Հիշել նախագիծը
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
394 - Կողմ
-
319 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 18.12.2019 23:57:27 | Հոդված 13-ի 4-րդ կետի 4 պարբերությունում ընդգրկել նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ուսումնական նյութեր՝ վիդեոդասեր ենթագրերով, որակյալ և ընթեռնելի դասախոսության նյութեր՝ հայերեն պատկերազարդ դասագրքեր, ինտերակտիվ վիդեո-դասընթացներ և էլեկտրոնային դասագրքեր։ | Ընդունվել է ի գիտություն: Սույն օրենքի կարգավորման առարկա չէ և կարգավորվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով: Միաժամանակ, օրենքի նախագծի Հոդված 13-ը 4-րդ մաս (կետ) կամ 4-րդ պարբերություն չունի: | |
2 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 18.12.2019 23:57:27 | Հոդված 3-ում ավելացնել այն կետը, ըստ որի ներկայացված են խելամիտ հարմարեցումները՝ ապահովելով լրացուցիչ կարիքները․ իրավական ակտի դեպքում՝ խելամիտ հարմարեցումների ցուցակում ընդգրկել լսողական սարքի կամ կոխլեար իմպլանտ կրող անձանց համար օժանդակ կամ աջակցող տեխնոլոգիական լուծումներ՝ ուսումնական լսարանում, սենյակում, դահլիճում, ինչպես օրինակ՝ տարբեր տեսակի հեռավոր ձայնային ընդունիչներ։ | Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: |