Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի n338-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    05.05.2017 - 31.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11154

Print

Suggestions

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

3. Առաջարկվում է Հավելված N2-ում ներառել նաև «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրախետության վարչապետի 2017թ. մայիսի 6-ի 413-Ն որոշմամբ հաստատված միջոցառումները:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

2. Որոշման նախագծի Հավալված 1-ի Աղյուսակ 4-ի 1-ին տողով և հաջորդող տեքստով 2017թ. դրությամբ խմելու-կենցաղային նպատակով ջրառի ծավալը ևս վերանայման կարիք ունի՝ հիմնվելով նախորդ կետով կատարված առաջարկության վրա: Առաջակվում է հիմնավորել խմելու-կենցաղային նպատակով ջրառի կանխատեսված ծավալները 2017-2021թթ. համար:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր

29.05.2017

1. Որոշման նախագծի Հավելված 1-ի «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական և ազգային ջրային պաշարները» բաժնի 4-րդ և 5-րդ կետերում նշված է, որ 2016թ. դրությամբ ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը՝ ըստ գույքագրման և հաշվառման տվյալների, գնահատվել է շուրջ 1670.0 մլն. մ3/տարի: Նույն ծավալը տրված է նաև իրավական ակտի հիմնավորումում: Հավելված 1-ի աղյուսակ N3-ի 5-րդ տողում (Ընդամենը ջրապահանջարկը, այն է՝ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրօգտագործումը ըստ ոլորտների) տրված է 1608.0 մլն. մ3/տարի ծավալ: Այդ թիվը վերանայման կարիք ունի, որի արդյունքում կփոխվի նաև աղյուսակի 7-րդ տողը՝ Դեֆիցիտը/պրոֆիցիտը:

See more