Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համո Բեկնազարյանի անվան
«Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող
բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն, ՀՀ կառավարության
31․08․2015թ․ թիվ 1050-Ա որոշման համաձայն տեղափոխվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի
ենթակայության ներքո: Գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ բազմաֆունկցիոնալ կառույցը չի գործում՝
պահպանելով կայուն անկման իրավիճակ: Ներկայում՝ կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի
իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ
աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն
հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ։ Այն մի շարք
երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա) դիտարկվում է որպես
ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և
միջազգային համագործակցության խթանման առումով։ Այս երկրները զարգացրել են ֆիլմարտադրության արժեշղթայի
հստակ փուլեր՝ բարձրացնելով արտահանվող ծառայությունների տեսակարար կշիռը, ամրապնդելով տեղական կրթական
համակարգը և ստեղծելով հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։
Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ
նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և
անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա՝
● տեղեկատվական տեխնոլոգիաներ,
● տուրիզմ,
● կրթություն,
● շինարարություն և տարածքային զարգացում,
● լոգիստիկա,
● սպասարկման համակարգ,
● մարքեթինգ և կոնտենտային բիզնես։

Հայաստանի Հանրապետության պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն,
որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի
զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝
դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։
Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը,
որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված
կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության,
հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով
ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական
նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման լիազորությունը Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու արդյունքում
հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ
պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի
պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին»
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի
կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման,
օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև

հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտում լիազորած պետական կառավարման մարմնին և
կինեմատոգրաֆիայի ազգային մարմնին բարեփոխել կինեմատոգրաֆիայի ոլորտի կառավարման մեխանիզմները,
նախաձեռնել հեռանկարային և կինոոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ապահովել ավելի թափանցիկ գործելաոճ,
ինչպես նաև գեներացնել հավելյալ միջոցներ՝ հայկական կինոարտադրանքի ստեղծման ու տարածման, հայկական
կինոժառանգության պահպանման, ոլորտում մրցունակության ընդլայնման համար: Միաժամանակ՝ «Համո
Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն
հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության
2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝
ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության
ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների
կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը,
ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի
կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:
9. Այլ տեղեկություններ.
Չկան:

  • Продолжительность

    20.01.2026 06.02.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 167

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: