«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ ________ 2026 թվականի N _____-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի 2-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը՝ համաձայն N 3 հավելվածի:
-
Duration
15.05.2026 31.05.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 107
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.