Добавить в избранное

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

50%50%

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ:

Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ  ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով:

Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

 Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝

  • ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը,

3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:

  • Продолжительность

    27.03.2025 11.04.2025
  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1636

Принт

Предложения

Կարինե Մադաթյան

01.04.2025

Վերանայել գործուղվող տնօրենների բարեվարքության, կազմակերպչական, աշխատելաոճի, փորձառության, անձնային որակների, ազնիվ ու գրագետ վարքագծի, դպրոցաշինության գաղափարաբանության և իրականացման պատկերացումների մասին ունեցած որակները: Դպրոցներ գործուղվող տնօրենին կարելի է տալ մեկ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորություն, որից հետո տեսնել նա կատարել է իր ներկայացրած զարգացման պլանի գոնե 10%_ը ա եթե համապատասխանում է երկարաձգել՝ ելնելով տեսանելի և արդյունավետ աշխատանքից:

Վարդուհի Խաչումյան

31.03.2025

10-րդ կետում թեկնածուների ցանկը կազմելիս առաջնահերթություն տալ տվյալ մարզից գրանցված թեկնածուներին։

Վարդուհի Խաչումյան

31.03.2025

6-րդ կետի բ-ենթակետում գյուղական բնակավայրերի հիմնական և տարրական դպրոցների տնօրենի հավակնորդի համար բնակոթյան վայր կարող է լինել տվյալ համայնքի կենտրոնը։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .