Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2018 թվականի N ___Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ի  N 1042-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանբրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի  Հանրապետության  2018  թվականի պետական   բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի հանրապետության  կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու  լրացումներ  կատարելու,  Հայաստանի  Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված  աշնանացան հացահատիկային  մշակաբույսերի ցանքատարա-ծությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»  N 1042-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

 1) 4-րդ կետում «վրա» բառից հետո լրացնել «իսկ հողօգտագործողի կողմից տվյալ հողատարածքի փաստացի օգտագործման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա» բառերը,

2) որոշման 7-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետում նշված ձևի տեղեկանքի «Սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի համարը» սյունյակում «համարը» բառից հետո լրացնել «, կամ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքը» բառերը,

3) որոշման N3 հավելվածի 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «3» թվով,

4) որոշման N3 հավելվածի 5-րդ կետում «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    19.11.2018 - 04.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7583

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

22.11.2018

Ստացվում է, որ թեպետեվ մարդը օրինական օգտագործման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի, սակայն կառավարությունը ոչ միայն աչք է փակում, այլ նաև խրախուսում է վերջիններիս ոչ օրինական հիմքերով հողօգտագործումը: Թեպետեվ նման օրինակները բազմաթիվ են, սակայն կարծես առաջին անգամ նորմատիվ իրավական ակտով ամրագրում ենք անօրինականության խթանումը:

See more