Add to favourites

Located in RA Government

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ստելլա Չանդիրյան 03.09.2019 22:27:54 Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղություններում բացակայում է առհասարակ գենդերային հիմքով բռնության եւ հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նաեւ առողջության պահմանման եւ վերարտադրողական առողջության իրավունքի ապահովման հարցին։ Անդրադարձ չկա նաեւ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։ Հաշվի առնելով վերոշարադրյալն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը՝ առաջարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղությունների ամրագրման ընթացքում հիմնվել նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մոնիթորինգային մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի (CEDAW)՝ Հայաստանին ուղղված առաջարկների հիման վրա։ Ընդունվել է: