավորված, թե ինչու հենց 12 անդամ: Ավելին, հոգաբարձուների/ կառավարման խորհուրդների անդամների թիվը չի կարող լինել զույգ թիվ: Առաջարկվում է բացատրել կազմի թվի սահմանումը և զույգ թվից դարձնել այն կենտ: | Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: Միաժամանակ, կառավարման խորհուրդների անդամների զույգ թիվ չլինելու առաջարկը հիմնավորված չէ: | |
12 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 3. Ըստ նախագծի՝ պետական բուհի 12 հոգանոց կառավարման խորհրդում ներկայացված է լինելու միայն մեկ ուսանող, այսինքն, 10 տոկոսից էլ քիչ: Մինդեռ ուսանողը բարձրագույն կրթության հիմնական դերակատարներից է և պետք է կառավարման խորհրդում ներկայացված լինի մյուս կողմերի հետ հավասար: Մինչդեռ մյուս կողմերը զգալիորեն ավելի շատ են ներկայացված: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Լիազոր մարմնի կողմից խորհրդի կազմի 50 տոկոսն առաջադրելուն: Անգամ այն պարագայում, որ այդ անդամներն առաջադրվելուն են հասարակական ոլորտներից, Լիազոր մարմնի կողմից նման միջամտությունը հիմնավորված չէ և հակասում է ՀՀ Սահամադրությամբ ամրագրված բուհի ինքնակառավարմանը (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 38): Ավելին, այս թեկնածուների, ինչպես նաև բուհի ակադեմիական խորհրդի կողմից բուհի հետ համագործակցող կազմակերպությունից առաջադրվող 1 թեկնածուի ոլորտային ինքնությունը հստակ չէ և ընտրելու և առաջադրելու չափանիշներ սահմանված չեն: Առաջարկվում է բարձրացնել ուսանողների ներակայացվածությունը և սահմանել հասարակական ոլորտից և բուհի հետ համագործակցող կազմակերպությունից թեկնածու ընտրելու կարգն ու չափանիշները: Առաջարկվում է նաև կառավարման խորհրդի կազմում կրճատել լիազոր մարմնի կողմից առաջադրվող ներկայացուցիչների թիվը և վերջիններիս շնորհել պատվավոր խորհրդի անդամի և խորհրդակցական ձայնի իրավունք: | Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: | |
13 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 4. Նախագիծը սահմանում է կառավարման մարմնի երեք դերակատարներ՝ հոգաբարձուների խորհուրդ, ռեկտոր և ակադեմիական խորհուրդ: Այս երեք կառավարման մարմինները չեն կարող լինել միմյանց նկատմամբ գերադաս և ստորադաս, այսինքն, ռեկտորը չի կարող լինել ակադեմիական խորհրդի նախագահ, այս պարագայում ակնհայտ է շահերի բախումը: Մինչեռ Նախագծի հոդված 30-ը սահմանում է, որ ռեկտորը ակադեմիական խորհրդի նախագահն է: Ավելին, այս Նախագծի նախկին տարբերակը, որն ուղարկվել էր բուհերին, ուներ հստակ դրույթ, ըստ որի, ոչ ռեկտորը, ոչ էլ բուհում վարչական պաշտոն զբաղեցնող անձ չէր կարող լինել ալադեմիական խորհրդի նախագահ: Առաջարկվում է այս Նախագծում հետ բերել այդ դրույթը և ամրագրել՝ բուհի ռեկտորը և բուհում վարչական պաշտոն զբաղեցնող (կամ ռեկտորի կողմից ակադեմիական խորհրդում նշանակված) անձը չի կարող ընտրվել ակադեմիական խորհրդի նախագահ: | Ընդունելի չէ: Բուհերին հղված նախորդ փաստաթուղթը որպես այդպիսին հանդիսացել է նախագծի աշխատանքային տարբերակ, իսկ որպես օրենքի նախագիծ (այդ թվում՝ նշված կարգավորման մասով) լրամշակվել է բուհերի կողմից ներկայացվող առաջարկների ու դիտողությունների, ինչպես նաև բուհերի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքի հիման վրա: | |
14 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 5. Նախագիծը Հոդված 27-ով սահմանում է, որ կառավարման խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը: Նման մոտեցումը հիմնավորված չէ և հակասում է մասնակցայնության սկզբունքներին: Առաջարկվում է Նախագծից հանել այս սահմանափակումը: | Ընդունելի չէ։ Ուսանողության ներկայացուցիչը չի կարող ընտրվել կառավարման խորհրդի նախագահ, շատ երկրներում գործում է նաև կանոն, ըստ որի ուսանող ներկայացուցչի իրավասությունները սահմանափակվում են նաև կադրային հարցերով որոշումներ կայացնելիս։ Տրամաբանական չէ նաև ակադեմիական կազմի ներկայացուցիչների ընտրության հնարավորությունը խորհրդի նախագահի պաշտոնում, քանի որ այստեղ նույնպես (տե՛ս Կրթական քաղաքացիական նախաձեռնության 4-րդ առաջարկը) առկա է շահերի բախման բաղադրիչ։ | |
15 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 6. Նախագծում հոգաբարձուների խորհուրդը լիազորությունները որակապես սահմանափակվում են, այսպես օրինակ, կառավարման խորհուրդը պետք է քննարկի և հաստատի ռեկտորի կողմից ներկացրած զարգացման ռազմավարական ծրագիրը, բուհի գործունեության տարեկան ծրագիրը, բուհի տարեկան բյուջեն և հավանություն տա ռեկտորի առաջարկին և այլն, մինչդեռ հոգաբարձուների խորհուրդն շատ ավելի լայն լիազորություններ, այդ թվում՝ ոչ միայն լսելու ու հաստատելու, այլև քննարկելու և որոշում կայանցելու: Սա սահմանփակում է հոգավարձուների խորհրդի որակական դերն ու գործառույթները: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել հոդված 29-ը և համատասխան մասերում «քննարկել և հաստատել» բառակապակցությունը փոխարինել «քննարկել և որոշում կայացնել» բառակապակցությամբ: | Ընդունելի է մասամբ: Առաջարկությունը եզրույթային շփոթ է պարունակում (հակադրվում են «հոգաբարձուների խորհուրդ» և «կառավարման խորհուրդ» հասկացությունները, որոնք սույն օրենքի իմաստով նույնական են), ուստի և անհասկանալի է։ | Օրենքի նախագծի Հոդված 29-ի համապատասխան մասերում (կետերում), ինչպես նաև Հոդված 30-ի, կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ «քննարկել և հաստատել» բառակապակցության մասով: |
16 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 7. Օրենքի նախագիծը նշում է, որ բուհի կառավարման մարմին է կառավարման խորհուրդը՝ փակագծում սահմանվելով վերջինիս որպես այլ հնարավոր տարբերակ հոգաբարձուների խորհուրդը և ընդհանուր ժողովը: Այնուհետև օրենքի մյուս հոդվածներում օգտագործվում է կառավարման խորհուրդ եզրույթը: Հաշվի առնելով, որ ՀՀ պետական բոլոր բուհերը գրեթե առանց բացառության ունեն հիմնադրամի կազմակերպաիրավական ձև, ինչպես նաև այն, որ հոգաբարձուների խորհուրդն ունի ավելի լայն լիազորություններ, քան կառավարման խորհուրդը, առաջարկվում է օրենքի համապատասխան դրույթներում օգտագործել հոգաբարձուների խորհուրդ եզրույթը և ոչ թե կառավարման խորհուրդ եզրույթը: Կառավարման խորհրդի մյուս տարբերակին՝ ընդհանուր ժողովին, որևէ այլ տեղ որևէ հիշատակում կամ հղում չկա: Անհրաժեշտ է այս եզրույթը սահմանել Նախագծի հոդված 3-ում՝ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ: | Ընդունելի է մասնակի: Միաժամանակ նշենք, որ ոչ բոլոր բուհերը հիմնադրամի իրավական կարգավիճակ ունեն։ | Ներկայացվող այլ առաջարկությունների արդյունքում ևս՝ նախագծի Հոդված 23, մաս 1, 1-ին կետում «ընդհանուր ժողով» բառերը կհանվեն: |
17 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 8. Նախագծում ակադեմիական ազատությունը սահմանվում է որպես ակադեմիական կազմի և գիտական աշխատողների իրավունք, մինչեռ այն հավասարապես պետք է վերաբերվի նաև ուսանողներին: Ի դեպ, Նախագծի մի շարք այլ հոդվածներում փաստացի խոսվում է ուսանողների ակադեմիական ազատությունների մասին (տե՛ս Հոդված 35): Հաշվի առնելով վերոնշյալները՝ առաջարկվում է հոդված 3-ը լրամշակել և ակադեմիական ազատության սահման մեջ ներառել նաև ուսանողներին: | Տե՛ս Հանրային քաղաքականության ինստիտուտի (առաջարկ 1) պատասխանը։ Բացի այդ, ինչպես նշվում է առաջարկության մեջ, նախագծի մի շարք այլ հոդվածներում փաստացի խոսվում է ուսանողների ակադեմիական ազատությունների մասին: | |
18 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 9. Նախագծում սահմանվում է, որ բուհը մշակում և հրապարակում է ռազմավարական ծրագիր և ակադեմիական բարեվարքության կանոնակարգ (Հոված 6.4), սակայն Նախագծի որևէ այլ մասում ամրագրված չէ ակադեմիական բարեվարքության ապահովման համար արդյունավետ, չափելի, հստակ և հաշվետու մեխանիզմներ: Առաջարկվում է Նախագիծը լրամշակել և համալրել բարեվարքությունն ապահովող համապատասխան դրույթներով: | Ընդունվել է ի գիտություն: Բարձրացված հարցը կարգավորվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով: | |
19 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 10. Նախագիծը սահմանում է որակի ապահովման համար անհրաժեշտ երեք գործընթացներ՝ մշտադիտարկում, գնահատում և բարելավում: Բուհերում տարիներ շարունակ այս գործընթացներն իրականացվել են կամայական և ոչ համակարգային-համապարփակ սկզբունքով, որն ավելի շատ մեծացրել է որակի ապահովման իմիտացիայի ռիսկը, քան իրականում ապահովել որակը: Առաջարկվում է օրենքի նախագծում հստակ նշել վերոնշյալ գործընթացների իրականացման ապահովման համար չափանիշներ և չափորոշիչներ: | Ընդունվել է ի գիտություն: Օրենքի կարգավորման առարկա չէ և կարգավորվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով: | |
20 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 11. Նախագծի Հոդված 36-ը սահմանում է, որ ամբիոնի ղեկավարումն իրականացվում է ամբիոնի վարիչի կողմից, որը պետք է ունենա ամբիոնի ուղղվածության համապատասխան գիտական աստիճան: Սակայն «ամբիոնի ուղղվածության համապատասխան գիտական աստիճան» դրույթը կարող է սահմանափակել ամբիոնի հետագա զարգացումը և չի բխում հենց վերջինիս շահերից: Առաջարկվում է ամբիոնի ուղղվածություն բառակապակցությունը փոխարինել «մասնագիտական ուղղվածություն» բառակապակցությամբ: | Ընդունելի չէ: Բերված փաստարկը հիմնավորված չէ: Այն կարծիքը, որ դրույթը կարող է սահմանափակել ամբիոնի զարգացումը, ապա մեր կարծիքով այն ուղղված է ամբիոնի հետագա զարգացմանը և ավելի է ընդլայնում համապատասխան գիտական աստիճան ունեցող անձանց մասնակցությունը: | |
21 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 12. Հոդված 37-ում նշվում է՝ «պետությունը՝ հանրային բուհում և գիտական կազմակերպությունում գիտահետազոտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց…..», այս ձևակերպումից անհասկանալի է 30 տարին վերաբերում է միայն ստաժին, թե նաև գիտական աստիճան ունենալուն. անհրաժեշտ է ձևակերպումը հստակեցնել հետագա թյուրիմացությունից և տարընթերցումից խուսափելու համար: | Ձևակերպման մասով ներկայացված առաջարկը հստակ չէ: Տե՛ս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ի համապատասխան դրույթները: | |
22 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 13. Հոդված 35-ում նշվում է, որ ուսանողն իրավունք ունի ուսումնառության առանձին փուլեր իրականացնելու այլ բուհերում, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բուհերում: Սակայն օրենքը դրա համար չի սահմանում որևէ ֆինանսական կարգավորում և մեխանիզմ: Առանց այդ կարգավորման ուսանողը չի կարողանալու կիրառել իր այս իրավունքը: Առաջարկվում է Նախագծում ամրագրել այս իրավունքը կարգավորող ֆինանսական ձևերը, միջոցները և մեխանիզմները: | Չի ընդունվել: Օրենքը չի կարող ամենայն մանրամասնությամբ նախատեսել և սահմանել ուսումնառության առանձին փուլերի կազմակերպման համար ներկայացվող անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, պահանջներն ու պայմանները: Կարգավորվում է օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով և դրանց դրույթների հիման վրա ստորագրված համապատասխան պայմանագրերով: | |
23 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 14. Հոդված 35.3.6 սահմանում է, որ ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում: Առաջարկվում է ավելացնել, որ ուսանողը չի կարող հեռացվել նաև հիվանդության պատճառով կամ առողջական պատճառով պաշտոնապես բուժման և վերականգման մեջ գտնվելու ընթացքում: | Ընդունելի չէ: Մյուս դեպքերում անհրաժեշտ է առավել հիմնավորված և համապատասխան մասնագիտական եզրակացություն, նկատի ունենալով և՛ ախտորոշված հիվանդությունը, և՛ դրանով պայմանավորված բուժման կամ վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: | |
24 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 18.12.2019 17:33:04 | 15. Նախագծում որպես բարձրագույն կրթության պետական քաղաքականության սկզբունք հռչակվում է կրթության մատչելիությունը և հավասար պայմանները, սակայն այդ դրույթները Նախագծի որևէ այլ մասում այդպես էլ չեն ամրագրվում և վերջիններիս ապահովման և իրականացման համար որևէ մեխանիզմ չի առաջարկվում: Առաջարկվում է վերանայել Նախագիծը և սահմանել մատչելիության և հավասարության պայմաններն ապահովող դրույթներ: | Չի ընդունվել։ Օրենքի նախագծում կան անհրաժեշտ դրույթներ այն ապահովելու համար: Առավել ևս, առաջարկությունը հստակ ձևակերպում չի պարունակում և ունի դեկլարատիվ բնույթ: | |
25 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 18.12.2019 23:57:27 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը պաշտպանում է տարբեր կարիքներ ունեցող խուլ և թույլ լսող անձանց իրավունքերը կրթության և զբաղվածության ոլորտներում ինչպես նաև կարևորում է տեղեկատվության հասանելիությունն ու հաղորդակցության մատչելիությունը։ Գլուխ 2 հոդված 9-ի 5-րդ կետում ավելացնել․ «ժեստերի լեզվին տիրապետող խուլ անձանց համար կարևոր է ապահովել հայերեն ժեստերի լեզվով որակյալ թարգմանություն» կամ «խուլ անձանց համար ապահովել հայերեն ժեստերի լեզվով որակյալ թարգմանություն» «օտար լեզվի դեպքում՝ միջազգային ժեստերով» Հիշեցնում ենք,որ «Լեզվի մասին» օրենքի հոդված 2-ում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:» Այդ նպատակով պահանջվում է կազմակերպել Մանկավարժական համալսարանում հայերեն ժեստերի լեզվի ուսումնական ծրագիր և/ այլ համալսարաններում, որտեղ թարգմանություն մասնագիտությունն է ուսումնասիրվում՝ կազմակերպել և իրականացնել Հայերեն ժեստերի լեզվի թարգմանության վերապատրաստում և որակավորման ծրագիր։ | Չի ընդունվել: Սույն օրենքի կարգավորման դրույթ չէ, այլ կարող է նախատեսվել ենթաօրենսդրական համապատասխան ակտերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ բուհերում համապատասխան կրթական ծրագրերի (դասընթացների) ներդրմամբ: |