Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գոռ Գրիգորյան 23.05.2017 15:49:03 ՙՀԱՅ ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ՚ ՀԿ-ից ՙՀայ ձկնաբույծների միավորում՚ ՀԿ-ն ուսումնասիրել է նախագիծը և գտնում է, որ այն կոպիտ կերպով ոտնահարում է տնտեսվարողների իրավունքները և օրինական շահերը հետևյալ հիմնավորմամբ. 1. Նախագծում նշվում է, որ Արարատյան դաշտավայրում առկա է ստորգետնյա ջրերի դեֆիցիտ: Դրա հիմնավորումը տրվում է դեռևս 1984թ. կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, համաձայն որի հորատանցքերի ծախսերով վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում է 1630,4մլն մ3: 2016թ. դրությամբ վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսները` համաձայն «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի կազմում են 1100,0մլնմ3/տարի: Արարատյան դաշտում 2016թ. դրությամբ ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը, ըստ գույքագրման և հաշվառման տվյալների, գնահատվել է շուրջ 1670,0մլն մ3/տարի: Արդյունքում դեֆիցիտը ըստ նախագծի հեղինակների կազմում է տարեկան 508.0 մլն մ3: Հեղինակների կողմից ներկայացված հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իրական պատկերն այլ է: (հաշվարկներն ավելի մատչելի լինելու համար այն ներկայացնում ենք լիտր-վարկյան հաշվարկով) 1984թ. ուսումնասիրության տվյալներով Հայաստանում ստորգետնյա ջրերի ինքնավերականգնվող ծավալը 1 վարկյանում կազմում է 31000 լիտր, իսկ Հայաստանում ջրառը (ձկնաբուծություն, ոռոգում, խմելու ջուր, արդյունաբերություն) մինչև 2015թ-ը կազմել է 62000 լիտր: 2015թ. հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի իրավական հիմքերը և փաստացի օգտագործման ծավալները: Արդյունքում փակվեցին բազմաթիվ անօրինական, տիրազուրկ աղբյուրներ, 30 տոկոսով ձկնաբույծները կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջրի քանակը: Ներկայումս ջրառը կազմում է 40000 լիտր և նման պայմաններում ջրի ծավալները վերջին երկու տարում մոտ 30 տոկոսով ավելացել են և շարունակում են ավելանալ: Այստեղից հետևում է, որ Հայաստանում ստորգետնայ ջրերի ինքնավերականգնվող ծավալը 1 վարկյանում կազմում է ոչ թե 31000, այլ 40000 լիտրից ավելի: 2017թ. որոշ ձկնաբույծներ սեփական դիմումի համաձայն նվազեցրել են իրենց կողմից օգտագործվող ջրի ծավալները: 2. Որպես խնդրի լուծում նախագծի հեղինակներն առաջարկում են կասեցնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծական նպատակով տրված ջրօգտագործման թույլտվու¬թյունները, և վերաձևակերպել ըստ փուլայնության և օգտագործվող ջրաքանակի` • 1-ին փուլ` 150լ/վրկ-ից ավելի ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 45%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ, • 2-րդ փուլ` 100լ/վրկ-ից ավելի և մինչև 150լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 30%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ, • 3-րդ փուլ` մինչև 100լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 20%-ով: Կատարման ժամկետը` 2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ: Նման ծրագրի իրականացումը վտանգի տակ կդնի Հայաստանում ձկնաբուծական գործունեությունը հետևյալ պատճառաբանությամբ. ա) առաջին փուլում առաջարկվում է 45 %-ով կրճատել 150լ/վրկ-ից ավելի ջրառ իրականացնող ձկնաբուծարանների կողմից իրականացվող ջրառը: Նշենք, որ Հայաստանում 150լ/վրկ-ից ավելի ջրառ իրականացնող ձկնաբուծարանները համարվում են խոշոր տնտեսություններ: Ստացվում է, որ մոտ 3 ամսվա ընթացքում տնտեսվարողը պետք է 45%-ով կարողանա իրացնել իր ապրանքը կամ հրաժարվի դրանից՝ արդյունքում կրելով բավականին լուրջ ֆինանսական կորուստներ: բ) Նախագծի հեղինակները հաշվի չեն առել նաև տնտեսվարողների ֆինանսական վիճակը: Գրեթե բոլոր ձկնաբույծներն իրենց բնականոն գործունեության ապահովման համար երկարաժամկետ վարկային միջոցներ են ներգրավել, որոնց սպասարկումն իրականացնում են գործունեությունից ստացված շահույթի միջոցով: Ջրառի կրճատման արդյունքում կրճատվելու են նաև արտադրական ծավալները, ինչի հետևանքով նվազելու են նաև ձկնաբուծարանների շրջանառությունը, որի արդյունքում տնտեսվարողները չեն կարողանալու սպասարկել վարկերը և կանգնելու են սննկացման վտանգի առաջ: Բացի այդ տնտեսվարողներն ունեն երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր, որոնք չեն կարողանալու սպասարկել, արդյունքում կրելու են լրացուցիչ ֆինանսական կորուստներ: գ) Նախագծի ընդունումը, բացի տնտեսվարողներից, բացասաբար կանդրադառնա նաև այլ անձանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Արտադրության կրճատման պայմաններում տարածաշրջանում կկրճատվեն նաև բազմաթիվ աշխատատեղեր: Ձկնաբուծական տնտեսությունում միջին հաշվարկով աշխատում է մոտ 20-25 մարդ: Ջրառի կրճատման արդյունքում այդ անձանց թիվը կկրճատվի 50%-ով, արդյունքում մոտ 1500 մարդ կհայտնվի գործազուրկի կարգավիճակում: Բացի այդ պետք է նշել, որ ներկայումս Հայաստանում գործում է ՙՄանանա Գրեյն՚ Հոլդինգ ընկերությունը, որը զբաղվում է համակցված կերերի արտադրությամբ: Հայ ձկնաբույծները նշված ընկերությունից տարեկան ձեռք են բերում մոտ 5000 տոննա ձկան կեր, իսկ նախագծի ընդունման արդյունքում կնվազի նաև նշված ընկերության արտադրական ծավալները, ինչը կհանգեցնի նաև պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը: դ) Նախագծին կից տեղեկանքի ուսումնասիրությունից երևում է, որ նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Սա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն անմիջականորեն առանչվում է պետական բյուջեի մուտքերին: Ձկնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունները վճարում են հարկեր, տուրքեր, ինչպես նաև այլ պարտադիր վճարներ: Նախագծի ընդունման դեպքում, ինչպես արդեն նշել ենք, կկրճատվեն արտադրության ծավալները, կնվազեն պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը, կնվազեն արտահանման ծավալները: Բացի այդ տնտեսվարողները տարեկան ներմուծում են 15 000 տոննա ձկան կեր, որի մաքսազերծման հետ կապված բավականին խոշոր գումարներ են վճարվում պետական բյուջե: Այսինքն՝ այն որ նախագծի ընդունումը որևէ կերպ չի առնչվում պետական բյուջեին դա ևս դուրս է տրամաբանությունից: 3. Ներկայումս ձկնաբուծությունը գերակա ճյուղ է ՀՀ տնտեսության մեջ, արտադրվող էկոլոգիապես մաքուր ձուկը, ձկնամթերքը, ինչպես նաև կարմիր և սև խավիարը իրացվում է ոչ միայն տեղական այլև ռուսական շուկաներում: ՀՀ ընդհանուր առմամբ աճեցվում է տարեկան 16 000 տոննա թարմ ձուկ, ինչը դրամային արտահայտությամբ կազմում է 32 000 000 000 ՀՀ դրամ և այն աճելու միտում ունի: Տարեկան մոտ 3000 տոննա արտահանվում է ՌԴ: Բացի այդ պետության և արտադրողների կողմից ակտիվ քայլեր են իրականացվում հայկական ձուկը, ձկնամթերքը և խավիարը նաև եվրոպական և ամերիկյան շուկաներ արտահանելու համար, ինչի արդյունքում կավելանան նաև բյուջեի մուտքերը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նախագծի ընդունման արդյունքում ապարդյուն կդառնան այս ուղղությամբ կատարված բոլոր աշխատանքները: Ձկնաբուծությունը տնտեսեսության արագ զարգացող ճյուղերից է, ինչն առաջին հերթին պայմանավորված է աշխարհում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի դեֆիցիտի հետ, իսկ հայկական ձուկը և ձկնամթերքը հանդիսանում է էկոլոգիապես մաքուր արտադրանք: Սննդամթերքի և հատկապես ձկան և ձկնամթերքի արտադրությունը ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաստրատեգիական առումով: Հանդիսանալով պատերազմական երկիր՝ մեզ համար չափազանց կարևոր է լուծել նաև պարենի հետ կապված հարցը: Անհրաժեշտության դեպքում ձկնաբուծական տնտեսությունները բանակին, ինչպես նաև ժողովրդին կարող են ապահովել թարմ ձկնամթերքով: Բացի այդ, առկա չէ նաև պահեստավորման խնդիր, քանի որ այն գտնվում է ջրում և շարունակում է աճել: Ներկայումս հարևան Ադրբեջանում և Վրաստանում բավականին լուրջ ներդրումներ են իրականացվում ձկնաբուծության ոլորտում: Ներդրումներին զուգահեռ ցուցաբերվում է նաև պետական աջակցություն (հարկերից ազատում, ներմուծման և արտահանման հետ կապված արտոնությունների սահմանում): Խնդրի լուծման համար հայ ձկնաբույծները բամիցս պատկան մարմիններին առաջարկել ենք ուսումնասիրություններ իրականացնել և փակել տիրազուրկ ու ապօրինի հորերը: Ներկայումս Արարատյան դաշտում առկա են բազմաթիվ տիրազուրկ հորեր, որոնց փակման արդյունքում կավելանա ստորգետնյա ջերերի ինքնավերականգնվող պաշարները և տնտեսվարողի իրավունքները և օրինական շահերը ոտնահարող որոշումներ ընդուելու անհրաժեշտություն չի առաջանա: Դիտողությամբ ներկայացված ցուցանիշները չունեն մասնագիտական հիմնավորվածություն: Սույն դիտողությունները վերաբերում են նախագծի նախորդ տարբերակին և ի տարբերություն նախորդի` ձկաբուծական տնտեսությունների տրված ջրօգտագործման թույլտվություններ ի վերաձևակերպման սկզբունքը փոփոխվել է, մասնավորապես Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծական նպատակով տրված ջրօգտագործման թույլտվու-թյունները կվերաձևակերպվելու են առավելագույնը 3 տարի ժամկետով, ըստ առկա ռեսուրսախնայող տեխնոլոգիաների: Իսկ մնացած հարցադրումները կառավարման պլանի շրջանակներից դուրս են:
2 ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր 29.05.2017 11:43:55 1. Որոշման նախագծի Հավելված 1-ի «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական և ազգային ջրային պաշարները» բաժնի 4-րդ և 5-րդ կետերում նշված է, որ 2016թ. դրությամբ ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը՝ ըստ գույքագրման և հաշվառման տվյալների, գնահատվել է շուրջ 1670.0 մլն. մ3/տարի: Նույն ծավալը տրված է նաև իրավական ակտի հիմնավորումում: Հավելված 1-ի աղյուսակ N3-ի 5-րդ տողում (Ընդամենը ջրապահանջարկը, այն է՝ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրօգտագործումը ըստ ոլորտների) տրված է 1608.0 մլն. մ3/տարի ծավալ: Այդ թիվը վերանայման կարիք ունի, որի արդյունքում կփոխվի նաև աղյուսակի 7-րդ տողը՝ Դեֆիցիտը/պրոֆիցիտը: Ընդունված է Կատարվել է համապատասխան փոփոխություն:
3 ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր 29.05.2017 11:43:55 2. Որոշման նախագծի Հավալված 1-ի Աղյուսակ 4-ի 1-ին տողով և հաջորդող տեքստով 2017թ. դրությամբ խմելու-կենցաղային նպատակով ջրառի ծավալը ևս վերանայման կարիք ունի՝ հիմնվելով նախորդ կետով կատարված առաջարկության վրա: Առաջակվում է հիմնավորել խմելու-կենցաղային նպատակով ջրառի կանխատեսված ծավալները 2017-2021թթ. համար: Ընդունված է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
4 ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր 29.05.2017 11:43:55 3. Առաջարկվում է Հավելված N2-ում ներառել նաև «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրախետության վարչապետի 2017թ. մայիսի 6-ի 413-Ն որոշմամբ հաստատված միջոցառումները: Ընդունված է: Որոշման նախագիծը լրացվել է նոր 17-րդ կետով: