Add to favourites

Located in RA Government

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։ Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով`

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

  • Discussed

    19.08.2019 - 03.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9541

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

03.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղություններում բացակայում է առհասարակ գենդերային հիմքով բռնության եւ հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նաեւ առողջության պահմանման եւ վերարտադրողական առողջության իրավունքի ապահովման հարցին։ Անդրադարձ չկա նաեւ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։ Հաշվի առնելով վերոշարադրյալն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հրամայականը՝ առաջարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության հիմնական գերակա ուղղությունների ամրագրման ընթացքում հիմնվել նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մոնիթորինգային մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի (CEDAW)՝ Հայաստանին ուղղված առաջարկների հիման վրա։

See more