ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները և 2015 թվականի դեկտեմբերի 21-ին «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներըհաստատելու մասին» N338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
- որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների և Արարատյան դաշտի ստորերկրյաջրային ռեսուրսների 2017-2021 թվականներիկառավարմանպլանները, ինչպես նաև արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»,
- որոշման 1-ին կետը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 9.1 ենթակետերով`համապատասխանաբար հետևյալ բովանդակությաններով.
ա) «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների 2017-2021 թվականների կառավարման պլանը՝ համաձայն N1 հավելվածի»,
բ)«Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղվածառաջնահերթ միջոցառումները՝ համաձայն N2 հավելվածի»,
գ) «Արփայի գետավազանում արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2017 թվականի
«» «»-ի N որոշման
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
- Արարատյան դաշտի նկարագիրը ԵՎկառավարմանպլանինպատակը
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանի նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների` ներառյալ համայնքների, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
- Արարատյան դաշտը միջլեռնային գոգավորություն է, եզրավորված հարավից՝ Փոքր ու Մեծ Արարատ լեռնագագաթներով և դեպի արևմուտք ձգվող Հայկական պար լեռնաշղթայով, հյուսիսից՝ Արագածի, Արա լեռան զանգվածներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով, արևելքից՝ Գեղամա, Երանոսի, Շեկասարի և Ուրցի լեռնաշղթաներով, արևմուտքում գոգավորությունը հարում է Կարսի սարահարթին: Արարատյան դաշտը ընդգրկում Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) Արարատի և Արմավիրի մարզերը: Համաձայն ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի N1749-Ն որոշման ՀՀԱրարատի և Արմավիրի մարզերը բաշխված են Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքների միջև` ներառելով Ազատի,Վեդու գետավազանները` Արարատյան ջրավազանային կառավարման տարածքից, Քասախ, Հրազդան գետավազանները` Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքից, Մեծամորի գետավազանը` Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքից:
- Արարատյան դաշտը հանդիսանում է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի կուտակման և բեռնաթափման վայրը: Այն տեղակայված է Արաքս գետի ավազանի միջին հոսանքում և ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` գրավելով շուրջ 1300կմ2 մակերես: Արարատի և Արագածի, Գեղամա, Ուրցի ու Հայկական պար լեռնաշղթաները իրենց նախալեռնային մասերով հանդերձ հանդիսանում են Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի սնման կամ ձևավորման և տարանցման վայրերը:
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական եվ ազգային ջրային պաշարները
- Ըստ տարբեր տարիների գնահատականների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի բնական վերականգնվող ռեսուրսների միջին թվաբանականը կազմում են 1822,3 մլն մ3/տարի:
- Արարատյան դաշտի շահագործական պաշարները վերջին անգամ հաստատվել են 1984թվականին,Պաշարների Պետական Հանձնաժողովի կողմից: Հորատանցքերի ծախսերով վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսներըհաստատվել է1630,4մլն մ3/տարի:
- 2016թ. դրությամբ վերականգնվող (օգտագործելի` A+B կարգեր) ստորերկրյա ջրային ռեսուրսները` համաձայն «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքիկազմում են 1100,0մլնմ3/տարի: Ռազմավարական և ազգային ստորերկրյա ջրային պաշարները հաշվարկվել են C2 կարգով հաստատված պաշարների կամ ստորերկրյա ջրերի խորքային հոսքի` 683,5 մլնմ3/տարի ջրաքանակի 50%-ի չափով, յուրաքանչյուրը կազմելով 341,7 մլնմ3/տարի:
- Արարատյանդաշտում 2016թ. դրությամբստորերկրյաջրերիփաստացիօգտագործումը, ըստգույքագրմանևհաշվառմանտվյալների,գնահատվելէշուրջ1670,0մլն մ3/տարի:
- Արարատյան դաշտի ստորերկրյա վերականգնվողջրային ռեսուրսների`1100,0մլն մ3/տարիև օգտագործվող` 1670,0մլն մ3/տարի ստորերկրյա ջրային ռեսուրսների հավասարակշռությունը խախտված է, ինչը հանգեցրել է հորատանցքերի ջրատվությունների զգալիորեն նվազեցման: Ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործումը հանգեցրել է շուրջ 22 հազար հեկտար Արարատյան դաշտի դրական ճնշումով ստորերկրյա ջրերի տարածման սահմանի նվազմանը, հողի աղակալման երևույթների արագացմանը, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանում հողային ծածկույթի և շինությունների փլուզման վտանգի երևույթների առաջացմանը:
- Արարատյան դաշտի ստորերկրյաօգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները` համաձայն Պաշարների Պետական Հանձնաժողովի հաստատած պաշարների, «Ջրիազգայինծրագրիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»N338-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N240-Ն որոշումների սահմանված են սույն հավելվածի Ν 1 աղյուսակում:
ԱղյուսակΝ 1
Հ/Հ
|
Ջրավազանային կառավարման տարածքների ջրային ռեսուրսները մլն.մ3/տարի
|
Ընդամենը մլն.մ3/տարի
|
|
Արարատյան
դաշտ
|
Օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսները`
A+B կարգերով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները
|
1100.0
|
|
|
Ռազմավարական ստորերկրյա ջրային պաշարը՝
C2 կարգով հաստատված պաշարների կամստորերկրյա ջրերի խորքային հոսքի 50%
|
341.7
|
|
Ազգային ջրային պաշարը՝
C2 կարգով հաստատված պաշարների կամստորերկրյա ջրերի խորքային հոսքի 50%
|
341.7
|
|
- Արարատյանդաշտի ստորերկրյա ջրայինռեսուրսներիՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄը, բարելավման սցենարը եվ ըստ ոլորտների ջրառաջարկի եվ ջրապահանջի գնահատում
- Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվել է դաշտում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ կառավարման պլանավորման հնգամյա ժամանակահատվածի համար:
- Ջրառաջարկի առկա իրավիճակի վերլուծություն`
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով Արարատյան դաշտի ազգային, ռազմավարական ջրային պաշարները և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները,
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկի գնահատումը 2016-2021 թվականների համար ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 2 աղյուսակի.
Աղյուսակ N 2
Արարատյան
դաշտ
|
Ստորերկրյաջրայինռեսուրսներիջրառաջարկը
մլնմ3/տարի
|
2016
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
1100.0
|
850.0
|
800.0
|
800.0
|
800.0
|
800.0
|
- Սույն հավելվածի N 2 աղյուսակում, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների 1100,0 մլնմ3/տարի` 2016 թվականի ջրառաջարկը, 2017 թվականի համար սահմանվում է 850.0 մլն մ3/տարի և մինչև 2021 թվականը նվազում է , քանի որ «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքում սահմանված չափաքանակից փաստացի օգտագործվում են ավելի ստորերկրյա ջրային ռեսուրսներ, իսկ նշված չափաքանակների հաստատումը թույլ կտա վերականգնելստորերկրյա ջրային ռեսուրսները:
- Արարատյան դաշտում փաստացի ջրօգտագործման, ջրառաջարկի և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը և պրոֆիցիտը գնահատելու համար օգտագործվել են 2016 թվականի գույքագրմանևհաշվառմանտվյալները,
- Արարատյան դաշտում 2016 թվականի փաստացի ջրօգտագործումը, «Ջրիազգայինծրագրիմասին» ՀՀօրենքով սահմանված ջրառաջարկը (վերականգնող ստորերկրյա ջրային ռեսուրսներ) և ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը/ պրոֆիցիտը ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 3 աղյուսակի.
Աղյուսակ N3
Հ/Հ
|
Ջրօգտագործմաննպատակը
|
2016 թվականին Արարատյան
դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացիջրօգտագործումնըստոլոտների
մլնմ3/տարի
|
1.
|
Խմելու-կենցաղային
|
193.0
|
2.
|
Ոռոգում
|
581.0
|
3.
|
Ձկնաբուծություն
|
809.0
|
4.
|
Արդյունաբերություն
|
25.0
|
5.
|
Ընդամենըջրապահանջարկը
|
1608.0
|
6.
|
Ջրառաջարկը
|
1100.0
|
7.
|
Դեֆիցիտը/պրոֆիցիտը
|
-508.0
|
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները հիմնականում օգտագործվում են ձկնաբուծության, ոռոգման, խմելու-կենցաղային և արդյունաբերական նպատակներով: Ստորև բերվում են 2017 թվականի դրությամբ ջրառի չափաքանակները` ըստՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների և տրված է վերլուծությունսույն հավելվածի N 2 աղյուսակում նշված 2017 թվականի ջրառաջարկի համեմատությամբ.
- ձկնաբուծական նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի շուրջ 78%-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով 662.0 մլնմ3/տարի,
- ոռոգման համար պահանջվող ընդհանուր ջրաքանակի հաշվեկշռում ստորերկրյա ջրերի մասնաբաժինը կազմում է շուրջ 1/4-ը, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում խորքային պոմպերով թույլ ճնշումային ջրատար հորիզոնից արտահանված ջրերից և կազմում է 2017 թվականի ջրառաջարկի շուրջ 26%-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով221.3 մլնմ3/տարի,
- խմելու-կենցաղային նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի10 %-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով78,4 մլնմ3/տարի,
- արդյունաբերական նպատակով ջրառը կազմում է 2017 թվականի ջրառաջարկի 2,8 %-ը, 2017 թվականի դրութամբ կազմելով 23.4 մլնմ3/տարի,
- Վերը նշված վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017 թվականի դրությամբ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների ջրապահանջարկը կազմում է 985,1 մլնմ3/տարի, սակայն սույն հավելվածի N 2 աղյուսակում 2017 թվականի ջրառաջարկը կազմում է 850,0 մլնմ3/տարի, ուստի առկա է -135,1 մլնմ3/տարի ջրաքանակի դեֆիցիտ, ինչը փաստում է, որ ջրառաջարկի համեմատ օգտագործվում է 16,8 %-ով ավելի ստորերկրյա ջրային ռեսուրս:
- Ըստ ոլորտների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարը`
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկիևջրապահանջարկիվերլուծությունըտրվումէելակետային (բազիսային)սցենարով՝ըստջրօգտագործմանոլորտների: Սցենարըորոշվելէ 2017թվականների դրությամբջրօգտագործման թույլտվություններով ջրօգտագործման և սույն հավելվածի N2 աղյուսակումներկայացված ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառաջարկի կանխատեսումների համադրմամբ,
- Ըստ ոլորտների ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարը բերված է համաձայն սույն հավելվածի N4 աղյուսակի.
Աղյուսակ N 4
Արարատյան
դաշտ
|
Ջրօգտագործմաննպատակը
|
Ջրօգտագործումնըստոլոտների
մլնմ3/տարի
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
Խմելու-կենցաղային
|
78.4
|
150.1
|
150.1
|
170.1
|
170.3
|
Ոռոգում
|
221.3
|
230.3
|
230.3
|
234.4
|
235.2
|
Ձկնաբուծություն
|
662.0
|
400.0
|
400.0
|
368.0
|
357.0
|
Արդյունաբերություն
|
23.4
|
30.0
|
30.0
|
36.1
|
37.5
|
Ընդամենըջրապահանջարկը
|
985.1
|
810.4
|
810.4
|
808.6
|
800.0
|
Ջրառաջարկը
|
850.0
|
800.0
|
800.0
|
800.0
|
800.0
|
Դեֆիցիտը/պրոֆիցիտը
|
-135.1
|
-10.4
|
-10.4
|
-8.6
|
0.0
|
- Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից`
- խմելու-կենցաղային նպատակով ջրառի կանխատեսման համար հիմք են հանդիսանումբնակչության աճի և համայնքների կողմից խմելու-կենցաղային նպատակով օգտագործվող հորատանցքերից ջրառի օրինականացման միտումները: 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է78.4 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառը կաճի շուրջ100%-ով և կկազմի շուրջ 170.3մլն մ3/տարի:
- ոռոգման նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 221.3մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառի ծավալը կաճի շուրջ 6%-ով հասնելով 235.2մլնմ3/տարի: Տոկոսային ցածր աճի կանխատեսումը պայմանավորված է Վեդու ջրամբարի կառուցմամբ, ջրակորուստների նվազեցմամբ և ջրախնայող համակարգերի ներդրմամբ:
- ձկնաբուծության նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 662,0 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև մինչև 2021 թվականը ջրառը կնվազի շուրջ46%-ով և կկազմի շուրջ357,0մլնմ3/տարի: Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է,ինչպես Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակների նվազման, ջրային ռեսուրսի դեֆիցիտի առաջացման, այնպես էլ ջրախնայող նոր տեխնոլոգիաների ներդրման հետ:Նման նվազումը նաև պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքով,ձկնաբուծական նպատակով ջրօգտագործումը, համեմատ խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական նպատակներովջրօգտագործման,կրում է երկրորդային բնույթ:
- արդյունաբերական նպատակով 2017 թվականի դրությամբ ջրառը կազմում է 23,4 մլն մ3/տարի և կանխատեսվում է, որ մինչև 2021 թվականը ջրառը կաճի շուրջ60%-ով և կկազմի շուրջ37.5մլն մ3/տարի: Արդյունաբերական նպատակով ջրառի աճը պայմանավորված է տնտեսության և ներդրումների աճի հետ:
- Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 30.2 հոդվածի 1-ի և 2-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N1111-Ն որոշման պահանջների, կասեցվում են Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծական նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունները, և վերաձևակերպվում են`ըստ փուլայնության և օգտագործվող ջրաքանակի`
- 1-ին փուլ` 150լ/վրկ-ից ավելի ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 45%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ,
- 2-րդ փուլ` 100լ/վրկ-ից ավելի և մինչև 150լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 30%-ով: Կատարման ժամկետը` 2017 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ,
- 3-րդ փուլ` մինչև 100լ/վրկ ջրառ իրականացնող ձկնաբուծարաններում, ջրաքանակը նվազեցվում է շուրջ 20%-ով: Կատարման ժամկետը` 2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ:
- Այն ջրօգտագործման թույլտվությունները, որոնք գործողության ժամկետում են, սակայն ձկնաբուծական տնտեսությունը գործունեություն չի ծավալում, համարվում են կասեցված և ենթակա չեն երկարաձգման կամ վերաձևակերպման:
- Հիմք ընդունելով սույն հավելվածին կից N2-ից N4 աղյուսակներում ներառված 2017 թվականների համար ստորերկրյա ջրային ռեսուրսների դեֆիցիտը և մինչև 2021 թվականը ջրապահանջարկի և ջրառաջարկի կանխատեսումները, Արարատյան դաշտում արգելվում է`
- նոր հորատանցքերի հորատումը,
- ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2017 թվականի
«» «»-ի N որոշման
Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ
Հ/Հ
|
Միջոցառման անվանումը
|
Կատարողը
Համակատարողը
|
Կատարման ժամկետը
|
Ֆինանսավորման աղբյուրը
|
1.
|
Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ձկնաբուծության նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայում
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
|
ֆինանսավորում չի պահանջում
|
2.
|
Ձկնաբուծության նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների անբաժանելի մաս հանդիսացող պայմաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ներդրման պայմանի ներառում` այդ թվում
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
|
ֆինանսավորում չի պահանջում
|
2.1
|
150 լ/վրկ-ից ավելի ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնայինտնտեսությունների համար
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2017թ.օգոստոսի
3-րդ տասնօրյակ
|
ֆինանսավորում չի պահանջում
|
2.2
|
100-150 լ/վր ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնային տնտեսությունների համար
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2017թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
|
ֆինանսավորում չի պահանջում
|
2.3
|
50-100 լ/վրկ ջրօգտագործման ծավալներ ունեցող ձկնային տնտեսությունների համար
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2018 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
|
ֆինանսավորում չի պահանջում
|