Add to favourites

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

50%50%

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ:

Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ  ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով:

Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

 Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝

  • ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը,

3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:

  • Duration

    27.03.2025 11.04.2025
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1783

Print

Suggestions

Կարեն Խուդոյան

02.04.2025

Ներկա գործող կարգով, երբ տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիրը դրական եզրակացություն չի ստանում,կամ հարցազրույցի փուլը չեն հաղթահարում , թափուր աշխատատեղը տևական ժամանակ չի համալրվում: Այս նախագիծը հնարավորություն կստեղծի առավել որակյալ ձևով բարելավել հանրակրթական դպրոցների կառավարումը , որն էապես կբարելավի կրթության որակը:Առաջարկում եմ թեկնածուներին տվյալ հաստատություն գործուղելիս հաշվի առնել տնօրենի փորձ ունեցող հավակնորդի, և վերջինիս զարգացման ծրագիրը էականորեն համապատասխանի տվյալ ուսհաստատությանը:

Մամիկոն Աբգարյան

01.04.2025

3-րդ կետում ավելացնել. Վաստակ ու ճանաչում, փորձառություն ու կարողություն, հասարակության մեջ հարգանք ու բարոյական կերպար ունեցող նախկին տնօրեն, առանց տարիքային սահմանափակման:

Կարինե Մադաթյան

01.04.2025

Վերանայել գործուղվող տնօրենների բարեվարքության, կազմակերպչական, աշխատելաոճի, փորձառության, անձնային որակների, ազնիվ ու գրագետ վարքագծի, դպրոցաշինության գաղափարաբանության և իրականացման պատկերացումների մասին ունեցած որակները: Դպրոցներ գործուղվող տնօրենին կարելի է տալ մեկ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորություն, որից հետո տեսնել նա կատարել է իր ներկայացրած զարգացման պլանի գոնե 10%_ը ա եթե համապատասխանում է երկարաձգել՝ ելնելով տեսանելի և արդյունավետ աշխատանքից:

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.