ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրությամբ․
դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝
1) անմիջապեսկանգնեցնելտրանսպորտայինմիջոցը, ճանապարհայիներթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).
2) Եթե ճանապարհատրանսպորտայինպատահարիարդյունքումկա մարդկայինզոհկամվիրավոր `
ա․ անհապաղձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելուհամար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտայինմիջոցիգրանցմանհամարանիշը (ներկայացնելովանձըհաստատողփաստաթուղթկամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտայինմիջոցիգրանցմանվկայագիր), որիցհետովերադառնալ պատահարի վայր.
բ․եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում ազատել երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքըմիմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերըու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցմանկազմակերպման ուղղությամբ.
գ․ գրանցել ականատեսների անուններն ու հասցեները և սպասել ոստիկանության ծառայողների ժամանմանը»։
3) Եթե ճանապարհատրանսպորտայինպատահարիհետևանքովվնասվելէմիայնգույքը, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքումազատել երթևեկելի հատվածը, նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքըմիմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներինկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխան անհնարինության դեպքերի.
Հոդված 2․ Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 2․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․
2․1Սույն հոդվածի 2-րդ մասի դ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում վարորդը պարտավոր չէ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը և կարող է թողնել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, եթե ավտոտրանսպորտայինմիջոցներիօգտագործումիցբխողպատասխանատվության պարտադիրապահովագրության մասին օրենսդրության համաձայնկիրառվում է ապահովագրական պատահարների և հատուցման կարգավորման պարզեցված ընթացակարգ։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչականիրավախախտումներիվերաբերյալ 1985 թվականիդեկտեմբերի 6-իօրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1246-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 3․1.մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝
3․1. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդհոդվածի 4-րդ և 4․1-րդ մասերով սահմանված կարգով ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: