Ուսուցչի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաստատման համար նախատեսված եռօրյա ժամկետը /պարտադիր պետք է նշել՝ երեք աշխատանքային օրվա/ լիովին իրատեսական կլինի, եթե համակարգը անխափան աշխատի:
Որքան էլ ուսուցիչը լինի պարտաճանաչ, իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում հնարավոր է չնախատեսված իրավիճակ ստեղծվել: Ողջունելի է այն հանգամանքը, որ եռօրյա ժամկետում ուսուցչի կողմից գնահատականները չհաստատելու դեպքում կարող է դիմել տնօրենին՝ լիազոր մարմնից գնահատականները հաստատելու թույլտվություն ստանալու նպատակով:
Ինչ – ինչ պատճառով դասավանդող ուսուցչի կողմից սխալմամբ հաստատված գնահատականը կարող է փոխվել միայն ու միայն այդ ուսուցչի կողմից: Տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում փոփոխություն կարող է կատարել դասավանդող ուսուցչի համաձայնությամբ, այլապես ուսուցիչը գնահատման գործընթացում կկորցնի իր հեղինակությունը: Չէ՞ որ միայն դասավանդող ուսուցիչն է ճիշտ գնահատում սովորողի առաջադիմությունը: Ավելին՝ հետագայում գնահատականի այդ փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ- ծնող փոխհարաբերության վրա. կթուլանա այդ շղթայի համագործակցությունը ի վնաս և՛ աշակերտի, և՛ ուսուցչի:
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .