Add to favourites

Located in RA Government

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ

Ռազմավարական փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններով, միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն վերանայվեցին մարդու իրավունքների վերաբերյալ սահմանադրական կարգավորումները։ Առաջին հերթին, Սահմանադրության մեջ տարանջատվեցին մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթները տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների կարգավորումներից (համապատասխանաբար Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխներ)։

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը՝ մեծ կարևորություն է ստանում ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մոնիթորինգային մարմինների (ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպայի խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողով (CPT) և այլն) հանձնարարականների արդյունավետ կատարումը և զեկույցներում բարձրացված խնդիրների հասցեագրումը։ Այս համատեքստում մեծ նշանակություն և կարևորություն ունի գործընկեր միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ և այլն) զեկույցներում բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների հստակ պլանավորումը և իրականացումը։

Ի հավելումն վերոգրյալի՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի առջև ի հայտ եկան նոր մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն մի կողմից՝ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության անխուսափելիության, մյուս կողմից նաև՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման հրամայականների պահպանմամբ: 2018թ. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների կազմերի փոփոխությունները և նոր իշխանության կողմից նախանշված առաջնահերթությունները պարտադրում են նաև մարդու իրավունքների ոլորտում նոր Ռազմավարական փաստաթղթերի մշակումը և ընդունումը:

 

 

  • Discussed

    19.08.2019 - 03.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9354

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

03.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղություններում բացակայում է առհասարակ գենդերային հիմքով բռնության եւ հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նաեւ առողջության պահմանման եւ վերարտադրողական առողջության իրավունքի ապահովման հարցին։ Անդրադարձ չկա նաեւ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։ Հաշվի առնելով վերոշարադրյալն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը՝ առաջարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղությունների ամրագրման ընթացքում հիմնվել նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մոնիթորինգային մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի (CEDAW)՝ Հայաստանին ուղղված առաջարկների հիման վրա։

See more