Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

22%78%
  • Տևողություն

    31.03.2025 15.04.2025
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 869

Տպել

Առաջարկներ`

Թամարա Մկրտչյան

06.04.2025

Կարծում եմ՝ գնահատականների փոփոխությունը լուրջ հիմնավորմամբ կարևոր է, քանի որ երբեմն ուսուցչի անուշադրության պատճառով տուժում է աշակերտը։ Նմանատիպ բազմաթիվ օրինակների, ցավոք, հանդիպել եմ պրակտիկայում, բայց ելնելով աշակերտի շահից՝ գուցե կարելի է խմբագրված տեքստում նշել ոչ թե գնահատականի փոփոխություն, այլ բարձրացում։

Նարա Սիմոնյան

06.04.2025

Քննարկվող նախագծի 1.1 ենթակետի 11-րդ պարբերության նոր խմբագրությամբ առաջարկվում է ուսուցիչներին կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատել համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Ես առաջարկում եմ եռօրյա ժամկետը դարձնել հնգօրյա,որովհետև գնահատականները հաստատելու օրերին համակարգը խիստ ծանրաբեռնված է լինում, և ուսուցիչները երբեմն չեն հասցնում գնահատականների հաստատումը կատարել սահմանված երեք օրերի ընթացքում։ Իսկ եթե, այնուամենայնիվ ,եռօրյա ժամկետը անփոփոխ է, առաջարկում եմ բարելավել համակարգի աշխատանքը, որպեսզի այդ օրերին աշխատի անխափան։ Ինչ վերաբերում է սովորողների գնահատականները ուղղելու հնարավորությանը, ապա այն դրական է, սակայն հնարավորություն պետք է տրվի թե՛ տնօրենին և թե՛ ուսուցչին, քանի որ երբեմն լինում են վրիպումներ, համակարգի տեխնիկական թերացումներ, համացանցի խափանումներ ։

Էռնանի Ղումաշյան

05.04.2025

Հիանալի նախագիծ է։ Առաջարկում եմ՝ ԴԿՏ համակարգում թեմատիկ պլանները իրարից անջատ բաժիններով չլրացվեն, այլ՝ միասնական ՝ մեկ նիշքով ներբեռնվեն, որպեսզի որևէ դասի բացթողումը խմբագրելիս բարդություն չառաջանա։ Խմբագրման ժամանակ ավտոմատ թեմատիկ պլանից գրանցումը փոխվի։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: