Վերը նշած նախագծի 1.1 ենթակետի 11-րդ պարբերության նոր խմբագրությամբ առաջարկվում է ուսուցիչներին կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատել համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետում:
Ես առաջարկում եմ եռօրյա ժամկետը դարձնել հինգ կամ վեցօրյա, որովհետև գնահատականները հաստատելու օրերին համակարգը խիստ ծանրաբեռնված է լինում, և ուսուցիչները գուցե չհասցնեն աշխատանքը կատարել սահմանված երեք օրերի ընթացքում։
Ինչ վերաբերում է սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները հստակեցնելուն, ապա դրական եմ համարում այն փաստը, որ գնահատական ուղղելու հնարավորություն թե՛ տնօրենությանը, թե՛ ուսուցչին տրվի, քանի որ համացանցի հետ աշխատելու պայմաններում կարող են լինել վրիպումներ, տեխնիկական թերացումներ, խափանումներ և այլն։ Իսկ կանոնները, իմ կարծիքով, պիտի էնպես մշակվեն, որ չվնասեն դպրոցի, տնօրենության և ուսուցչի հեղինակությանը։ Ի վերջո դպրոցը և՛ կրթվելու, և՛ դաստիարակվելու դարբնոց է, որի գլուխ կանգնած տնօրենը և նրա աշխատակիցները հեղինակություն պիտի լինեն աշակերտի ու ծնողի համար։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .