Հիշել նախագիծը

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրությամբ․

դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝

1) անմիջապեսկանգնեցնելտրանսպորտայինմիջոցը, ճանապարհայիներթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

2) Եթե ​​ճանապարհատրանսպորտայինպատահարիարդյունքումկա մարդկայինզոհկամվիրավոր `

ա․ անհապաղձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելուհամար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտայինմիջոցիգրանցմանհամարանիշը (ներկայացնելովանձըհաստատողփաստաթուղթկամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտայինմիջոցիգրանցմանվկայագիր), որիցհետովերադառնալ պատահարի վայր.

բ․եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում ազատել երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքըմիմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերըու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝  դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցմանկազմակերպման ուղղությամբ.

գ․ գրանցել ականատեսների անուններն ու հասցեները և սպասել ոստիկանության ծառայողների ժամանմանը»։

3) Եթե ​​ճանապարհատրանսպորտայինպատահարիհետևանքովվնասվելէմիայնգույքը, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքումազատել երթևեկելի հատվածը, նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքըմիմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներինկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝  դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխան անհնարինության դեպքերի.

Հոդված 2 Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 2․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

2․1Սույն հոդվածի 2-րդ մասի դ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում վարորդը պարտավոր չէ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը և կարող է թողնել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, եթե ավտոտրանսպորտայինմիջոցներիօգտագործումիցբխողպատասխանատվության պարտադիրապահովագրության մասին օրենսդրության համաձայնկիրառվում է ապահովագրական պատահարների և հատուցման կարգավորման պարզեցված ընթացակարգ։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Վարչականիրավախախտումներիվերաբերյալ 1985 թվականիդեկտեմբերի 6-իօրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1246-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 3․1.մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

3․1. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդհոդվածի 4-րդ և 4․1-րդ մասերով սահմանված կարգով ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.10.2019 - 30.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9421

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

07.11.2019

<<ԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետի 2-րդ ենթակետի՝ ա. պարբերությունում հստակեցնել ծայրահեղ դեպքերը, որպեսզի պատահարի մասնակիցը և նրան աջակցող մարդիկ, վիրավորին տեղաշարժելիս կամ տեղափոխելիս, կամա, թե ակամա չդառնան վիրավորի վնասվածքների բարդացման կամ ավելացման՝ կյանքին ու առողջությանը սպառնացող կամ մահի պատճառ. բ. պարբերությունը հանել, քանի որ փաստացի կրկնորդում է դ/ կետի 3-րդ ենթակետին, վերջինս որպես առանձին դրույթ փակում է հարցը, ուղղակի 3-րդ ենթակետում անհրաժեշտ է լրացնել <<եթե տրանսպորտային միջոցը հնարավոր է տեղափոխել>> բառերը. գ. պարբերությունում պարզ չէ, թե պատահարի կոնկրետ ո՞ր մասնակիցն է պարտավոր գրանցել ականատեսներին և ի՞նչ է լինելու, եթե ականատեսները հրաժարվեն կամ սխալ տեղեկություն տան: 3-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե պատահարի կոնկրետ որ մասնակիցը և ինչպես պետք է միջոցներ ձեռնարկի՝ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչ գործոություններ է ենթադրում շրջանցման կազմակերպումը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող 124.6-րդ հոդվածի նոր 3․1 մասում առաջանում է խնդիր, թե պատահարի մասնակից վարորդը ճանապարհի երթևեկելի մասը ազատելիս ինչպե՞ս է որոշելու կամ իմանալու և ապացուցելու իր կամ պատահարի մյուս մասնակցի գործողությունները մինչև վթարը արդյո՞ք պարունակել են հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ, արդյո՞ք վարորդն ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, հակառակ դեպքում նա չի կարող ազատել երթևեկելի մասը, որովհետև կկրի հետևանքների պատասխանատվությունը:

Ռոլանդ Դանիէլեան

05.11.2019

Սա շատ լավ նախագծ է: Պետք է վերջ տրվի հասարակություն ռեսուրսներով վճարել ապահովագրական ընկերությունների ոչ պրոֆեսիոնալ անձանց և կառուցվածքի համար:

Արթուր Բուդուրյան

01.11.2019

երևեկելի մասի՝ 20 րոպեի ընթացքում ազատման պահանջը անիմաստ ու հակասական կլինի եթե ապահովագրական գործակալությունները պատճառաբանելով Տրանսպորտային Միջոցի տեղաշարժը մերժեն վճարել ապահովագրական գումարը կամ առաջարկեն անհամեմատ ցածր գումար:

Տեսնել ավելին