Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ
-
9 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ստելլա Չանդիրյան 03.09.2019 22:27:54 | Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղություններում բացակայում է առհասարակ գենդերային հիմքով բռնության եւ հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նաեւ առողջության պահմանման եւ վերարտադրողական առողջության իրավունքի ապահովման հարցին։ Անդրադարձ չկա նաեւ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։ Հաշվի առնելով վերոշարադրյալն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը՝ առաջարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղությունների ամրագրման ընթացքում հիմնվել նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մոնիթորինգային մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի (CEDAW)՝ Հայաստանին ուղղված առաջարկների հիման վրա։ | Ընդունվել է: |