Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 22.11.2018 22:43:16 | Ստացվում է, որ թեպետեվ մարդը օրինական օգտագործման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի, սակայն կառավարությունը ոչ միայն աչք է փակում, այլ նաև խրախուսում է վերջիններիս ոչ օրինական հիմքերով հողօգտագործումը: Թեպետեվ նման օրինակները բազմաթիվ են, սակայն կարծես առաջին անգամ նորմատիվ իրավական ակտով ամրագրում ենք անօրինականության խթանումը: | Հանրապետությունում առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, օրինակ՝ սեփականատերը գտնվում է արտերկրում, կամ ի վիճակի չէ մշակելու իրեն պատկանող հողատարածքը և այլն, բայց փաստացի մշակվում է մեկ այլ հողօգտագործողի կողմից: Պետական աջակցության տրամադրման նպատակն է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, չմշակվող հողատարածքների օգտագործումը, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացումը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացումը: ՈՒստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։ |