Արմեն Վարդանյան
07.11.2019
<<ԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետի 2-րդ ենթակետի՝ ա. պարբերությունում հստակեցնել ծայրահեղ դեպքերը, որպեսզի պատահարի մասնակիցը և նրան աջակցող մարդիկ, վիրավորին տեղաշարժելիս կամ տեղափոխելիս, կամա, թե ակամա չդառնան վիրավորի վնասվածքների բարդացման կամ ավելացման՝ կյանքին ու առողջությանը սպառնացող կամ մահի պատճառ. բ. պարբերությունը հանել, քանի որ փաստացի կրկնորդում է դ/ կետի 3-րդ ենթակետին, վերջինս որպես առանձին դրույթ փակում է հարցը, ուղղակի 3-րդ ենթակետում անհրաժեշտ է լրացնել <<եթե տրանսպորտային միջոցը հնարավոր է տեղափոխել>> բառերը. գ. պարբերությունում պարզ չէ, թե պատահարի կոնկրետ ո՞ր մասնակիցն է պարտավոր գրանցել ականատեսներին և ի՞նչ է լինելու, եթե ականատեսները հրաժարվեն կամ սխալ տեղեկություն տան: 3-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե պատահարի կոնկրետ որ մասնակիցը և ինչպես պետք է միջոցներ ձեռնարկի՝ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչ գործոություններ է ենթադրում շրջանցման կազմակերպումը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող 124.6-րդ հոդվածի նոր 3․1 մասում առաջանում է խնդիր, թե պատահարի մասնակից վարորդը ճանապարհի երթևեկելի մասը ազատելիս ինչպե՞ս է որոշելու կամ իմանալու և ապացուցելու իր կամ պատահարի մյուս մասնակցի գործողությունները մինչև վթարը արդյո՞ք պարունակել են հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ, արդյո՞ք վարորդն ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, հակառակ դեպքում նա չի կարող ազատել երթևեկելի մասը, որովհետև կկրի հետևանքների պատասխանատվությունը: