Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hovsepyan 01.04.2025 10:12:47 | Իմ կարծիքով անհրաժեշտ է նախագծի 3-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ և 3րդ կետերը համապատասխանեցնել միմյանց։ Թե չէ դուրս է գալիս որ մի դեպքում <<2) փաստացի անվճարունակություն՝ իրավիճակ, որի պայմաններում պարտապանը ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով անվիճելի վճարային դրամական պարտավորությունների՝ 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։ Մյուս դեպքում․ <<3) հաշվեկշռային անվճարունակություն՝ իրավիճակ, որի պայմաններում հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը>>:Այսինքն , 10դրամի դեպքում էլ կարող է ճանաչվել անվճարունակ։ 2․ Վերջին տարիներին երկքղաքացիների և միգրացիայի ավելացման հետ ավելացել են նաև նրանց կողմից իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների ստեղծումը, որոնց սնանկացման դեպքում փաստացի որևէ գույք չկա, կամ անձը ՀՀ -ում չէ։։ Իմ կարծիքով հարկային մարմնի և պետռեգիստրի հետ միասին պետք է ուսումնասիրել այդ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների , ինչպես նաև չգործող , կամ գործունեությունը ժամանակավոր դադարեցրած կազմակերպությունների, 1 օրով գործող կազմակերպությունների սնանկացման հավանականությունը, ՀՀ տարածքում նրանց ունեցած գույքերը, այդ թվում ֆինանսական միջոցները։ 3․ Բանկային համակարգի հետ վերլուծել երաշխավորի ինստիտուտը, այն հաշվով, որ երաշխավոր չեն կարող լինել այն անձինք, ովքեր արդեն սնանկ են, կամ գտնվում են այդ գործընթացում, ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ և այլն։ 4․Ըստ էության նախագիծը կարգավորում է միայն սնանկացման գործընթացը խնդիրներ ստեղծելով պետական մյուս մարմինների համար։ Ոստի անհրաժեշտ է շահագրգիռ մարմինների հետ համակողմանի քննարկել ծագող պրակտիկ խնդիրները և տալ դրանց լուծումները։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում։ | ||
2 | Սյուզաննա Մանուչարյան 01.04.2025 11:36:21 | Որ վարկերի տոկոսաղրույքները ցսօր լինեն ավելի շատ շահառուներ կլինեն,որի շնորհիվ եկամուտը կավելանա։ | ||
3 | Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:01:50 | Առաջարկում եմ այս օրենքում որքան հնարավոր է արտոնություն շնորհել 44- օրյա պատերազմի մասնակիցներին։ Շատ երիտասարդների գիտեմ, որ փորձեցին պատերազմից հետո աշխատանք փնտրել՝ սպառողական վարկերից օգտվել։ Հետո ինչ- ինչ պատճառներով զրկվեցին պետական աշխատանքից և չեն կարողանում վարկերը մարել։ Օրենքում մեր հերոս տղաներին փոքր- ինչ արտոնություն շնորհեք։ Շնորհակալություն | ||
4 | Տիգրան Ստեփանյան 06.04.2025 10:53:32 | Առաջարկում եմ նախագծային օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում <<ոչ շուտ քան հինգ աշխատանքային օր առաջ>> բառակապակցությունը փոխարինել <<ոչ շուտ քան մեկ ամիս առաջ>> բառակապակցությամբ։ | ||
5 | Տիգրան Ստեփանյան 06.04.2025 10:56:33 | Նախագծային օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-ին մասի 9-րդ կետն առաջարկվում է կամ հստակեցնել /կոնկրետ մատնանշել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը/, կամ բացառել։ | ||
6 | Տիգրան Ստեփանյան 06.04.2025 11:28:13 | Նախագծային օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում << ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ուղարկելուց տասը օր առաջ >> բառակապակցությունը փոխարինել << ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ուղարկելուց մեկ ամիս առաջ >> բառակապակցությամբ։ Կամավոր սնանկության դիմումները հաճախ վերադարձվում են, իսկ դատարանների մատնանշած թերությունների վերացման և դիմումի կրկին ներկայացման համար, որպես կանոն, պահանջվում է բավականին երկար ժամանակ։ Մինչդեռ մեկ տասնյակից ավելի բանկերից տեղեկանքներ վերցնելը ժամանակատար է և ծախսատար /բանկերը նման քաղվածքների տրամադրման համար գանձում են 3․000-5․000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ սնանկության եզրին կանգնած անձը դիմումի վերադարձման դեպքում, բացի վերադարձման մասին որոշմամբ սահմանված թերությունները վերացնելուց, պետք է նաև կրկին շուրջ 18 բանկ այցելի և շուրջ 70․000 ՀՀ դրամ լրացուցիչ ծախս կատարի տեղեկանքները թարմացնելու համար։ Եթե նման կարգավորում սահմանելու նպատակը կամավոր սնանկության դիմումների քանակը կրճատելն է, ապա ավելի արդար և տրամաբանական կլինի կետանցված պարտավորության շեմն ավելացնելը, այլ ոչ արհեստական խոչընդոտներ սահմանելը։ | ||
7 | Տիգրան Ստեփանյան 06.04.2025 11:37:06 | Տարիներ շարունակ խոսվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հարկադիր սնանկության դիմումներով կառավարիչների թեկնածություն առաջարկելու կառուցակարգը վիճակահանությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին, սակայն այդ հարցին նախագծով անդրադարձ չի կատարվել։ Առաջարկում եմ ավելացնել նման կարգավորում։ | ||
8 | Արգամ Խաչատրյան 13.04.2025 16:42:06 | Սնանկության հարաբերությունների կենտրոնական հիմնասյունը սնանկության գործով կառավարիչն է, եթե օրենսդրորեն չձևակերպվի կառավարչի` 1) սնանկության հարաբերությունների մասնակցի բնութագիրը, 2) գործունեության բնութագիրը, և 3) դրանց վրա չկառուցվեն վերջինիս մասնակցությամբ հարաբերությունների օրենսդրական կարգավորումները, ապա Նախագիծը կարժանանա գործող Օրենքի ճակատագրին, այսինքն` ՀՀ Սահմանադրության 1-ին, 11-րդ, 59-րդ հոդվածների, 57-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին չհամապատասխանող: Նախագծի վերաբերյալ առկա են բազմաթիվ դիտարկումեր (մոտ 100 և ավել), սակայն դրանք ներկայացնելը և քննարկման առարկա դարձնելը անիմաստ և անտեղի աշխատանք է կառավարիչների համար: Նման քննարկումները կլինեն տեղին բացառապես վերոնշյալ սկզբունքային կարգավորումների համատեքստում: Հետևապես` եթե Նախագծի գլխավոր նպատակը Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն «Սնանկության կարգավորում» ցուցիչով բարձր դիրքեր գրավելն է (ինչպես նշված է Նախագծի հինավորումներում), ապա առաջարկվում է Նախագծի ընդունումը չհետաձգել 2026թ. հուլիս ամիս, հնարավորինս արագացնել (եթե այն կնպաստի այդ ցուցիչների բարելավմանը): Իսկ եթե առաջնահերթ նպատակը ՀՀ-ում սնանկության հարաբերությունները համապարփակ կարգավորող օրենսգիրք ունենալն է` համահունչ ՀՀ տնտեսական դաշտին, անկախ Համաշխարհային բանկի զեկույցներից, ապա առաջարկվում է դադարեցնել Նախագծի հանրային քննարկումները, վերամշակել այն, ապա նոր այն ներկայացնել քննարկումների : | ||
9 | Արգամ Խաչատրյան 13.04.2025 16:42:06 | Հակիրճ դիտարկում կառավարչի գործունեության բնույթի վերաբերյալ` Գործող օրենքով կառավարչի գործունեությամբ զբաղվելու համար կառավարչի որակավորում ունեցող անձը պետք է պարտադիր հաշվառված լինի որպես անհատ ձեռնարկատեր: Այս դրույթի հիման վրա լիազոր մարմինը տվել է պարզաբանում, որ “կառավարչի գործունեությունը ձեռարկատիրական գործունեություն է”: Կառավարչի գործունեությունը ՏԳՏԴ-ում դասակարգված է M69.10.0 կոդի տակ, այսինքն` իրավաբանական գործունեություն: Նախագծով` կառավարչի գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ հաշվառվելու պահանջը պահպանված է, ավելին` առևտրային կազմակերպություններին ևս իրավունք է վերապահվել կառավարչի գործունեությամբ զբաղվել: Իսկ ՏԳՏԴ դասակարգման մեջ փոփոխություն նախատեսված չէ: Այսինքն` նախագծի կարգավորումները լիազոր մարմնին հիմք են տալիս ասելու, որ կառավարչի գործունեությունը ա/ մասնագիտական` իրավաբանական գործունեություն է, բ/ ձեռնարկատիրական գործունեություն է: Այսինքն` այն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ՀՀ-ում հռչակված տնտեսական կարգի հիմքերին, ՀՀ ՔՕ 2-րդ հոդվածով տրված ձեռնարկատիրական գործունեության հասկացության չափանիշներին և 3-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին: Հետևապաես` Նախագիծը պետք է տա առնվազն հետևյալ հարցերի պատասխանները` 1) Արդյոք Նախագծով ապահովվում է շուկայական տնտեսությանը բնորոշ` կառավարչի ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան տնտեսական դաշտի առկայությունը (արդյոք պահպանված է տնտեսական հիմնական օրենքը` Առաջարկի և Պահանջարկի օրենքը), 2) Արդոք այդ ձեռնարկատիական գործունեությունը հիմնված է ազատ տնտեսական մրցակցության վրա, 3) Արդյոք կառավարչի գործունեության հիմնական նպատակը շահույթ ստանալն է, 4) Արդյոք կառավարիչը գործունեությունը իրականացնում է ինքնուրույն, 5) Արդյոք կառավարչի գործունեությունը իրենից ներկայացնում է ծառայություններ մատուցելու գործունեություն (այն էլ իրավաբանական), 6) Արդյոք կառավարչի գործունեությունը հիմնված է բացառապես իր ռիսկի վրա, 7) Արդյոք պարզորոշված են կառավարչի տնտեսական գործունեության հարաբերությունների մասնակիցները` ծառայությունների մատուցման կողմերը, 8) Արդյոք առկա են այդ մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության, գույքային ինքնուրույնության, ի շահ իրենց (կառավարչի կողմից) իրավունքների իրականացման պայմանները: Նախագծով տրված կարգավորումները (կառավարչի ընտրություն-առաջադրում-նշանակում, իրավունքներ-պարտականություններ, վարձատրություն-փոխհատուցում, գործունեության վերահսկողություն, անկախություն-օբյեկտիվություն, պատասխանատվություն, մասնագիտական կառույցի հետ փոխհարաբերություններ և այլն) hամապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում (օգտվելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից) պարզվել է, որ վերոնշյալ հարցերի պատասխանները 99%-ով բացասական են, այսինքն` առկա է Նախագծի Սահմանադրականության հարց: |