Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 22.11.2018 22:43:16 Ստացվում է, որ թեպետեվ մարդը օրինական օգտագործման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի, սակայն կառավարությունը ոչ միայն աչք է փակում, այլ նաև խրախուսում է վերջիններիս ոչ օրինական հիմքերով հողօգտագործումը: Թեպետեվ նման օրինակները բազմաթիվ են, սակայն կարծես առաջին անգամ նորմատիվ իրավական ակտով ամրագրում ենք անօրինականության խթանումը: Հանրապետությունում առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, օրինակ՝ սեփականատերը գտնվում է արտերկրում, կամ ի վիճակի չէ մշակելու իրեն պատկանող հողատարածքը և այլն, բայց փաստացի մշակվում է մեկ այլ հողօգտագործողի կողմից: Պետական աջակցության տրամադրման նպատակն է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, չմշակվող հողատարածքների օգտագործումը, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացումը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացումը: ՈՒստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։