Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները և 2015 թվականի  դեկտեմբերի 21-ին «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը` Հա­յաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներըհաստատելու մասին» N338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների և Արարատյան դաշտի ստորերկրյաջրային ռեսուրսների 2017-2021 թվականներիկառավարմանպլանները, ինչպես նաև արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»,
  • որոշման 1-ին կետը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 9.1 ենթակետերով`համապատասխանաբար հետևյալ բովանդակությաններով.

        ա) «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների 2017-2021 թվականների կառավարման պլանը՝ համաձայն N1 հավելվածի»,

        բ)«Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղվածառաջնահերթ միջոցառումները՝ համաձայն N2 հավելվածի»,

        գ) «Արփայի գետավազանում արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օր­ը:

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2017 թվականի

«» «»-ի   N    որոշման

 
 
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

  1. Արարատյան դաշտի նկարագիրը ԵՎկառավարմանպլանինպատակը

 

  1. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանի նպատակն է հա­վա­սարակշռել ջրօգտագործողների` ներառյալ համայնք­ների, արդ­յու­նա­բե­­րու­թյան, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխ­կա­­պակց­ված հա­­րա­բե­րու­թյուն­նե­րը:
  2. Արարատյան դաշտը միջլեռնային գոգավորություն է, եզրավորված հարավից՝ Փոքր ու Մեծ Արարատ լեռնագագաթներով և դեպի արևմուտք ձգվող Հայկական պար լեռնաշղթայով, հյուսիսից՝ Արագածի, Արա լեռան զանգվածներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով, արևելքից՝ Գեղամա, Երանոսի, Շեկասարի և Ուրցի լեռնաշղթաներով, արևմուտքում գոգավորությունը հարում է Կարսի սարահարթին: Արարատյան դաշտը ընդգրկում Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) Արարատի և Արմավիրի մարզերը: Համաձայն ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի N1749-Ն որոշման  ՀՀԱրարատի և Արմավիրի մարզերը բաշխված են Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքների միջև` ներառելով Ազատի,Վեդու գետավազանները` Արարատյան ջրավազանային կառավարման տարածքից, Քասախ, Հրազդան գետավազանները` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքից, Մեծամորի գետավազանը` Ախուրյանի  ջրավազանային կառավարման տարածքից:
  3. Արարատյան դաշտը հանդիսանում է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի կուտակման և բեռնաթափման վայրը: Այն տեղակայված է Արաքս գետի ավազանի միջին հոսանքում և ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` գրավելով շուրջ 1300կմ2 մակերես: Արարատի և Արագածի, Գեղամա, Ուրցի ու Հայկական պար լեռնաշղթաները իրենց նախալեռնային մասերով հանդերձ հանդիսանում են Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի սնման կամ ձևավորման և տարանցման վայրերը: 

 

  1. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական եվ ազգային ջրային պաշարները

 

  1. Ըստ տարբեր տարիների գնահատականների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի բնական վերականգնվող ռեսուրսների միջին թվաբանականը կազմում են 1822,3 մլն մ3/տարի:
  2. Արարատյան դաշտի շահագործական պաշարները վերջին անգամ հաստատվել են 1984թվականին,Պաշարների Պետական Հանձնաժողովի կողմից: Հորատանցքերի ծախսերով վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսներըհաստատվել է1630,4մլն մ3/տարի:
  3. 2016թ. դրությամբ վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսները` համաձայն «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքիկազմում են 1100,0մլնմ3/տարի: Ռազմավարական և ազգային ստորերկրյա ջրային պաշարները հաշվարկվել են C2 կարգով հաստատված պաշարների կամ ստորերկրյա ջրերի խորքային հոսքի` 683,5 մլնմ3/տարի ջրաքանակի 50%-ի չափով, յուրաքանչյուրը կազմելով 341,7 մլնմ3/տարի:
  4. Արարատյանդաշտում 2016թ. դրությամբստորերկրյաջրերիփաստացիօգտագործումը, ըստգույքագրմանևհաշվառմանտվյալների,գնահատվելէշուրջ1670,0մլն մ3/տարի:
  5. Արարատյան դաշտի ստորերկրյա վերականգնվողջրային ռեսուրսների`1100,0մլն մ3/տարիև օգտագործվող` 1670,0մլն մ3/տարի ստորերկրյա ջրային ռեսուրսների հավասարակշռությունը խախտված է, ինչը հանգեցրել է հորատանցքերի ջրատվությունների զգալիորեն նվազեցման: Ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործումը հանգեցրել է շուրջ 22 հազար հեկտար Արարատյան դաշտի դրական ճնշումով ստորերկրյա ջրերի տարածման սահմանի նվազմանը, հողի աղակալման երևույթների արագացմանը, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանում հողային ծածկույթի և շինությունների փլուզման վտանգի երևույթների առաջացմանը:
  6. Արարատյան դաշտի ստորերկրյաօգտագործելի ջրային ռե­սուրս­­­­ները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները` համաձայն Պաշարների Պետական Հանձնաժողովի հաստատած պաշարների, «Ջրիազգայինծրագրիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»N338-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N240-Ն որոշումների սահմանված են սույն հա­վել­վա­­­ծի Ν 1 աղյուսակում:

  

ԱղյուսակΝ 1

Հ/Հ

Ջրավազանային կառավարման տարածքների ջրային ռեսուրսները մլն.մ3/տարի

Ընդամենը մլն.մ3/տարի

 

 

Արարատյան

դաշտ

 

Օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսները`

A+B կարգերով  հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

1100.0

 
 

Ռազմավարական ստորերկրյա ջրային պաշարը՝

C2 կարգով հաստատված պաշարների կամստորերկրյա ջրերի խորքային հոսքի 50%

341.7

 

Ազգային ջրային պաշարը՝

C2 կարգով հաստատված պաշարների կամստորերկրյա ջրերի խորքային հոսքի 50%

 

341.7

 

 

 

  • Արարատյանդաշտի ստորերկրյա ջրայինռեսուրսներիՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄը, բարելավման սցենարը եվ ըստ ոլորտների ջրառաջարկի եվ ջրապահանջի գնահատում

 

  1. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվել է դաշտում ջրառաջարկն ու տնտեսական զարգաց­մամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ կառավարման պլանավորման հնգամյա ժամանակահատվածի համար:
  2. Ջրառաջարկի առկա իրավիճակի վերլուծություն`
  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով Արարատյան դաշտի ազգային, ռազմավարական  ջրային պաշարները և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծու­թյունները,
  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկի գնահատումը 2016-2021 թվականների համար ներկայացված է համաձայն սույն հավելվածի  N 2 աղյուսակի.

 

Աղյուսակ N 2

 

Արարատյան

դաշտ

Ստորերկրյաջրայինռեսուրսներիջրառաջարկը

մլնմ3/տարի

2016

2017

2018

2019

2020

2021

1100.0

850.0

800.0

800.0

800.0

800.0

 

  1. Սույն հավելվածի N 2 աղյուսակում, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների 1100,0 մլնմ3/տարի` 2016 թվականի ջրառաջարկը, 2017 թվականի համար սահմանվում է 850.0 մլն մ3/տարի և մինչև 2021 թվականը նվազում է , քանի որ «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքում սահմանված չափաքանակից փաստացի օգտագործվում են ավելի ստորերկրյա ջրային ռեսուրսներ, իսկ նշված չափաքանակների հաստատումը թույլ կտա վերականգնելստորերկրյա ջրային ռեսուրսները:
  2. Արարատյան դաշտում փաստացի ջրօգտագործման, ջրառաջարկի և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը և պրոֆիցիտը գնահատելու համար օգտագործվել են 2016 թվականի գույքագրմանևհաշվառմանտվյալները,
  • Արարատյան դաշտում 2016 թվականի փաստացի ջրօգտագործումը, «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքով սահմանված ջրառաջարկը (վերականգնող ստորերկրյա ջրային ռեսուրսներ) և ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը/ պրոֆիցիտը ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 3  աղյուսակի.

 

 Աղյուսակ N3

Հ/Հ

Ջրօգտագործմաննպատակը

 

2016 թվականին Արարատյան

դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացիջրօգտագործումնըստոլոտների

մլնմ3/տարի

1.

Խմելու-կենցաղային

193.0

2.

Ոռոգում

581.0

3.

Ձկնաբուծություն

809.0

4.

Արդյունաբերություն

25.0

5.

Ընդամենըջրապահանջարկը

1608.0

6.

Ջրառաջարկը

1100.0

7.

Դեֆիցիտը/պրոֆիցիտը

-508.0

 

  1. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները հիմնականում օգտագործվում են ձկնաբուծության, ոռոգման, խմելու-կենցաղային և արդյունաբերական նպատակներով: Ստորև բերվում են 2017 թվականի դրությամբ ջրառի չափաքանակները` ըստՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների և տրված է վերլուծությունսույն հավելվածի  N 2  աղյուսակում նշված 2017 թվականի ջրառաջարկի համեմատությամբ.
  • ձկնաբուծական նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի շուրջ 78%-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով 662.0 մլնմ3/տարի,
  • ոռոգման համար պահանջվող ընդհանուր ջրաքանակի հաշվեկշռում ստորերկրյա ջրերի մասնաբաժինը կազմում է շուրջ 1/4-ը, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում խորքային պոմպերով թույլ ճնշումային ջրատար հորիզոնից արտահանված ջրերից և կազմում է 2017 թվականի ջրառաջարկի շուրջ 26%-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով221.3 մլնմ3/տարի,
  • խմելու-կենցաղային նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի10 %-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով78,4 մլնմ3/տարի,
  • արդյունաբերական նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի 2,8 %-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով 23.4 մլնմ3/տարի,
  • Վերը նշված վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017 թվականի դրությամբ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների ջրապահանջարկը կազմում է 985,1 մլնմ3/տարի, սակայն սույն հավելվածի N 2  աղյուսակում 2017 թվականի ջրառաջարկը կազմում է 850,0 մլնմ3/տարի, ուստի առկա է -135,1 մլնմ3/տարի ջրաքանակի դեֆիցիտ, ինչը փաստում է, որ ջրառաջարկի համեմատ օգտագործվում է 16,8 %-ով ավելի ստորերկրյա ջրային ռեսուրս:
  1. Ըստ ոլորտների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարը`
  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկիևջրապահանջարկիվերլուծությունըտրվումէելակետային (բազիսային)սցենարով՝ըստջրօգտագործմանոլորտների: Սցենարըորոշվելէ 2017թվականների դրությամբջրօգտագործման թույլտվություններով ջրօգտագործման և սույն հավելվածի N2  աղյուսակումներկայացված ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկի կանխատեսումների համադրմամբ,
  • Ըստ ոլորտների ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարը բերված է համաձայն սույն հավելվածի N4 աղյուսակի.

Աղյուսակ N 4

Արարատյան

դաշտ

 

Ջրօգտագործմաննպատակը

 

Ջրօգտագործումնըստոլոտների

մլնմ3/տարի

2017

2018

2019

2020

2021

Խմելու-կենցաղային

78.4

150.1

150.1

170.1

170.3

Ոռոգում

221.3

230.3

230.3

234.4

235.2

Ձկնաբուծություն

662.0

400.0

400.0

368.0

357.0

Արդյունաբերություն

23.4

30.0

30.0

36.1

37.5

Ընդամենըջրապահանջարկը

985.1

810.4

810.4

808.6

800.0

Ջրառաջարկը

850.0

800.0

800.0

800.0

800.0

Դեֆիցիտը/պրոֆիցիտը

-135.1

-10.4

-10.4

-8.6

0.0

  1. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից`
  • խմելու-կենցաղային նպատակով ջրառի կանխատեսման համար հիմք են հանդիսանումբնակչության աճի և համայնքների կողմից խմելու-կենցաղային նպատակով օգտագործվող հորատանցքերից ջրառի օրինականացման միտումները: 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է78.4 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառը կաճի շուրջ100%-ով և կկազմի շուրջ 170.3մլն մ3/տարի:
  • ոռոգման նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 221.3մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառի ծավալը կաճի շուրջ 6%-ով հասնելով 235.2մլնմ3/տարի: Տոկոսային ցածր աճի կանխատեսումը պայմանավորված է Վեդու ջրամբարի կառուցմամբ, ջրակորուստների նվազեցմամբ և ջրախնայող համակարգերի ներդրմամբ:
  • ձկնաբուծության նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 662,0 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև մինչև 2021 թվականը ջրառը կնվազի շուրջ46%-ով և կկազմի շուրջ357,0մլնմ3/տարի: Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է,ինչպես Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակների նվազման, ջրային ռեսուրսի դեֆիցիտի առաջացման,  այնպես էլ ջրախնայող նոր տեխնոլոգիաների ներդրման հետ:Նման նվազումը նաև պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքով,ձկնաբուծական նպատակով ջրօգտագործումը, համեմատ խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական նպատակներովջրօգտագործման,կրում է երկրորդային բնույթ:
  • արդյունաբերական նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 23,4 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառը կաճի շուրջ60%-ով և կկազմի շուրջ37.5մլն մ3/տարի: Արդյունաբերական նպատակով ջրառի աճը պայմանավորված է տնտեսության և ներդրումների աճի հետ:
  1. Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 30.2 հոդվածի 1-ի և 2-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N1111-Ն որոշման պահանջների, կասեցվում են Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծական նպատակով տրված ջրօգտագործման թույլտվու­թյունները, և վերաձևակերպվում են`ըստ փուլայնության և օգտագործվող ջրաքանակի`
  • 1-ին փուլ` 150լ/վրկ-ից ավելի ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 45%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ,
  • 2-րդ փուլ` 100լ/վրկ-ից ավելի և մինչև 150լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 30%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ,
  • 3-րդ փուլ` մինչև 100լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 20%-ով: Կատարման ժամկետը` 2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ:
  1. Այն ջրօգտագործման թույլտվությունները, որոնք գործողության ժամկետում են, սակայն ձկնաբուծական տնտեսությունը գործունեություն չի ծավալում, համարվում են կասեցված և ենթակա չեն երկարաձգման կամ վերաձևակերպման:
  2. Հիմք ընդունելով սույն հավելվածին կից N2-ից N4 աղյուսակներում ներառված 2017 թվականների համար ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը և մինչև 2021 թվականը ջրապահանջարկի և ջրառաջարկի կանխատեսումները, Արարատյան դաշտում արգելվում է`
  • նոր հորատանցքերի հորատումը,
  • ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվու­թյունների տրամադրումը:

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության 2017 թվականի

«» «»-ի   N    որոշման

 

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.  

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծության նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջում

2.  

Ձկնաբուծության նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների անբաժանելի մաս հանդիսացող պայմաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ներդրման պայմանի ներառում` այդ թվում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջում

2.1

150 լ/վրկ-ից ավելի ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնայինտնտեսությունների համար

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017թ.օգոստոսի

3-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջում

2.2

100-150 լ/վր ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնային տնտեսությունների համար

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017թ. դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջում

2.3

 50-100 լ/վրկ ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնային տնտեսությունների համար

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջում

 

 

  • Discussed

    05.05.2017 - 31.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11010

Print

Suggestions

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

3. Առաջարկվում է Հավելված N2-ում ներառել նաև «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրախետության վարչապետի 2017թ. մայիսի 6-ի 413-Ն որոշմամբ հաստատված միջոցառումները:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

2. Որոշման նախագծի Հավալված 1-ի Աղյուսակ 4-ի 1-ին տողով և հաջորդող տեքստով 2017թ. դրությամբ խմելու-կենցաղային նպատակով ջրառի ծավալը ևս վերանայման կարիք ունի՝ հիմնվելով նախորդ կետով կատարված առաջարկության վրա: Առաջակվում է հիմնավորել խմելու-կենցաղային նպատակով ջրառի կանխատեսված ծավալները 2017-2021թթ. համար:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

1. Որոշման նախագծի Հավելված 1-ի «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական և ազգային ջրային պաշարները» բաժնի 4-րդ և 5-րդ կետերում նշված է, որ 2016թ. դրությամբ ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը՝ ըստ գույքագրման և հաշվառման տվյալների, գնահատվել է շուրջ 1670.0 մլն. մ3/տարի: Նույն ծավալը տրված է նաև իրավական ակտի հիմնավորումում: Հավելված 1-ի աղյուսակ N3-ի 5-րդ տողում (Ընդամենը ջրապահանջարկը, այն է՝ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրօգտագործումը ըստ ոլորտների) տրված է 1608.0 մլն. մ3/տարի ծավալ: Այդ թիվը վերանայման կարիք ունի, որի արդյունքում կփոխվի նաև աղյուսակի 7-րդ տողը՝ Դեֆիցիտը/պրոֆիցիտը:

See more