Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ի  N 1042-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

     Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի  հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

     Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

     Որոշմամբ նախատեսվել է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։

     Միաժամանակ  հաշվի առնելով, որ պետական աջակցության տրամադրման ժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ը, ուստի իրատեսական է  ընտրանքային մոնիթորինգը կատարել հողօգտագործողների թվի 3 տոկոսի չափով։

          Կարգավորման նպատակը և բնույթը

Սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի  հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

     ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը

     Սահմանամերձ 37 բնակավայրերում հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծում, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում:

Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:

     Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

     Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

  • Discussed

    19.11.2018 - 04.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7582

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

22.11.2018

Ստացվում է, որ թեպետեվ մարդը օրինական օգտագործման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի, սակայն կառավարությունը ոչ միայն աչք է փակում, այլ նաև խրախուսում է վերջիններիս ոչ օրինական հիմքերով հողօգտագործումը: Թեպետեվ նման օրինակները բազմաթիվ են, սակայն կարծես առաջին անգամ նորմատիվ իրավական ակտով ամրագրում ենք անօրինականության խթանումը:

See more