Add to favourites

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ըն­դունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խցանումների վերացմամբ, որին կնպաստի ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը:

Հասարակականից մասնավոր տրանսպորտի անցումը հանգեցրել է խցանումների աճի։ Հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է՝ երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի կրճատմամբ և մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի արդյունքում շատացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ արդյունքում ավելացնելով նաև ճանապարհներին խցանումների քանակը։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշման համաձայն՝ Կառավարության հիմնական խնդիրներից են լինելու պատշաճ և որակյալ տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովումն ու շարունակական զարգացումը, որն իրականացվելու է ճանապարհային երթևեկության արդյունավետ կարգավորմամբ։

Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հիմքերը, և արդյունքում  կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։

  • Discussed

    31.10.2019 - 30.11.2019

  • Type

    Law

  • Area

    Transport, Territorial administration and development, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9428

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

07.11.2019

<<ԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետի 2-րդ ենթակետի՝ ա. պարբերությունում հստակեցնել ծայրահեղ դեպքերը, որպեսզի պատահարի մասնակիցը և նրան աջակցող մարդիկ, վիրավորին տեղաշարժելիս կամ տեղափոխելիս, կամա, թե ակամա չդառնան վիրավորի վնասվածքների բարդացման կամ ավելացման՝ կյանքին ու առողջությանը սպառնացող կամ մահի պատճառ. բ. պարբերությունը հանել, քանի որ փաստացի կրկնորդում է դ/ կետի 3-րդ ենթակետին, վերջինս որպես առանձին դրույթ փակում է հարցը, ուղղակի 3-րդ ենթակետում անհրաժեշտ է լրացնել <<եթե տրանսպորտային միջոցը հնարավոր է տեղափոխել>> բառերը. գ. պարբերությունում պարզ չէ, թե պատահարի կոնկրետ ո՞ր մասնակիցն է պարտավոր գրանցել ականատեսներին և ի՞նչ է լինելու, եթե ականատեսները հրաժարվեն կամ սխալ տեղեկություն տան: 3-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե պատահարի կոնկրետ որ մասնակիցը և ինչպես պետք է միջոցներ ձեռնարկի՝ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչ գործոություններ է ենթադրում շրջանցման կազմակերպումը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող 124.6-րդ հոդվածի նոր 3․1 մասում առաջանում է խնդիր, թե պատահարի մասնակից վարորդը ճանապարհի երթևեկելի մասը ազատելիս ինչպե՞ս է որոշելու կամ իմանալու և ապացուցելու իր կամ պատահարի մյուս մասնակցի գործողությունները մինչև վթարը արդյո՞ք պարունակել են հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ, արդյո՞ք վարորդն ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, հակառակ դեպքում նա չի կարող ազատել երթևեկելի մասը, որովհետև կկրի հետևանքների պատասխանատվությունը:

Ռոլանդ Դանիէլեան

05.11.2019

Սա շատ լավ նախագծ է: Պետք է վերջ տրվի հասարակություն ռեսուրսներով վճարել ապահովագրական ընկերությունների ոչ պրոֆեսիոնալ անձանց և կառուցվածքի համար:

Արթուր Բուդուրյան

01.11.2019

երևեկելի մասի՝ 20 րոպեի ընթացքում ազատման պահանջը անիմաստ ու հակասական կլինի եթե ապահովագրական գործակալությունները պատճառաբանելով Տրանսպորտային Միջոցի տեղաշարժը մերժեն վճարել ապահովագրական գումարը կամ առաջարկեն անհամեմատ ցածր գումար:

See more