Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

« « __________________ 2026 թվականի N _____-Ա

 

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-
րդ և 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի
12-րդ հոդվածի 5-րդ մասով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը որոշում է.
1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս
պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի
կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական
սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները, ինչպես նաև ընկերության
արժեթղթերի (բաժնետոմսերի) գրանցման աշխատանքները ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության
կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքների և արժեթղթերի
(բաժնետոմսերի) գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին:
 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
 
Երևան

  • Обсуждалось

    20.01.2026 - 06.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 878

Принт

Предложения

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

05.02.2026

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունումը չի առաջացնում պետական բյուջեի ծախսերի ավելացում։

Միևնույն ժամանակ, հիմնավորման բովանդակությունից հետևում է, որ որոշման ընդունումը նախատեսում է «Հայֆիլմ»-ի վերագործարկում, կինոարտադրական ենթակառուցվածքների ձևավորում և զարգացման ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով ենթադրում են կապիտալ և ընթացիկ ֆինանսական ծախսեր։

Սակայն հիմնավորման մեջ բացակայում են

  • ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման հետ կապված ծախսերի որևէ հաշվարկ,
  • դրանց հնարավոր բյուջետային աղբյուրների նշում,
  • ինչպես նաև նախատեսվող ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատում։

Արդյունքում, անհասկանալի է՝

  • որքան կարժենա պետությանը ենթակառուցվածքների ստեղծումն ու շահագործումը,
  • և որքանով է այդ ծախսը տնտեսապես արդարացված ակնկալվող արդյուն (եկամուտներ, աշխատատեղեր, հարկային վերադարձ և այլն) ապահովելու տեսանկյունից։

Վերոնշյալի բացակայությունը թույլ չի տալիս ամբողջական կերպով գնահատել որոշման ֆինանսական իրագործելիությունն ու նպատակահարմարությունը, և պահանջում է հիմնավորման լրացում՝ համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկներով։

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

05.02.2026

Նախագծի կարգավորման առարկան սահմանափակվում է բացառապես պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների փոխանցմամբ:

Միևնույն ժամանակ, հիմնավորման ամբողջ կառուցվածքը և բովանդակությունը ուղղված են՝

  • կինոարդյունաբերության ռազմավարական զարգացմանը,
  • «Հայֆիլմ»-ի վերագործարկմանը,
  • «կինոարտադրական քաղաքի» ձևավորմանը,
  • ոլորտային և ենթակառուցվածքային լայնամասշտաբ բարեփոխումներին։

Տվյալ ռազմավարական նպատակները որևէ կերպ իրավականորեն չեն բխում բաժնետոմսերի կառավարման լիազորությունների փոխանցման փաստից և չեն կարող համարվել տվյալ որոշման անմիջական հետևանք։

Անհրաժեշտ է հստակ տարանջատել.

  • կորպորատիվ կառավարման տեխնիկական գործողությունը (բաժնետոմսերի կառավարում),
  • և քաղաքական-ռազմավարական ծրագրային նպատակները, որոնք պահանջում են առանձին իրավական ակտեր։

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

05.02.2026

Հիմնավորման մեջ բազմակի հղումներ են կատարվում ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքին՝ որպես որոշման անհրաժեշտության հիմնավորում։

Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ նշված օրենքը՝

  • չի կարգավորում պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կառավարումը,
  • չի նախատեսում լիազորված պետական մարմնի կողմից արտադրական ընկերությունների ուղղակի կառավարում,
  • չի սահմանում «Հայֆիլմ»-ի կամ այլ ընկերությունների իրավական կարգավիճակի փոփոխության մեխանիզմներ։

Հետևաբար, օրենքին հղումները կրում են դեկլարատիվ բնույթ և չեն ստեղծում իրավական կապ տվյալ որոշման առարկայի հետ։

Առաջարկվում է կամ՝

  • հիմնավորման մեջ սահմանափակել օրենքի հիշատակումը ընդհանուր քաղաքական համատեքստով,
  • կամ հստակ նշել, որ որոշումը չի հանդիսանում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի անմիջական կիրարկման ակտ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: